Երևան, 15.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Կապանի օրը․ պատմություն, աշխատանք և զարգացման նոր հնարավորություններ Աղքատությունը Հայաստանում 600 հազար մարդու դռանն է կանգնած. Նարեկ Կարապետյան Առաջարկում եմ Հայաստանում վերաբացվի գյուղատնտեսության նախարարությունը. Հարություն Մնացականյան Տպավորություն ա՝ ԱԺ նիստերի դահլիճը ոնց որ զոհասեղան ա, մոտավոր սենց՝ տվեք այդ մեկ մարդուն 2026-28թթ կառավարության ծրագիրը երկիրը փորձելու է տանել դեպի թուրք-ադրբեջանական վերահսկողություն. Արտակ Զաքարյան Հայտնաբերվել է զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի մարմինը. ՊՆ Ճապոնիան Ռուսաստանին բողոք է հայտնել Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ կատարած այցի պատճառով Փաշինյանի օրոք Հայաստանը խոսքի ազատության ցուցիչով անկում է գրանցել. Մարիաննա Ղահրամանյան 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 13-ին Քաղաքական մեծամասնություն կոչվածի կողմից բռնած կեցվածքն ու ասելիքը զրո քաղաքականության մասին է. Արմեն Հովասափյան


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ԱՊՐԻԼԻ)․ 500 միլիոն դոլար արժողությամբ նկարների գողություն, Պոտսդամ քաղաքի պատմական կենտրոնի ոչնչացում. «Փաստ»

Lifestyle

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Անգոլա՝ Երիտասարդության օր, Բանգլադեշ՝ Բենգալական Նոր տարի, Վրաստան՝ Մայրենի լեզվի օր, Մյանմա՝ Ջրի փառատոն, Սալվադոր, Հայիթի, Հոնդուրաս և Վենեսուելա՝ Պանամերիկյան օր, Կորեայի Հանրապետություն՝ Սև օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1860 – ծնվել է նշանավոր պատմաբան Լեոն:

1864 – ծնվել է բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանը։

1879 – ծնվել է նկարիչ Վահրամ Գայֆեճյանը։

1882 – ծնվել է երգչուհի, մանկավարժ Նադեժդա Կարդյանը։

1909 – Կիլիկիայի Ադանայի և Հալեպի վիլայեթների տարբեր բնակավայրերում օսմանյան Թուրքիան իրականացրել է Ադանայի կոտորածը, ինչի հետևանքով զոհվել է մոտ 30000 հայ:

1914 – ծնվել է նշանավոր բանաստեղծ Համո Սահյանը:

1915 – ծնվել է դերասանուհի Նինա Հովսեփյանը։

1931 – ծնվել է բանաստեղծ Թաթուլ Բոլորչյանը։

1992 – սպանվել է Արցախի քաղաքական և պետական գործիչ Արթուր Մկրտչյանը։

1994 – ԱՊՀ երկրները Ռուսաստանի նախաձեռնությամբ և Ադրբեջանի ու Հայաստանի անմիջական մասնակցությամբ ընդունել են հայտարարություն, որտեղ կոնկրետ դրված է եղել կրակի դադարեցման և Ղարաբաղյան հակամարտության կարգավորման անհրաժեշտության հարցը:

2006 – Հունգարական դատարանը ցմահ բանտարկության է դատապարտել Ռամիլ Սաֆարովին։

2008 – գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի պաշտպանության նախարար, իսկ Էդվարդ Նալբանդյանը՝ Հայաստանի արտգործնախարար։

2016 – հայ դիրքապահների կողմից հետ է մղվել հակառակորդի հատուկ նշանակության ջոկատայինների կողմից ԼՂՀ հարավային ուղղությամբ ձեռնարկված գործողությունը:

2018 – Ազատության հրապարակից հանրահավաքի հազարավոր մասնակիցներ շարժվել են Ֆրանսիայի հրապարակ՝ այսպիսով արգելափակելով Մաշտոց – Բաղրամյան – Սայաթ-Նովա բանուկ փողոցների միջև երթևեկությունը: Ընդ որում, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եթե մարդկանց քանակն ավելանա, իրենք առաջ են շարժվելու և հարակից փողոցների երթևեկությունը ևս արգելափակելու են:

2020 – Արցախում տեղի է ունեցել նախագահի ընտրության երկրորդ փուլը, որի արդյունքում Արայիկ Հարությունյանը դարձել է Արցախի նախագահ:

ԱՇԽԱՐՀ

43 մ.թ.ա.– տեղի է ունեցել Ֆորում Կալլորումի ճակատամարտը Կեսարի կողմնակիցների և Մարկ Անտոնիոյի բանակի միջև, որը ավարտվել է վերջինիս պարտությամբ։

216 – ծնվել է բաբելոնյան քարոզիչ, պարսկական դուալիստական կրոնի՝ Մանիհեյության հիմնադիր Մանին, որն իրեն հայտարարել էր առաքյալ։

