Երևան, 16.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ադրբեջանը Հայաստանի Սահմանադրությունից Անկախության հռչակագիրը վերացնելով` հող է նախապատրաստելու կեղծ «Արևմտյան Ադրբեջանի» համար. Արամ Վարդևանյան Աչք փակելով Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների վրա՝ աշխարհը դատավճիռ ստորագրեց ՄԱԿ-ի վրա. Շարմազանով ԵԽԽՎ պատգամավորները խորը մտահոգություն են հայտնել Սամվել Կարապետյանի կալանավորման կապակցությամբ Շատ մեծ հավանականությամբ 10 տարի հետո ԵՄ չի լինելու, բայց Փաշինյանը 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում․ Արտակ Զաքարյան Ե՞րբ և ինչպե՞ս ի հայտ եկան առաջին համակարգչային խաղերը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 նոյեմբերի). Ուղևորատար գնացքների բախումը, թոքի՝ աշխարհում առաջին փոխպատվաստումը. «Փաստ» Գնաճային ռիսկերի ակտիվացման նոր ու բավականին զգայուն փուլ. ի՞նչ է սպասվում առաջիկայում Հայաստանի բնակչությանը. «Փաստ» Հայաստանում ընտրովի արդարադատությունը՝ սպառնալի՞ք ԵՄ-ի հետ հարաբերությունների համար. «Փաստ» «Մոնթեիցս հետո ուղղակի չէի ուզում ապրել, բայց հանուն աղջիկներիս իմ մեջ ուժ գտա». hետախույզ Մոնթե Մելքումյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին Վարանդայում. «Փաստ» 2027 թվականին ովքե՞ր կօգտվեն Խնայբանկում ներդրված գումարի փոխհատուցման ծրագրից. «Փաստ»

Մատներով սքեյթբորդ. մանկական խաղալի՞ք, թե՞ իսկական մարզաձև. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ֆինգերբորդը (fingerboard՝ «մատների տախտակ») առաջացել է 1970-ականների վերջին ԱՄՆ-ում։ Այն ստեղծել են սքեյթբորդիստները, ովքեր ցանկանում էին ցույց տալ հնարքներ փոքր չափերով սքեյթբորդներով կամ զբաղվել վատ եղանակին, երբ անհնար էր դուրս գալ։ Առաջին ֆինգերբորդները պատրաստվում էին փայտից, պլաստիկից կամ թղթից, իսկ անիվները՝ ձեռքով կտրատված նյութերից։

Դրանք էլ օգտագործվում էին որպես մինի-սքեյթներ, որոնց վրա հնարավոր էր մատներով ցուցադրել տարբեր հնարքներ։ Առաջին անգամ ֆինգերբորդները լայնորեն հայտնի են դարձել սքեյթբորդներին նվիրված ամսագրերում, որտեղ դրանք կիրառվում էին հնարքների մեխանիկան ցույց տալու համար։

Հետագայում՝ 1980-ականներին, հայտնվել են ֆինգերբորդների առաջին կոմերցիոն մոդելները խաղալիքային հավաքածուներում (օրինակ՝ Hot Wheels, Powell Peralta)։

Դրանք հիմնականում պլաստիկ տախտակներ էին՝ առանց իսկական առանցքների կամ անիվների։ Այդ ժամանակ դրանք դիտվում էին որպես մանկական խաղալիք, այլ ոչ թե մարզական պարագա ունեցող իրեր։ Այնուամենայնիվ, դրանք արդեն իսկ սկսել էին ձևավորել ֆինգերբորդային խմբեր, որտեղ մարդիկ փոքրիկ ռամփներ և պարկեր էին կառուցում մրցելու համար։

Ֆինգերբորդինգի իրական բումն սկսվել է 1998 թվականին, երբ ամերիկյան Tech Deck ընկերությունն սկսել է դրանց սերիական արտադրությունը՝ ստեղծելով ճշգրիտ պատճեններ իրական սքեյթբորդներից։ Դրանք ունեին գրիպ-տեյփ, մետաղական առանցքներ, իսկական անիվներ։ Արդյունքում Tech Deck-ը դարձավ համաշխարհային հիթ՝ հատկապես դեռահասների շրջանում։

Այս շրջանից էլ սկսվեցին ֆինգերբորդինգի առաջին մրցույթներն ու մինի սքեյթ-պարկերը, որտեղ խաղացողները ցույց էին տալիս իրենց հնարքները։ Արդեն 2000-ականների սկզբին ֆինգերբորդինգը դարձավ առանձին ենթամշակույթ։

