«Պոդքաստի» գործընկերը՝ նախընտրական ցուցակի երկրորդ համար. «Փաստ»
Քաղաքական«Փաստ» օրաթերթը գրում է.
Աստիճանաբար «միս ու արյուն» են ստանում ընտրություններին մասնակցել պատրաստվող կուսակցությունների և դաշինքների նախընտրական ցուցակները: Երեկ լրագրող և քաղաքական մեկնաբան Կարպիս Փաշոյանը հայտարարել է, որ կայացրել է որոշում՝ ընտրություններին մասնակցել իր «լավագույն ընկեր և զինակից Էդմոն Մարուքյանի և «Լուսավոր Հայաստանի» հետ»։
«Փաստ» թերթի տեղեկություններով, Փաշոյանը ԼՀԿ ցուցակում լինելու է երկրորդը: Ի դեպ, հիշեցնենք, որ վերջին շրջանում Էդմոն Մարուքյանն ու Կարպիս Փաշոյանը միասին հաղորդում էին նախաձեռնել՝ յուրատեսակ «պոդքաստ», որի ժամանակ քննարկում էին Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականության հետ կապված տարբեր խնդիրներ:
Ի դեպ, Կարպիս Փաշոյանը Ֆեյսբուքի իր էջում նաև գրել է. «Վերջին վեց ամիսների ընթացքում ամեն ինչ արել ենք ընդդիմության համախմբման և միասնական ցուցակ ստեղծելու համար՝ այս քայլերը դիտարկելով Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու միակ ու ամենաարդյունավետ միջոց, բայց, ինչպես տեսնում եք, ոչինչ չստացվեց»: Սա կարող է նշանակել, որ տարբեր քաղաքական ուժերի հետ միասին հանդես գալու բանակցություններն արդյունք չեն տվել, և ԼՀԿ-ն առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի միայնակ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում