Վաղը ես և իմ թիմը լինելու ենք Ազգային ժողովի դիմաց, քանի որ մենք պահանջատեր քաղաքացիներ ենք․ Արսեն Վարդանյան
ՔաղաքականՎաղը ես և իմ թիմը լինելու ենք Ազգային ժողովի դիմաց, քանի որ մենք պահանջատեր քաղաքացիներ ենք:
Պահանջում ենք, որպեսզի 44-օրյա պատերազմի հանգամանքները լիարժեքորեն հանրայնացվեն Ազգային ժողովի քառօրյա լսումների ընթացքում։
Որպես քաղաքական ուժի ղեկավար՝ ես դեմ եմ, որ քաղաքական պատասխանատվությունից խուսափած կամ դրա մեջ կասկածվող անձինք շարունակեն մնալ քաղաքական դաշտում, առավել ևս` դեմ եմ, որ ընտրությունները կայանան քաղաքական հանցագործների մասնակցությամբ:
Արդար, թափանցիկ և վստահելի գործընթաց ապահովելու համար նախևառաջ պետք է գնալ այդ ընտրություններին` առանց քաղաքական հանցագործների:
«Համահայկական ճակատ» կուսակցության ղեկավար
Արսեն Վարդանյան