Առաջացան ձեռագործ (handmade) բրենդներ, որոնք ստեղծում էին տախտակներ փայտից, ալ յումինից և ածխածնային մանրաթելից։ Սկսեցին արտադրվել մինի պարագաներ՝ ռեյլեր, ռամփեր, արկղեր և պատնեշներ։ Ֆինգերբորդիստներն սկսեցին նկարահանել իրենց հնարքները, տարածել YouTube-ում և ֆորումներում։

Իսկ 2010-ականներին ֆինգերբորդինգը ստացավ մարզական ճանաչում։ Սկսեցին կազմակերպվել միջազգային մրցումներ, ձևավորվեցին համաշխարհային համայնքներ՝ Եվրոպայից մինչև Ճապոնիա և Ռուսաստան։

2020-ականներին ֆինգերբորդը դարձել է բարձր ճշգրտությամբ մինի-տեխնիկա։

Հազվագյուտ մոդելները սկսել են վաճառվել հարյուրավոր դոլարներով՝ որպես հավաքածուային արժեքավոր իրեր։

Հայաստանում ֆինգերբորդինգը տարածված է երիտասարդների շրջանում՝ հատկապես սքեյթբորդային համայնքներում։ Վերջին տարիներին հայտնվել են փոքրիկ մրցումներ, ինչպես նաև տեղական վարպետներ, որոնք ձեռքով պատրաստում են փայտե տախտակներ և մինի-պարկեր։ Սոցիալական ցանցերում հայկական ֆինգերբորդիստները ակտիվ են՝ հատկապես TikTok-ում և Instagram-ում, որտեղ ներկայացնում են իրենց հնարքներն ու սեփական դիզայնով ֆինգերբորդները։

Ֆինգերբորդի ստանդարտ երկարությունը 96 մմ է, իսկ լայնությունը՝ 32–38 մմ։

Որոշ մոդելներ ունեն մագնիսային անիվներ, որոնք թույլ են տալիս կատարել կայուն հնարքներ։ Ամենաթանկ ֆինգերբորդը պատրաստվել է մաքուր ոսկուց և գնահատվել է ավելի քան 10000 ԱՄՆ դոլար։ Ներկայում Գերմանիայում և Ճապոնիայում ֆինգերբորդինգը ներառված է մանկական ակումբներում՝ որպես շարժողական հմտությունները զարգացնելու միջոց։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է աջակցել CaseKey կրթական նախաձեռնությանըՍահմանադրությամբ մարդը բարձրագույն արժեք է, բայց իրական կյանքում այդ սկզբունքը չի գործում. Արամ ՎարդևանյանՄենք միավորվել ենք՝ հանուն մեր արժեքների, ինքնիշխանության և ժողովրդավարության պաշտպանության. տեսանյութՀամալսարանից ազատվում են դասախոսներ իրենց քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանՊիտի օրենք փոխվի, որ ամեն դատարան չկարողանա համատարած կալանք կիրառի մեր հանդեպ. Ավետիք ՉալաբյանՍպասվում է գյուղմթերքի գների շեշտակի բարձրացում, քանի որ ունենք արտահանման դեֆիցիտ. Հրայր ԿամենդատյանՔաղաքական հետապնդումների նպատակը հասարակությանը վախի մթնոլորտում պահելն է՝ Ալիևի պարտադրած Սահմանադրությունն ընդունելու համար. տեսանյութՊետությունը ձեզ համար հոր տնից բերված օժիտ չէ, որ մաշված շորի պետ դեն նետեք. Աննա ԿոստանյանԱրսեն Գևորգյանը բանտարկվեց իր համոզմունքների համար, իսկ երեք շաբաթ անց ընտանիքին վերադարձվեց դագաղով. Իրինա ՅոլյանԵրբ իշխանության թիրախում հայտնվում են երեխաները․ Աննա ԿոստանյանԻշխանությունները շարունակում են խեղաթյուրել հայոց պատմությունը. Մենուա ՍողոմոնյանՔՊ-ի ներկայացուցիչնե՛ր, վախեցե՛ք, որ ձեր երեխաները ապագայում Արցախի կորստի համար մեղադրելու են ձեզ. Ցոլակ ԱկոպյանԱրսենն այսօր ողջ կլիներ, եթե չհամարձակվեր պայքարել իր համայնքի համար. Գոհար ՄելոյանUcom-ի աջակցությամբ Երևանում անցկացվել է «Mini Whoop Drone Racing Armenia 2026» դրոնների ամենամյա մրցարշավըԱրևմուտքը կընդունի՞ արդյոք ՆԱՏՕ-ի՝ մինչև ընդլայնումն ունեցած տեղակայմանը վերադառնալու պահանջները՝ դեռևս մեծ հարց է. դաշինքն առանց առճակատման՝ դժվար թե գնա նման զիջումների. Զաքարյան«Այն գումարները, որ ժամանակին ինչ-որ մարդկանց գրպաններն էին գնում, այսօր դառնում են մանկապարտեզներ, բակեր, փողոցներ և մայթեր». ԱվինյանBaghramyan Residence․ պրեմիում դասի բնակարաններ՝ Մարշալ Բաղրամյան պողոտայումԱլիևը պատրաստ չէ վերադարձնել ռազմագերիներին. նա իրական խաղաղություն չի ուզում. Աննա ԿոստանյանԻբր հեգնում էր. հիմա իրագործում է. Դավիթ ՍարգսյանԲաքուն ՉԻ՛ ԿԱՐՈՂ Հայաստանի Հանրապետությանը պարտադրել ներքին օրակարգ. Մարիաննա ՂահրամանյանԱյն մասին, թե ինչպես է Ադրբեջանը իր կամակատարների ձեռամբ փորձում քայլ առ քայլ կազմալուծել Հայաստանի Հանրապետությունը, և ինչպես մենք պետք է դրա դեմն առնենք. ՉալաբյանԱդրբեջանը Հայաստանի Սահմանադրությունից Անկախության հռչակագիրը վերացնելով` հող է նախապատրաստելու կեղծ «Արևմտյան Ադրբեջանի» համար. Արամ ՎարդևանյանԱդրբեջանը հող է նախապատրաստում Հայաստանից նոր զիջումներ պահանջելու համար` ալիևյան սահմանադրությունն անցկացնելուց հետո. Տիգրան ԱբրահամյանԺողովուրդը ՔՊ-ին սահմանադրական մեծամասնություն չի տվել` ալիևյան սահմանադրություն ընդունելու համար. Դավիթ ՂազինյանNova Building-ը «Տուն Էքսպո 2026»-ում ներկայացրել է բնակարանային առաջարկներն ու ձեռքբերման պայմաններըԱննայի և Մանեի հետ ամփոփում ենք «Ո՛չ ալիևյան սահմանադրությանը» իրազեկման ակցիան. տեսանյութՄոսկվայում ընթացող միջազգային համաժողովի ժամանակ չէի կարող չանդրադառնալ հրեշավոր ընտրակեղծիքներին. Արման ԱբովյանԱչք փակելով Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների վրա՝ աշխարհը դատավճիռ ստորագրեց ՄԱԿ-ի վրա. ՇարմազանովԱրագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվելԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ինՊայթել է ավտոմեքենայից հանված հեղուկ գազի բալոնը․ երկու քաղաքացի հոսպիտալացվել էԶապորոժիեում ռուսական հարվածներից յոթ մարդ է վիրավորվել այդ թվում՝ նորածին․ մարզային վարչակազմԱրագածոտնի թեմի քահանայից դասն ու բարեպաշտ ժողովուրդը մեկտեղվել էին աղոթքի՝ Սուրբ Մարիանե եկեղեցումՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ ՆԳՆ-ն հիշեցնում էՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանՓարիզում գների բարձրացման դեմ ցույցի ժամանակ բшխումներ են տեղի ունեցելՋերմաստիճանը կհասնի +17-ի․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 15-ից 19-ինԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԲռնցքամարտիկ Էրիկ (BZO) Բազինյանը նոկաուտի է ենթարկել կանադացի Սթիվեն Բաթլերին«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարում․ կա վիրավորԳրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակըՀազար դրամի արժեքը՝ մարդկային կյանքո՞վ․ Հրայր ԿամենդատյանՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըՊուտինը, Սի Ծինփինը և Թրամփը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Շենչժենում․ ՊեսկովՇրջանառվել է «Սևանավանք» արծաթե հուշադրամը. ԿԲՔաղբանտարկյալ Արսեն Գևորգյանի մահվան և պատասխանատուների մասին. Նարեկ ԿարապետյանLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթն առաջին անգամ համերգով հանդես կգա ՀայաստանումՀՀ իշխանությունն անտեղյա՞կ է, թե ժողովրդից թաքցնում է․ Մարիաննա ՂահրամանյանԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իԶինծառայողների համար կարևոր փոփոխություն է նախատեսվում․ նոր օրենսդրական նախաձեռնություն