Հարավային Սուդանում ուղևորատար ինքնաթիռ է կnրծանվել. զnhվել է 14 մարդ
TVՀարավային Սուդանում կործանվել է CityLink Aviation ավիաընկերության Cessna 208 Caravan ուղևորատար ինքնաթիռը, ինչի հետևանքով զոհվել է 14 մարդ: Այս մասին հայտնել է Al Jazeera-ն՝ հղում անելով երկրի քաղաքացիական ավիացիայի վարչությանը:
Ինքնաթիռն իրականացնում էր ներքին չվերթ Յեյ քաղաքից դեպի Ջուբա: Ավիացիոն իշխանությունների տվյալներով՝ անձնակազմի հետ կապը կորել է թռիչքից մոտ 30 րոպե անց:
Օդանավն ընկել է Լուրիի շրջանում՝ Ջուբայից մոտ 20 կմ դեպի հարավ-արևմուտք: Ինքնաթիռում եղել է 13 ուղևոր և օդաչուն: Նրանք բոլորը զոհվել են:
Նախնական եզրակացությունները մատնանշում են, որ աղետի պատճառ կարող էին դառնալ եղանակային անբարենպաստ պայմանները, մասնավորապես՝ տեսանելիության ցածր մակարդակը:
Անկման վայր են ուղարկվել փրկարարական և քննչական խմբեր: Իրականացվում են որոնողական և ինքնության հաստատման աշխատանքներ: