Երևան, 12.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Երբ մոռացված ազգի անունը հարատևում է խմիչքի շնորհիվ. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 12 նոյեմբերի). «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների ցույցը, Փաշինյանի հրաժարականի պահանջով երթը. «Փաստ» Խոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ» Սարսափազդու հեռանկար՝ դատարկ հայտարարությունների ֆոնին. պատրանքների գինը չափազանց բարձր է. «Փաստ» «Եթե մեկ վայրկյանով Գագիկիս ձայնը չլսեի, կխեղդվեի, իսկ հիմա...». Գագիկ Ենգոյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Կարմիր շուկայում, տուն «վերադարձել»... երեք ամիս անց. «Փաստ» Ո՞վ չի կարողանա օգտվել ծնողական ժամից. նոր փոփոխություններ Աշխատանքային օրենսգրքում. «Փաստ» «Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ» «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ» Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ» Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ»

«Ես իրենով էի ապրում, շնչում, նա իմ հպարտությունն էր». սերժանտ Կարեն Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Մեղվաձոր գյուղում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Կարենս կյանքով լեցուն, ուրախ երեխա էր։ Փոքրուց շատ աշխույժ, ծիծաղկոտ, լուսավոր, ընկերասեր տղա էր, շրջապատում սիրված ու հարգված։ Գեղեցիկ արտաքինով, խորունկ աչքերով էր իմ Կարենը։ 19 տարեկան էր, ես իրենից խորհուրդ էի հարցնում»,«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Քրիստինեն՝ Կարենի մայրիկը։

Կարենը ծնվել է Սյունիքի մարզի Գորիս համայնքի Հարթաշեն գյուղում։ Այստեղ է անցել նրա մանկությունն ու պատանեկությունը, այստեղ է նա դպրոց հաճախել։ Արդեն առաջին դասարանից մայրիկը նկատել է, որ որդին հակումներ ունի դեպի մաթեմատիկան։ «Դպրոցում առաջնորդ էր։ Շատ լավ էր սովորում, իր համար յուրահատուկ տեղ ունեին մաթեմատիկան և ֆիզիկան։ Կարենը որոշել էր ծրագրավորող դառնալ։ Ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական համալսարան՝ անվճար հիմունքներով։ Մեկ կիսամյակ սովորելուց հետո զորակոչվեց ժամկետային ծառայության։ Այդ տարում տարկետման տրամադրումը չեղարկել էին։ Բայց նա սիրով մեկնեց ծառայության. «Գնամ, գամ, հետո ուսումս կշարունակեմ»»։

2020 թվականի հունվարի 19-ին Կարենը զորակոչվում է բանակ։ Սկզբում ծառայել է Լուսակերտի ուսումնական զորամասում։ Վեց ամիս անց սերժանտի կոչումով, որպես հրետանավոր, տեղափոխվել է Տավուշի մարզի Մեհրաբի զորամաս։ «Շատ լավ էր տրամադրված ծառայությանը։ Ծառայության ընթացքում իր գնդապետից շնորհակալական նամակ ստացանք։ Լուսակերտում ծառայելու ժամանակ իրեն առաջարկել էին շարունակել ծառայությունը, ստանալ լեյտենանտի կոչում։ Բայց նա ասել էր, որ ծրագրավորող դառնալու որոշում ունի։ Երեք ամիս ծառայեց «Մեհրաբի» զորամասում։ Այդ ընթացքում նաև Հուլիսյան մարտերին մասնակցեց։ Նա վեց օր պատերազմի մեջ է եղել, բայց այդ փաստը թաքցրել է ինձանից։ «Անվախ» դիրքն է պահել։ Մեզ տեղեկություններ էին հասնում, որ Կարենս դիրքերում է, բայց նա ինձ ասում էր՝ մա՛մ, ես դիրքերում չեմ»։

Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։ «Առաջին օրվանից փշերի վրա էինք։ Պատերազմ էր, ապրում էինք զանգից զանգ։ Թեկուզ Տավուշում էր ծառայում, բայց Կարենս ասում էր՝ մա՛մ, կարճ խոսեք։ Շատ կարգապահ էր իր տեսակով, երբեք ավելորդ բան չէր խոսի, երկար-բարակ զրույցներ չէինք ունենում։ Պատերազմի առաջին օրերից իրենք Տավուշի դիրքերում էին։ Մի օր աղջիկս դպրոցից տուն եկավ ու ասաց. «Մա՛մ, Իջևանից զորքեր են բերում Արցախ»։ Զանգահարում էի Կարենին, չէր պատասխանում։ Բայց, ի վերջո, կարողացա իր հետ կապվել։ Նա հերքեց այն, որ իրենց տեղափոխում են Արցախ։ Բայց մեր զրույցի հաջորդ առավոտյան տղաները Տավուշից ուղևորվում են դեպի Գորիս, հետո՝ Արցախ։ Կարենս այդ ընթացքում քեռու հետ է զրուցում, մի քանի անձնական իրեր ուզում, որ Գորիսում հանդիպեն, վերցնի, և ճանապարհը շարունակեն։ Եղբայրս մեծ դժվարությամբ ինձ ասաց, որ Կարենս գալիս է Գորիս։ Երեկոյան ժամը տասին 12 «Ուրալ» հասավ Գորիս։ Հենց առաջին «Ուրալի» վարորդի կողքին նստած էր Կարենս։ Իրեն խնդրում էի, որ չգնար։ Երևի մորը բնորոշ ցանկություն էր այդ պահին։ Բայց գիտեի, որ երբեք իմ այդ խոսքին ականջալուր չի լինի։ «Մա՛մ, ես չգնամ, մյուս տղան չգնա, բա ո՞վ գնա»։ Նա առնական, ուժեղ ոգով տղա էր, երբեք չէր թաքնվի, չէր նահանջի։ Տղաները ճանապարհ ընկան, որ մի փոքր կանգառ վերցնեն Շինուհայրի խաչմերուկում, այնուհետև ճանապարհվեն Արցախ։ Հաջորդ առավոտյան նորից գնացինք իրենց մոտ, բայց վեց «Ուրալները» տեղափոխել էին այլ վայր՝ անտառածածկ մի հատված։ Զանգով կապ էինք պահպանում Կարենիս հետ։ Այդ օրը շատ կարճ ժամանակով կարողացանք տեսնել Կարենիս»։ Հոկտեմբերի 14-ին Կարենն արդեն Արցախում էր։ Հասնելով Լաչինի ճանապարհին՝ Կարենը զանգում է մայրիկին. «Մա՛մ, չմտածես, ամեն ինչ լավ է լինելու, ես քեզ զանգելու եմ, երբ հարմար լինի»։

Մի երկու օր ընտանիքը չի կարողանում խոսել որդու հետ։ «Հետո զանգահարեց. «Մա՛մ, ես լավ եմ, ամեն ինչ լավ է»։ Բայց ես դղրդյունների ձայներ էի լսում։ Կարենիս հարցնում էի, թե այդ ինչ ձայներ են, ասում էր՝ կապերից է։ Համարյա ամեն օր մի քանի րոպե խոսել ենք իր հետ։ Դեպքից մի քանի օր առաջ իրեն խնդրեցի՝ Կարե՛ն, տեղդ ասա։ Երբ համառեցի, միայն մեկ տառ ասաց՝ «Լ»։ Բայց ես այնքան վատ էի ինձ զգում, որ չէի հասկանում, թե ինչ է ասում։ Խոսքը Լաչինի մասին էր»։

Հոկտեմբերի 27-ի երեկոյան ժամը իննին է եղել Կարենի վերջին զանգը։ Այդ օրը նա զանգահարում է բոլոր հարազատներին՝ ծնողներին, տատիկին, քեռուն, հորեղբայրներին, բոլոր-բոլորին։ «Այդ օրը Կարենս հանգիստ խոսում էր, կարծես հույսը կտրած լիներ, բայց ոչինչ չասեր։ Հետո, երբ քննարկում էինք այդ օրվա զրույցը, հասկանում էինք, որ Կարենը լրիվ գիտակցել է իրավիճակի լրջությունը։ Քեռուն ասել էր՝ երկնքից կարկուտ է թափվում»։

Կարենն անմահացել է հոկտեմբերի 28-ին Լաչինի Մեղվաձոր համայնքում։ Հոկտեմբերի 29-ի առավոտյան Կարենն արդեն Գորիսում է եղել։ «Բոլորը գիտեին բոթը, բացի մեզանից։ Նույն օրվա երեկոյան իմացանք լուրը։ Վզի հատվածում բեկոր էր դիպել։ Կարենս կարծես քնած լիներ»։

Ծանր օրերի մասին։ «Շատ դժվար եմ վերականգնվել։ Այդ մասին իմ ընտանիքի անդամները, հարազատները կփաստեն։ Մտնում էի իմ սենյակն ու լաց լինում։ Քիչ-քիչ հյուծվում էի։ Կարող եմ ասել, որ այդ օրերին չեմ ապրել ուղղակի։ Եվ իմ ընտանիքի խորհրդով, ինչ-որ առումով դրդմամբ, սկսեցի աշխատել։ Ամուսինս Գորիսի քաղաքապետի մոտ էր գնացել, այնտեղ միանգամից համաձայնել էին օգնել ինձ աշխատանքի հարցում։ Տեղավորվեցի աշխատանքի մանկապարտեզում։ Սկզբում չէի պատկերացնում, թե ինչպես պետք է աշխատեմ երեխաների հետ։ Բայց աստիճանաբար նրանք ինձ դուրս բերեցին սարսափելի վատ վիճակից։ Առաջին օրերին ամեն վայրկյան լալիս էի, բայց քիչքիչ այդ երեխաներն ինձ օգնեցին։ Նրանք ինձ հետ զրույցի էին բռնվում, խոսում, ինչ-որ բաներ պատմում, ես էլ իրենց մասին էի հոգ տանում։ Հիմա ես արդեն մանկապարտեզում մեթոդիստ եմ՝ ուսումնական գծով տեղակալ։ Երեխաներն, իրոք, ինձ դուրս բերեցին վատ վիճակից։ Իսկ հետո ընտանիքս և երեխա ունենալու միտքն ապրեցրեց»։

Ապրելու ուժի մասին։ «Նախքան փոքր Կարենիս ծնվելն ինձ ուժ տվեցին մեր մյուս տղաների ծնողները, այն, որ նրանք իրենց մեջ ուժ էին գտնում ապրելու։ Հետո աշխատանքս, մարդկանց հետ շփումը ինձ դուրս հանեցին վատ վիճակից։ Իսկ հետո էլ, իհարկե, Կարենս ծնվեց։ Մյուս կողմից էլ՝ մտածում էի, որ Կարենս ինձ կնախատեր, որ իր քրոջ ու եղբոր՝ Արաքսի և Գոռի հանդեպ ուշադիր չեմ, բայց սկզբի շրջանում ուղղակի չէի կարողանում որևէ բան անել։ Մի օր էլ մայրիկս ասաց. «Պատկերացնում ես, որ քեզ բան լինի, ո՞վ է Կարենիդ ծաղիկներ տանելու»։ Ի վերջո, կա՛մ պիտի մեռնես, որ չզգաս երեխայիդ կորստի ցավը, կա՛մ էլ պետք է ապրես։ Բայց սա էլ կոչվում է ապրե՞լ։ Կարենիս բացը երբեք չի լրացվի։ Ես իրենով էի ապրում, շնչում, նա իմ հպարտությունն էր»։

2025 թվականի սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի սկսվելու օրն է ծնվել Կարենի կրտսեր եղբայրը՝ փոքրիկ Կարենը։ «Երկու Կարեններս էլ ծնվել են Օձի տարում»:

