Իրակլի Կոբախիձեն և Մարկո Ռուբիոն քննարկել են Հարավային Կովկասում Վրաստանի՝ որպես ուժեղ գործընկերոջ դերի ուժեղացման կարևորությունը
ՔաղաքականԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Այս մասին հայտնում է Միացյալ Նահանգների Պետքարտուղարությունը։
Պետդեպարտամենտի հայտարարության համաձայն՝ կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, այդ թվում՝ անվտանգությունը Կովկասում և Սև ծովի տարածաշրջանում։
Իրակլի Կոբախիձեն իր հերթին հայտարարել է, որ արդյունավետ հեռախոսազրույց է ունեցել Մարկո Ռուբիոյի հետ, որի ընթացքում քննարկել են գործընկերության վերագործարկումը և Վրաստանի դերը Կովկասյան տարածաշրջանում։
«Արդյունավետ հեռախոսազրույց ունեցա պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Մենք քննարկեցինք մեր գործընկերության վերագործարկման և Հարավային Կովկասում Վրաստանի՝ որպես ուժեղ գործընկերոջ դերի ուժեղացման կարևորությունը։ Մենք հավատարիմ ենք Վրաստանի և ԱՄՆ-ի միջև կապերի ամրապնդմանը, տարածաշրջանային կայունության խթանմանը և փոխկապակցվածության զարգացմանը»,- ասել է Կոբախիձեն։