Պեկինը Իրանին զենք չի տրամադրել. Սի Ծինփինի պատասխանը՝ Դոնալդ Թրամփի նամակին
ՔաղաքականՉինաստանի նախագահ Սի Ծինփինը նամակ է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որում հերքել է Իրանին սպառազինություն տրամադրելու մասին տեղեկությունները։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox Business հեռուստաալիքին տված հարցազրույցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Նա վերջերս ինձ մի հիանալի նամակ է գրել։ Նա պատասխանել է իմ ուղարկած նամակին, քանի որ ես լսել էի, որ Չինաստանը զենք է մատակարարում Իրանին. այդ մասին խոսում են ամենուր։ Ես նրան նամակ գրեցի՝ խնդրելով չանել դա, իսկ նա ինձ պատասխանեց, որ, ըստ էության, ինքը դա չի անում»,- ասել է նա։