Հ. Գ.- Սերժանտ Կարեն Գրիգորյանը 2020 թվականի Հուլիսյան մարտերից հետո պարգևատրվել է ՀՀ «Արիության», իսկ հետմահու՝ ՀՀ «Մարտական ծառայություն» մեդալներով։ Ե՛վ ծառայության ընթացքում, և՛ հետմահու պարգևատրվել է նաև պատվոգրերով։ Հարթաշեն գյուղի դպրոցի ռազմագիտության դասարանն անվանակոչվել է Կարենի անունով։ Հուղարկավորված է Գորիսի պանթեոնում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հատուկ պայմաններ այցելուներին. Կոնվերս Բանկը՝ TOON EXPO. INVEST 2026 Vol. 2-ում«Ձեր արցունքներն անկեղծ չեն»․ Աննա Կոստանյանը՝ Սրբուհի ԳալյանինՀիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում«Զվարթնոց» օդանավակայանում թռիչքներն ու վայրէջքներն իրականացվում են ըստ սահմանված չվացուցակի․ խոսնակՄեկնարկել է Եվրոպական քաղաքական գագաթնաժողովի լիագումար նիստըԱնկախության հռչակագրից հրաժարումն ապօրինի և անհեթեթ գաղափար է. Ավետիք ՉալաբյանԸնդդիմադիր երեք լիդեր այս պահին գտնվում են մահվան խցերում. Հրայր ԿամենդատյանՖասթ Բանկը մասնակցել է «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյինԱլիևը չի ձգտում խաղաղության, նա ցանկանում է, որ հայերն այլևս չապրեն իրենց բնօրրանում. Մենուա ՍողոմոնյանԻրական խաղաղությունը մեր երկրում դեռ հաստատված չէ. ամենը լոկ պատրանք է. Արեգ ՍավգուլյանԱլիևի պահանջով է իշխանությունը ամեն գնով փորձում փոխել Սահմանադրությունը. Արմեն ՄանվելյանԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հերթական անգամ միացել է արյան դոնորության նախաձեռնությանըԸնդդիմությունը բոլոր համայնքների ավագանիներում պետք է ունենա իր ներկայացուցիչները. Ցոլակ Ակոպյան«Հայաքվեն» դիմել է Շվեյցարիայի խորհրդարանականներին և նախագահին՝հ աջակցություն Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի շվեյցարական նախաձեռնությանԵրբ մոռացված ազգի անունը հարատևում է խմիչքի շնորհիվ. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 12 նոյեմբերի). «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների ցույցը, Փաշինյանի հրաժարականի պահանջով երթը. «Փաստ»Ալեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը․ «Ժողովուրդ»Հայաստանում կարող է կիրառվել վարկային համաներման միջազգային փորձը. Հրայր ԿամենդատյանԽոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ»Սարսափազդու հեռանկար՝ դատարկ հայտարարությունների ֆոնին. պատրանքների գինը չափազանց բարձր է. «Փաստ»«Եթե մեկ վայրկյանով Գագիկիս ձայնը չլսեի, կխեղդվեի, իսկ հիմա...». Գագիկ Ենգոյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Կարմիր շուկայում, տուն «վերադարձել»... երեք ամիս անց. «Փաստ»Ո՞վ չի կարողանա օգտվել ծնողական ժամից. նոր փոփոխություններ Աշխատանքային օրենսգրքում. «Փաստ»«Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ»«Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ»Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ»Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ»Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ»«Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ»Քանդվել է Մալաթիա քաղաքի հայկական եկեղեցինG7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունըՀայհիդրոմետի տնօրենը գրել է«Ապագա սերունդները մեզ կհիշեն կա՛մ որպես պետականություն կառուցած, կա՛մ այն կործանած սերունդ»․ Մհեր ԱվետիսյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերից 12-ից 20-ն ընկած ժամանակահատվածումԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմ չի սկսելԱրմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-իԱՄՆ-ը չի կարող Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների հարցով բանակցել Եվրոպայի փոխարեն. ԿալլասՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱրդյոք սահմանադրությունը կարող է իրական պայքարի թեմա դառնալ․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղելՄեծ կորուստ` ողջ ազգի համար. Արսեն Գևորգյանի պես հայրենասերները քիչ են. Ռուբեն ՄխիթարյանՀայկ Մարտիրոսյանը մասնակցում է «Total Chess World Championship Tour»-ին2026-ի սկզբից Հայաստանում արտերկրի հարցումների հիման վրա ձերբակալվել է ՌԴ 5 քաղաքացի․ ԶախարովաԴպրոցների գնահատման նոր չափանիշներ կսահմանվեն․ ինչ փոփոխություններ են առաջարկվումԵԱՏՄ-ն 2027-ին կիրականացնի սպառողների իրավունքների պաշտպանության իրազեկման արշավՇուրջ 4600 ուսանողի վճարումների հաշվարկում 400 մլն դրամի գերավճար է առաջացելԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըՎաղը տեղի կունենա Պուտինի հանդիպումը ԱՄՆ բանագնացների հետՄ17. Հայաստանի ընտրանին խոշոր հաշվով զիջեց ՖրանսիայինՉարենցավանի կամրջի հարևանությամբ բախվել են «Chevrolet», «Գազել» և «Opel»«Վեոլիա Ջուր»-ը շարունակում է ջրամատակարարման ենթակառուցվածքների վերակառուցումը Հայաստանի մարզերում