972 – Հռոմի Սուրբ Պետրոսի տաճարում ամուսնացել են Օտտոն 2-րդը և բյուզանդական արքայադուստր Ֆեոֆանոն։

1471– Անգլիայում Կարմիր և Սպիտակ վարդերի պատերազմի ընթացքում տեղի է ունեցել Բարտետի ճակատամարտը թագավոր Էդվարդ 4-րդի գլխավորած բանակի և գրաֆ Ռիչարդ Ուորլիկի գլխավորած լանկաստերների միջև:

1611 – թագաժառանգ Ֆեդերիկո Ցեզին առաջին անգամ օգտագործել է «աստղադիտակ» բառը։ 1618 – Սիբիրում՝ Տոմ գետի մոտ, ափ է իջել կազակների մի խումբ և սկսել Կուզնեցկի կայանի շինարարությունը (ներկայիս Նովոկուզնեցկ քաղաքը)։

1687 – Անգլիայի թագավոր Յակոբ 2-րդը հավասար իրավունքներ է շնորհել կաթոլիկներին և բողոքականներին։

1759 – վախճանվել է գերմանա-անգլիական երաժիշտ Գեորգ Ֆրիդրիխ Հենդելը:

1849 - Հունգարիան Լայոշ Կոշութի գլխավորությամբ անկախություն է ձեռք բերել Ավստրիայից։

1865 – մահափորձի հետևանքով մահացու վիրավորվել է ԱՄՆ-ի 16-րդ նախագահ Աբրահամ Լինկոլնը։

1871 – Գերմանիայում հիմնադրվել է խորհրդարանը՝ Ռայխստագը։

1909 – ստեղծվել է Անգլո-պարսկական նավթային ընկերությունը (ներկայիս «British Petroleum»-ը)։

1912 – բրիտանական «Տիտանիկ» ուղևորային նավը ժամը 11։40-ին բախվել է սառցաբեկորին և խորտակվել հաջորդ օրը։

1917 – վախճանվել է լեհ բժիշկ, Էսպերանտո միջազգային լեզվի ստեղծող Լյուդվիկ Լազարուս Զամենհոֆը:

1927 – շվեդական Գոտիբորգ քաղաքում արտադրվել է առաջին «Volvo» ավտոմեքենան։

1930 – վախճանվել է ռուս բանաստեղծ Վլադիմիր Մայակովսկին։

1945 – Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ բրիտանական մոտ 500 ռմբակոծիչների ռմբահարման արդյունքում փաստացի ոչնչացվել է Պոտսդամ քաղաքի պատմական կենտրոնը։

1956 – Չարլզ Գինսբերգը, Չարլզ Անդերսոնը և Ռեյ Դոլբին ցուցադրել են իրենց հայտնագործությունը՝ առաջին տեսամագնիտոֆոնը։

1978 - Թբիլիսիում տեղի են ունեցել ցույցեր՝ ուղղված վրացերենի կարգավիճակը փոխելու դեմ։

1983 – Մեծ Բրիտանիայում սկսել են վաճառվել ռադիոհեռախոսներ։

1986 – վախճանվել է ֆրանսիացի գրող, փիլիսոփա, ֆեմինիզմի գաղափարախոս Սիմոնա դե Բովուարը։

1991 – Վան Գոգի թանգարանից գողացել են 20 նկար, որոնց մոտավոր արժեքը կազմել է մոտ 500 միլիոն դոլար։

2010 – Իսլանդիայում ժայթքել է Էյյաֆյադլայեյոկյուդլ հրաբուխը, որի արդյունքում մթնոլորտ արտանետված մոխրի պատճառով դադարեցվել են ավիափոխադրումները Հյուսիսային Եվրոպայում։

2022 – ՌԴ Սևծովյան նավատորմի ֆլագման «Մոսկվա» կրեյսերը խորտակվել է ուկրաինական «Նեպտուն» հրթիռային համակարգի հարվածից:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ֆրանսիան մերժեց երեխաների համար սոցցանցերի արգելքի մասին օրենքըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի երրորդ տուրում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Վանին»Վանաձորում խնջույքից հետո 6 մարդ հոսպիտալացվել է՝ աղիքային վարակի ախտորոշմամբՌուսաստանի ԱԳՆ-ն պարզաբանումներ է պահանջել ԱՄՆ-ից և Թուրքիայից՝ Կիևին զենք մատակարարելու վերաբերյալՌուսաստանի ԱԳՆ-ն պարզաբանումներ է պահանջել ԱՄՆ-ից և Թուրքիայից՝ Կիևին զենք մատակարարելու վերաբերյալԱզգային ժողովում էթիկայի հանձնաժողով ստեղծելը մոտավորապես նույնն է, թե բռնապետը խոսի ժողովրդավարության մասին. Աննա ԿոստանյանՓաշինյանի ընտրած ճանապարհը տանում է փակուղի՝ Հայաստանի կործանման․ Ավետիք Չալաբյան«Հողագործը պետք է վերադառնա հողին». գյուղի դատարկումն ու հողերի անապատացումը՝ ազգային անվտանգության սպառնալիք. Հրայր Կամենդատյան«Հանրային դաշինքը» օգոստոսի 23-ին հանրային քննարկում կանցկացնի՝ քաղաքական հետապնդումների թեմայովՄենուա Սողոմոնյանի և Դավիթ Սարգսյանի ուղերձը Բովաքարի Սիսի բերդի բարձունքիցԱվետիք Չալաբյանի տրամադրությունը բարձր է և շատ մարտական. Աննա Կոստանյան«Ծիծեռնակի հավատի կենացը»՝ Դվինում. ֆիլմ՝ բռնագաղթած ընտանիքների մասինԱվետիք Չալաբյանը նվիրյալ հայ է, ով պայքարում է իր երկրի և ժողովրդի համար. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանին արգելում են իր երեխաների, ընտանիքի անդամների հետ տեսակցել. Անահիտ ԱդամյանԱնապատում Չինաստանը կառուցել է «Արևային էներգիայի մեծ պատ» Քննչական կոմիտեն ամեն օր հատում է բոլոր հնարավոր կարմիր գծերը. Դավիթ ՍարգսյանԿապանի օրը․ պատմություն, աշխատանք և զարգացման նոր հնարավորություններԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել օգոստոսի 15-ից 19-ինԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻրանի ԱԳՆ․ ԱՄՆ-ի հարվածները հանգեցրել են Պարսից ծոցի ափերի նավթային աղտոտմանԱդրբեջանում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՈւժեղ քամու հետևանքով Երևանում հաստաբուն ծառը արմատից պոկվել ու փակել է 3 երթևեկելի գոտիՄեծ Բրիտանիայում ռեկորդային թվով բնական հրդեհներ են գրանցվելՏիգրան Մեծի պողոտայում շինարարական կառուցատարրեր են փլուզվել․ վնասվել է 4 ավտոմեքենա, տուժածներ չկանԻնչպե՞ս կարող ես տխրել, երբ տեսնես, որ «յան» ազգանունով մարդ տնտեսական հաջողություն է ունեցել. Նարեկ ԿարապետյանՀայաստանը գտնվում է թուրքական երկու պետությունների միջև՝ աճող վտանգի պայմաններում․ Ավետիք ՉալաբյանԱվետիք Չալաբյանի մասին․ «Ցանկացած պետություն կերազի այդպիսի քաղաքացի ունենալ»Ադրբեջանը չի կատարում ՄԻԵԴ-ի վճիռներըԻ՞նչ է կատարվում գյուղերում․ Նարեկ Կարապետյան Զինված ուժերում մահվան դեպքերը չեն կարող դառնալ հերթական վիճակագրությունը, բայց ցավոք, դարձել են. Մարիաննա ՂահրամանյանՄալաթիա-Սեբաստիայում թալանել են 10-ից ավելի ավտոմեքենաԽորվաթիայում բնական հրդեհներից ավելի քան 40 մարդ է տուժելԽոշոր ավտովթար՝ Երևանում, մեքենաներ են բախվել․ կան վիրավորներՎիրավոր արծիվը հայտնվել էր Գորիսի բնակչի այգում․ փրկարարները նրան վերադարձրել են բնությունԻսպանիայում Արեգակի խավարումից հետո բուժօգնության է դիմել ավելի քան 530 մարդԿիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտԲանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել էԲելգիայում բանվորները հայտնաբերել են գաղտնարան՝ 9 միլիոն եվրոյի ոսկովՄահվան ելքով վրաերթ՝ Սյունիքի մարզումՉեմ խնդրելու ինձ ընտրել, բայց պատրաստ եմ աշխատել բոլորիդ հետ. Դավիթ ՂազինյանՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԱՄՆ-ի կողմից Կուբայի նկատմամբ կոշտ հռետորաբանությունը նոր փուլ է մտնումԱդրբեջանից ռուսական ցորենի նոր խմբաքանակ է հասել ՀայաստանԱղքատությունը Հայաստանում 600 հազար մարդու դռանն է կանգնած. Նարեկ Կարապետյան Առաջարկում եմ Հայաստանում վերաբացվի գյուղատնտեսության նախարարությունը. Հարություն Մնացականյան Տպավորություն ա՝ ԱԺ նիստերի դահլիճը ոնց որ զոհասեղան ա, մոտավոր սենց՝ տվեք այդ մեկ մարդուն Արդյունաբերության կուլիսներում․ ինչ է իրականում կանգնած մեկ տոննա հանքաքարի հետևում Ավետիք Չալաբյանի նման կիրթ, ընկերասեր, ընտանիքին նվիրված քաղաքացու կերպար բոլոր երկրները կերազեն ունենալ. Արմեն ԳևորգյանՄիապետ Փաշինյա՛ն, դու ո՞ր քաղաքականությամբ ես առաջնորդվում․ Անահիտ Հակոբյան