Երևան, 05.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հայաստանը երկու բևեռների արանքում․ Փաշինյան-Պուտին հանդիպման իրական վտանգները Իտալական գաստրոնոմիական մշակույթի ևս մեկ օրինակ՝ կիտրոնի լիկյոր. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Պայթյուն դեսպանատան մոտ, յոթնօրյա պատերազմ 2 միլիոն զինվորի մասնակցությամբ. «Փաստ» Բոլորը հասկանում են, որ նա ոչնչացնում է Հայաստանը. «Փաստ» «Մա՛մ, տղեդ փախչող տղա չի, ես կզոհվեմ, բայց չեմ փախչի». կամավոր Հրանտ Ջավադյանն անմահացել է հոկտեմբերի 23-ին Մարտունիում.«Փաստ» «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Ի՞նչ փոփոխություններ են սպասվում վտանգավոր բեռների փոխադրման գործընթացում. «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»


Կրթության նոր սերունդ՝ պատասխանատվությամբ և առաջնորդությամբ

Հասարակություն

«Երևանի պետական համալսարան»-ի Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի և «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ի հիմնադրամի համագործակցության շրջանակում անցկացվեց «Ուսուցչական առաջնորդություն» և «Կրթության կազմակերպում» մագիստրոսական ծրագրերի երրորդ սերնդի շրջանավարտների ավարտական միջոցառումը։ Միջոցառումը միավորել էր դասախոսների, ուսանողների, շրջանավարտների, գործընկերների և կրթության ոլորտով հետաքրքրված բազմաթիվ մարդկանց՝ նշելու կարևոր մի հանգրվան, որը ոչ միայն ավարտ է, այլև նոր սկզբի ազդարարում։

Իր ուղերձում, «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ի կողմից ծրագրի համակարգող Աննա Խաչիյանը, նշեց որ այս նախաձեռնությունը ձևավորվել է որպես պատասխան կրթական համակարգի առջև ծառացած լուրջ մարտահրավերներին, որոնք դեռևս ամբողջությամբ հաղթահարված չեն։ Խոսքը վերաբերում է կրթական անհավասարությանը, ֆունկցիոնալ անգրագիտությանը, համայնքների միջև զարգացման տարբերություններին և ուսուցչական ռեսուրսների պակասին։

Այս խնդիրների համատեքստում ծրագրի ստեղծումը դարձել է կարևոր քայլ՝ համակարգային փոփոխությունների ուղղությամբ։ Համագործակցությունը միտված է ոչ միայն խնդիրների արձանագրմանը, այլև դրանց լուծմանն ուղղված գործնական մոտեցումների մշակմանը։ Ինչպես նշվեց միջոցառման ընթացքում, «ճգնաժամ» հասկացությունն ինքնին ենթադրում է կշռադատում և որոշումների կայացում, և հենց այդ գաղափարով առաջնորդվելով են գործընկեր կառույցները ձևավորել այս կրթական ծրագիրը։

Այսօր արդեն ծրագիրն ունի շուրջ 70 շրջանավարտ և 24 գործող ուսանող։ Այն ընդգրկում է Հայաստանի բոլոր մարզերը և Երևանը՝ ունենալով անմիջական ազդեցություն շուրջ 8000 աշակերտի վրա։ Հատկանշական է նաև, որ շրջանավարտների շուրջ 90 տոկոսը շարունակում է իր գործունեությունը կրթության ոլորտում՝ նպաստելով գիտելիքի տարածմանը և կրթության որակի բարձրացմանը։

Ծրագիրը հիմնված է կրթական հավասարության, արդարության և համայնքային զարգացման գաղափարների վրա։ Սկզբնական շրջանում այն նախատեսված էր «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ի երկամյա ուսուցչական ծրագրի ուսուցիչ-առաջնորդների համար, սակայն հետագայում այն հասանելի դարձավ նաև արտաքին դիմորդների համար՝ դառնալով ավելի ընդգրկուն և հասանելի տարբեր մասնագետների համար։ Այս փոփոխությունը նպաստեց ծրագրի զարգացմանը՝ ներգրավելով նոր գաղափարներ և փորձառություններ։

Վերջին տարիների տվյալները ևս վկայում են ծրագրի նկատմամբ աճող հետաքրքրության մասին․միայն նախորդ տարում գրանցվել է շուրջ 500 դիմում, որոնցից ընտրվել են լավագույն թեկնածուները։ Հեռակա և հեռավար ուսուցման ձևաչափը հնարավորություն է տալիս Հայաստանի տարբեր համայնքներում աշխատող մասնագետներին ստանալ որակյալ կրթություն՝ չկտրվելով իրենց գործունեությունից։

Միջոցառման ընթացքում հնչեցին նաև կարևոր մտքեր կրթության էության մասին։ Նշվեց, որ ժամանակակից կրթությունը պետք է խթանի ոչ միայն գիտելիքի փոխանցումը, այլև դրա ստեղծումը։ Այս գաղափարը համահունչ է կրթության տեսության նշանավոր ներկայացուցիչների մոտեցումներին, ինչպիսիք են Վիլհելմ ֆոն Հումբոլդտը և Նոամ Չոմսկին, որոնք կարևորում են ինքնուրույն մտածելու և բացահայտելու կարողությունը։

Հատուկ ընդգծվեց նաև, որ կրթական գործընթացը պետք է դիտարկել որպես համաստեղծման հարթակ, որտեղ սովորող են բոլորը՝ թե՛ ուսուցիչը, թե՛ ուսանողը կամ աշակերտը։ Այս մոտեցումը հատկապես կարևոր է ժամանակակից աշխարհում, որտեղ արագ զարգացող տեխնոլոգիաները և արհեստական բանականությունը նոր պահանջներ են առաջադրում կրթության նկատմամբ։

Շրջանավարտներին ուղղված ուղերձում կարևորվեց նրանց դերը համակարգային փոփոխությունների իրականացման գործում։ Նրանց կոչ արվեց մշտապես վերաիմաստավորել կրթության նպատակը և իրենց գործունեությամբ նպաստել ավելի արդար, արդյունավետ և արժեքահեն կրթական համակարգի ձևավորմանը։

Այս նախաձեռնությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ կրթության ոլորտում փոփոխությունները հնարավոր են միայն համատեղ ջանքերով։ Ծրագրի կազմակերպիչներն ու մասնակիցները համոզված են, որ հավաքական պատասխանատվության շնորհիվ հնարավոր է ոչ միայն հաղթահարել առկա ճգնաժամերը, այլև ստեղծել նոր, օրինակելի կրթական մոդել՝ կիրառելի Հայաստանում և դրանից դուրս։

Միջոցառումն ավարտվեց շնորհավորանքներով և մաղթանքներով՝ ուղղված շրջանավարտներին, ովքեր արդեն իսկ ստանձնել են կրթական ոլորտում առաջնորդության պատասխանատվությունը։ Նրանց՝ այս նոր սերնդի ուսուցիչներին անհրաժեշտ է քաջություն, ստեղծարարություն և հաստատակամություն, որպեսզի շարունակեն իրենց ճանապարհը և ձևավորեն ապագայի կրթությունը։

Հայաստանը երկու բևեռների արանքում․ Փաշինյան-Պուտին հանդիպման իրական վտանգներըԻշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն ՄանվելյանԻտալական գաստրոնոմիական մշակույթի ևս մեկ օրինակ՝ կիտրոնի լիկյոր. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Պայթյուն դեսպանատան մոտ, յոթնօրյա պատերազմ 2 միլիոն զինվորի մասնակցությամբ. «Փաստ»Բոլորը հասկանում են, որ նա ոչնչացնում է Հայաստանը. «Փաստ»«Մա՛մ, տղեդ փախչող տղա չի, ես կզոհվեմ, բայց չեմ փախչի». կամավոր Հրանտ Ջավադյանն անմահացել է հոկտեմբերի 23-ին Մարտունիում.«Փաստ»«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ են սպասվում վտանգավոր բեռների փոխադրման գործընթացում. «Փաստ»Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ»Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ»Սեպտեմբերի 8-ին և 9-ին գազանջատումներ կլինենԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդԱրջը ներխուժել է տուն և հարձակվել անվասայլակով տեղաշարժվող թոշակառուի վրաՀայաստանում առաջին անգամ կանցկացվի UCI Europe Tour պրոֆեսիոնալ հեծանվավազքը ՝ Tour of Armenia-նՀայտնի են դպրոցականների աշնանային արձակուրդների օրերըՎրաստանում վերջին շաբաթվա ընթացքում վառելիքի գներն աճել ենԶգուշացնում են՝ ապօրինի առևտրի դեպքերը կկանխվեն օրենքով սահմանված խիստ միջոցներովՄոուրինյուն արձագանքել է Ալվարեսի՝ Բարսելոնա չկայացած տեղափոխությանըՄիջադեպ Գեղարքունիքում․ 27-ամյա երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց, կասկածյալը ձերբակալվել էԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մոսկվայի Պատրիարքության Արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահինՇաբաթվա «գոհարները». Ուժեղ ՀայաստանՀայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի ավագը հանդես կգա արաբական լիգայումՎրաստանում երկրաշարժ է գրանցվելՕտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱԻնչպիսի՞ եղանակ է սպասվումՈւկրաինայի հարցի խաղաղ կարգավորման համար կոնկրետ նախադրյալներ չկան. ՊեսկովԱլիևը հարձակվում է, Երևանը՝ արդարանում. ինչի կարող է հանգեցնել «ադրբեջանական խաղաղությունը» և ինչպես դա կանխելԶենքերով ներխուժել են հյուրատուն, առևանգել մեկին ու կրակել մեկ այլ անձի ուղղությամբ․ ՔԿՈրպես անհետ կորած որոնվող 31-ամյա Տիգրան Մխիթարյանը հայտնաբերվել էԿառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ ԱբրահամյանՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողինԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդԱզգային ժողովը լեգիտիմ չէ. այն անօրինական ճանապարհով է ձևավորվել. Ավետիք ՉալաբյանԶախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերինԻնչու՞ ընդունեցինք եվրամիություն ինտեգրվելու օրենքը․ Մհեր ԱվետիսյանՀաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդումՀայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը տեխնիկապես վերազինվել էՄանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյութ) Տարեցտարի բուհ ընդունվողների թիվը զգալի նվազում է, ինչը վկայում է կրթության ցածր որակի մասին. Ատոմ Մխիթարյան Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա ՄաթևոսյանԻշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր ԱվետիսյանԱրցախի Հանրապետությունը ձևավորվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հարցը փակված չէ, և մենք պետք է դրա մասին բարձրաձայնենք. Աննա Կոստանյան Եկեղեցին մեր վերջին սրբությունն է, և մենք ամեն գնով պետք է պայքարենք ու պաշտպանենք այն. Ցոլակ ԱկոպյանՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում․ հարցազրույց Էդգար Ղազարյանի հետԿառավարության այս ծրագիրը պառակտման ծրագիր է․ այն արշավ է հայության դեմ, մեր եկեղեցու դեմ ու Սահմանադրության դեմ․ Նարեկ ԿարապետյանUcom-ն աջակցում է Coca-Cola Fest 2026-ին