«ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանի հարցազրույցը Եվրախորհրդարանում
Բլոգ«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորուման համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Անցած շաբաթ Եվրոպական Խորհրդարանի հեռուստատաղավարում ես հյուրընկալվել էի մեր գործընկեր «Եվրոպական հայրենասերներ» խմբակցության կողմից կազմակերպած քննարկմանը, որտեղ խոսեցի Արցախ հայության վերադարձի իրավունքից, այս հարցում Եվրոպական Միության քաղաքական պատասխանատվությունից, առաջիկա ընտրությունների միջոցով մեզ պարտադրված թուրք-ադրբեջանական պարտադրանքից ազատվելու հրամայականից և դրանով մեր ինքնության և հիմնարար իրավունքների պաշտպանությունից:
Ստորև ներկայացնում եմ հաղորդման ամբողջական տարբերակը՝ հայերեն թարգմանությամբ, առաջիկայում ևս կշարունակենք մեր աշխատանքը գործընկերների հետ՝ եվրոպական հարթակներում բարձրաձայնելու և հետամուտ լինելու մեր խնդիրների առաջխաղացմանը: