Երևանում կկառուցվի մինի ֆուտբոլի ևս 15 խաղադաշտ
ՍպորտԵրևանի քաղաքապետարանը այս տարի մայրաքաղաքի վարչական շրջաններում կկառուցի մինի ֆուտբոլի 15 խաղադաշտ:
Երկուական խաղադաշտ կտեղակայվի Աջափնյակ, Էրեբունի, Նոր Նորք, Շենգավիթ վարչական շրջաններում, մեկական խաղադաշտ՝ Ավան, Դավիթաշեն, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նորք-Մարաշ, Քանաքեռ-Զեյթուն և Արաբկիր վարչական շրջաններում:
Աշխատանքները մեկնարկել են ապրիլի 11-ին, վերջնաժամկետը սեպտեմբերի 20-նն է:
Դավթաշեն և Ավան վարչական շրջաններում մինի ֆուտբոլի խաղադաշտերն արդեն հանձնվել են շահագործման:
Զուգահեռաբար այժմ ընթանում են նախորդ տարիներին կառուցված խաղադաշտերի ընթացիկ նորոգման, այդ թվում նաև արհեստական խոտածածկի փոխարինման աշխատանքները: