Երևան, 14.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ԵԽԽՎ պատգամավորները խորը մտահոգություն են հայտնել Սամվել Կարապետյանի կալանավորման կապակցությամբ Շատ մեծ հավանականությամբ 10 տարի հետո ԵՄ չի լինելու, բայց Փաշինյանը 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում․ Արտակ Զաքարյան Ե՞րբ և ինչպե՞ս ի հայտ եկան առաջին համակարգչային խաղերը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 նոյեմբերի). Ուղևորատար գնացքների բախումը, թոքի՝ աշխարհում առաջին փոխպատվաստումը. «Փաստ» Գնաճային ռիսկերի ակտիվացման նոր ու բավականին զգայուն փուլ. ի՞նչ է սպասվում առաջիկայում Հայաստանի բնակչությանը. «Փաստ» Հայաստանում ընտրովի արդարադատությունը՝ սպառնալի՞ք ԵՄ-ի հետ հարաբերությունների համար. «Փաստ» «Մոնթեիցս հետո ուղղակի չէի ուզում ապրել, բայց հանուն աղջիկներիս իմ մեջ ուժ գտա». hետախույզ Մոնթե Մելքումյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին Վարանդայում. «Փաստ» 2027 թվականին ովքե՞ր կօգտվեն Խնայբանկում ներդրված գումարի փոխհատուցման ծրագրից. «Փաստ» Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ» «Գաղափարախոսություն»՝ ուղղված հայ ժողովրդի ինքնության հիմնասյուների վերանայմանը և ազգային հիշողության կազմաքանդմանը. «Փաստ»

ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր չափերի` 113 մլն ՌԴ ռուբլի կանխիկ արտարժույթի ներկրման և ստվերային շրջանառության դեպքեր

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունն, օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակում, ուժեղացրել է օդային և ցամաքային սահմաններով ՀՀ տեղափոխվող կանխիկ դրամական միջոցների շրջանառության վերահսկման ուղղությամբ իրականացվող աշխատանքները՝ ֆինանսական թափանցիկության ապահովման և հնարավոր իրավախախտումների կանխարգելման նպատակով։

Մասնավորապես, իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, թե որոշ քաղաքացիներ օդային ճանապարհով ժամանել են Հայաստանի Հանրապետություն և իրենց հետ բերել են ընդհանուր 113 մլն կանխիկ ՌԴ ռուբլի։

ՀՀ ժամանելուց հետո՝ «Զվարթնոց» օդանավակայանից, ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցներն այդ  անձանց  արգելանքի են վերցրել: Նրանք բերվել են ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն, որտեղ և ձերբակալվել են։ Բացի այդ, ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել նաև տեղեկություններ այն մասին, որ մի շարք քաղաքացիներ, ժամանելով Հայաստանի Հանրապետություն, իրենց հետ պարբերաբար ներմուծել են 18-ից մինչև 100 մլն գումարի չափով կանխիկ ՌԴ ռուբլի։ Պարզվել է, որ ներմուծված կանխիկ գումարներն առձեռն տրամադրվել են Երևան քաղաքում գործող արտարժույթի որոշ փոխանակման կետեր:

Կանխիկ գումարներ տեղափոխած անձինք, խախտելով «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի պահանջները, դրանք փոխանցել են  որոշ փոխանակման կետերի աշխատակիցների: Առանց համապատասխան ձևակերպումների ու փաստաթղթավորման կանխիկ ՌԴ ռուբլիները փոխանակել են ԱՄՆ դոլարի, որոնք էլ  հետագայում արտահանվել են։ Տեղեկությունները փոխանցվել են ՀՀ կենտրոնական բանկ՝ վարչական պատասխանատվության հարցը քննարկելու և հետագա ընթացքը լուծելու նպատակով: Կատարված վերլուծությունները հիմք են տալիս ենթադրելու, որ կանխիկ եղանակով ներմուծված արտարժույթը ոչ միայն առանց համապատասխան ձևակերպումների փոխանակվում է փոխանակման կետերում, որը հետագայում արտահանվում է, այլ նաև առկա են ռիսկեր, որ նշված կանխիկ գումարները ստվերային եղանակով ներդրվում են տնտեսության տարբեր ճյուղերում՝ նպատակ հետապնդելով թաքցնելու հարկվող իրական օբյեկտները։

ՊԵԿ-ը արտարժույթի առուվաճառքով զբաղվող տնտեսվարող սուբյեկտներին հորդորում է պահպանել արժութային հարաբերությունները կարգավորող օրենքների և դրանց հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջները, իսկ քաղաքացիներին՝ հնարավոր ռիսկերից խուսափելու նպատակով զերծ մնալ խոշոր չափերի կանխիկ դրամական միջոցներ տեղափոխելուց և ֆինանսական գործարքներն իրականացնեն բանկային փոխանցումների միջոցով, որոնք առավել անվտանգ և թափանցիկ են։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Ազգային արժեքների մասին խոսելը և հիշելը շուտով հնարավոր է՝ մեծ խնդիրներ ստեղծի. Ատոմ ՄխիթարյանՄենք պետք է պայքարենք մեր պետական և ազգային իրավունքների համար. Արսեն ԳրիգորյանԵթե հրատապ գումար է անհրաժեշտ, շատ ավելի անվտանգ է դիմել դասական բանկային վարկային գծի (օվերդրաֆտի) կամ սպառողական վարկի. ԿամենդատյանԵրբ տեսական գիտելիքը հանդիպում է արտադրական փորձին. տեսանյութՌուսաստանից հեռանում ենք, Եվրոպա չենք հասնո՞ւմ․ ո՞ւր ենք գնումԵԽԽՎ պատգամավորները խորը մտահոգություն են հայտնել Սամվել Կարապետյանի կալանավորման կապակցությամբՆաև ներդրումային անշարժ գույք և հիփոթեք ոչ ռեզիտենտներին. Կոնվերս Բանկը՝ TOON EXPO-ումՇատ մեծ հավանականությամբ 10 տարի հետո ԵՄ չի լինելու, բայց Փաշինյանը 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում․ Արտակ ԶաքարյանԲնակարանի ընտրությունից մինչև ֆինանսավորում․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին՝ սահմանափակ թվովԵ՞րբ և ինչպե՞ս ի հայտ եկան առաջին համակարգչային խաղերը. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 նոյեմբերի). Ուղևորատար գնացքների բախումը, թոքի՝ աշխարհում առաջին փոխպատվաստումը. «Փաստ»Գնաճային ռիսկերի ակտիվացման նոր ու բավականին զգայուն փուլ. ի՞նչ է սպասվում առաջիկայում Հայաստանի բնակչությանը. «Փաստ»Հայաստանում ընտրովի արդարադատությունը՝ սպառնալի՞ք ԵՄ-ի հետ հարաբերությունների համար. «Փաստ»«Մոնթեիցս հետո ուղղակի չէի ուզում ապրել, բայց հանուն աղջիկներիս իմ մեջ ուժ գտա». hետախույզ Մոնթե Մելքումյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին Վարանդայում. «Փաստ»2027 թվականին ովքե՞ր կօգտվեն Խնայբանկում ներդրված գումարի փոխհատուցման ծրագրից. «Փաստ»Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ»«Գաղափարախոսություն»՝ ուղղված հայ ժողովրդի ինքնության հիմնասյուների վերանայմանը և ազգային հիշողության կազմաքանդմանը. «Փաստ»«Արցախի էջի փակումը հարցականի տակ դրեց Հայաստանի անկախությունն ու գոյությունը». «Փաստ»Ամեն ինչ՝ «հակառակ կողմից». «Փաստ»Նոր լարվածություն հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում. «Փաստ»Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին. «Փաստ»Անազատության մեջ՝ անպաշտպան. ինչո՞ւ են մարդիկ մահանում Հայաստանի բանտերում. «Փաստ»Գազատարի պայթյունի հետևանքով տասնյակ մարդիկ են տուժել. Բուենոս Այրես12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄեդվեդևը Կալասին հիմար է անվանել՝ մեկնաբանելով նրա հավակնություններըԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակը՝ նոյեմբերի 14-ից 18-ինԱրգենտինայում գազի պայթյունի հետևանքով առնվազն 20 մարդ է տուժելՄագնիսական փոթորիկներ նոյեմբերի 14-15-ին. Արեգակը տհաճ անակնկա՞լ է պատրաստում հանգստյան օրերի համարՆիդերլանդների թագուհին դարձել է թագավորական բանակի պահեստազորի սպաՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՀայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս ԿարլսենինIDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակըԲջջային հեռախոս կամ նոութբուք եք գնում. 2027 թ.-ի փետրվարի 1-ից նախատեսվում են նոր կանոններ. ի՞նչ պետք է իմանա գնորդըՀարի Քեյնի հերթական ռեկորդը Անգլիայի հավաքականումԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժություն են անցկացնումՄինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վերաբերյալ հայտարարություն է տարածվելԵԱՏՄ-ն համատեղ արտահանման հեռանկարային շուկաներ և արդյունաբերության ոլորտներ է առանձնացրելԲախվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներՌուսական փոքր բիզնեսները լուրջ խնդրի առաջ են կանգնած«Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակում բացվել է հիշատակի մատյան․ գործընկերները հարգանքի տուրք են մատուցել Արսեն Գևորգյանի հիշատակինՍա արժանի պարտություն չէր․ ԶիդանԵրևանում հնդկական ռեստորանի գործունեություն է դադարեցվելՀայաստանի Անկախության հռչակագրից հրաժարումը Ադրբեջանի համար նոր հնարավորություններ է ստեղծում. Ավետիք ՉալաբյանԱրսեն Գևորգյանին տարան բանտ և հասցրին մահվան, դեռ կարող էր երկար ապրել, բժիշկ չի եղել ՔԿՀ-ումՔՊ-ն կալանքը դարձրել է պատժի գործիք, Արսենն էլ դարձավ պայքարի նահատակ. ՖարմանյանԳյուղմթերք արտադրողները ոլորտի անկայունության պատճառով հավանական է, որ փոխեն իրենց աշխատանքը. Հրայր ԿամենդատյանԱրսենը կարգին տղա էր, նվիրված մարդ. զոհ դարձավ այս համակարգին. Հարություն ՄնացականյանԲոլոր հետսովետական պետությունները կանգնելու են Ուկրաինա դառնալու ճակատագրական և ողբերգական իրադարձությունների առաջ. Մհեր ԱվետիսյանԹող վարչապետի գլխավորությամբ գնան Նուբարաշեն ՔԿՀ-ում ապրեն, եթե պայմաններն այդքան լավն ենՀայաստանում տասնյակ հազարավոր քաղաքացիներ հայտնվել են տնտեսական փակուղում ժամկետանց վարկերի գծով կուտակված տույժ-տուգանքների պատճառով. Հրայր Կամենդատյան