Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ էին այցելել ազդակիր Աճանան բնակավայրի միջնակարգ դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները
ՀասարակությունՀերթական այցը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ:
Ընկերություն էին այցելել ազդակիր Աճանան բնակավայրի միջնակարգ դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները:
ԶՊՄԿ-ն կարևորում է այս ձևաչափով շփումը ազդակիր համայնքների բնակիչների հետ, քանի որ ընկերության մասին պատկերացումը լիարժեք կարող են դառնալ միայն սեփական աչքերով տեսնելուց և մասնագետների հետ շփվելուց հետո:
Շրջայցի հաջորդ օրը ԶՊՄԿ բնապահպանության բաժնի աշխատակիցները և աշակարտները ծառատունկ կազմակերպեցին Աճանան բնակավայրում: Տնկանյութերը տրամադրելուց բացի ընկերության բնապահպաններն աշակերտներին ներկայացրեցին բույսերի տնկման և խնամքի առանձնահատկությունները: