Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. սա է տեղեկատվական անվտանգության ապահովման իշխանության մակարդակը. Տիգրան Աբրահամյան Խմիչք, որ Վենետիկ այցելող յուրաքանչյուր ճանապարհորդ պետք է փորձի. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 հոկտեմբերի). Երևանում բացվել է Ռուսաստանի հրապարակը. «Փաստ» Վտանգավոր ազդակներ, անհանգստացնող հեռանկար. «Փաստ» Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ» Կառավարությանը մեղադրում են անպատասխանատվության մեջ. «Փաստ» «Ապրում եմ այն հույսով, որ գոնե մեկ անգամ կգնամ երեխայիս գերեզմանին այցի, կգրկեմ նրան ու ներողություն կխնդրեմ». Գարրի Ասլանյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Եղնիկներում. «Փաստ» Մինչև ե՞րբ կգործի կենսաթոշակի հետվճարի համակարգը. «Փաստ»


«Հեզբոլլահի» նոր հզոր զենքը կարողանում է աննկատ մնալ Իսրայելից. CNN

Պայթուցիկով բեռնված քառակոպտերը թռչում էր Հարավային Լիբանանի տների տանիքների վրայով՝ մեծ ճշգրտությամբ մանևրելով ավերված շենքերի միջև և գրունտային ճանապարհների երկայնքով։ Դրոնը իր օպերատորին փոխանցում էր թիրախի հստակ պատկերը՝ իսրայելական տանկ, որի կողքին զինվորներ կային, գրում է CNN հեռուստաալիքի կայքը։

Փորձագետների վկայությամբ, այս քառակոպտերը օպտիկամանրաթելային կառավարմամբ դրոն է․ զենք, որը «Հեզբոլլահը» գնալով ավելի հաճախ է օգտագործում բարձր մահաբեր ճշգրտությամբ։

Այսպիսի դրոնները չափազանց դժվար է կանգնեցնել և էլ ավելի դժվար է հայտնաբերել. դրանք օպերատորին տալիս են թիրախի բարձր լուծաչափով պատկեր՝ միաժամանակ չարձակելով որևէ ազդանշան, որը հնարավոր կլիներ խլացնել ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով։

«Դրանք անընկալունակ են կապի ճնշման նկատմամբ, իսկ էլեկտրոնային ազդանշանի բացակայության պատճառով անհնար է որոշել արձակման վայրը», — գրել է Իսրայելի Ազգային անվտանգության հետազոտությունների ինստիտուտի ավագ հետազոտող Եհոշուա Կալիսկին։

Կիրակի հրապարակված «Հեզբոլլահի» որակյալ մոնտաժված տեսանյութում ընդամենը մի քանի կիլոգրամ քաշ ունեցող քառակոպտերը խոցում է թիրախը, մինչդեռ իսրայելացի զինվորները, դատելով ամենից, ընդհանրապես չեն նկատում դրա մոտենալը։ Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով, հարձակման հետևանքով զոհվել է 19-ամյա սերժանտ Իդան Ֆուքսը, ևս մի քանի մարդ վիրավորվել է։ Դրանից հետո «Հեզբոլլահը» լրացուցիչ դրոններ է արձակել դեպի փրկարարական ուղղաթիռը, որը ժամանել էր վիրավորներին տարհանելու համար։

Օպտիկամանրաթելային դրոնների արդյունավետությունը դրանց պարզության մեջ է. սարքը հեռակա կառավարող անլար ազդանշանի փոխարեն օպտիկամանրաթելային մալուխը դրոնն անմիջապես միացնում է օպերատորին։

Քանի որ օպտիկամանրաթելային մալուխները շատ բարակ և թեթև են՝ գործնականում անտեսանելի անզեն աչքին, մալուխի երկարությունը կարող է հասնել 15 կիլոմետրի և ավելի, CNN-ին է հայտնել իսրայելական ռազմական շրջանակների աղբյուրը։

Սա օպերատորին թույլ է տալիս գտնվել անվտանգ հեռավորության վրա՝ միաժամանակ ստանալով թիրախի բյուրեղյա հստակ պատկերը։

Իսրայելի պաշտպանության բանակը երկար ժամանակ հենվել է իր տեխնոլոգիական գերազանցության վրա՝ դրոնների դեմ պայքարելու համար, խլացնելով այն ազդանշաններն ու հաճախականությունները, որոնք օպերատորներն օգտագործում են սարքերը կառավարելու համար, որպեսզի կանգնեցնի դրանք մինչև իսրայելացի զինվորներին հասնելը։

Սակայն ազդանշանի բացակայության պատճառով բանակը չի կարող էլեկտրոնային եղանակով միջամտել օպտիկամանրաթելային դրոնների կառավարմանը և բախվում է շատ ավելի լուրջ խնդրի՝ մոտեցող սարքի հայտնաբերմանը։

«Բացի ֆիզիկական արգելքներից, ինչպիսիք են ցանցերը, շատ բան անել հնարավոր չէ։ Սա ցածր տեխնոլոգիական համակարգ է, որը հարմարեցված է ասիմետրիկ պատերազմի համար», — ասել է իսրայելական ռազմական շրջանակների աղբյուրը։

Օպտիկամանրաթելային դրոններն առաջին անգամ մեծ քանակությամբ հայտնվեցին մարտի դաշտում Ուկրաինայում, որտեղ ռուսաստանյան ուժերը դրանք կիրառում էին բարձր արդյունավետությամբ՝ էլ ավելի մեծացնելով գործողության շառավիղը։

Ռուսաստանը կարողացել է նաև դրոնի օպտիկամանրաթելային մալուխը միացնել բազային մոդուլին, որն այնուհետև միացվում էր օպերատորին։ Այս սխեման մարդուն ավելի էր հեռացնում հենց դրոնից՝ դարձնելով նրան ավելի պաշտպանված և զգալիորեն ավելի դժվար թիրախ։

Սակայն «Հեզբոլլահի» թիրախները տարբեր են։ Իսրայելը Լիբանանի հարավում գործում է իր սեփական բազաներին այնքան մոտ, որ այնտեղ չկան ձգված մատակարարման գծեր, որոնց վրա կարելի է հարվածներ հասցնել։ Փոխարենը «Հեզբոլլահի» դրոնների օպերատորները որսում են իսրայելացի զինծառայողներին Լիբանանի հարավում և Իսրայելի հյուսիսում՝ այս համակարգերի հասանելիության սահմաններում։

«Սա արդյունավետ համակարգ է, որը փորձառու օպերատորի ձեռքում և այնպիսի ուժի դեմ, որը չի սպասում այս տեսակի դրոնների հարձակման, կարող է բավականին արդյունավետ լինել, — հայտարարել է Նոր ամերիկյան անվտանգության կենտրոնի հրավիրված ավագ գիտաշխատող Սամուել Բենդեթը։ — Նույնիսկ այն բանակի դեմ, որը գիտի այս դրոնների մասին և նախազգուշական միջոցներ է ձեռնարկում, դրանք միևնույն է կարող են մահացու վտանգավոր լինել»։

Իսրայելը կարծում է, որ «Հեզբոլլահը» քաղաքացիական դրոններ է ներմուծում Չինաստանից կամ Իրանից, որից հետո դրանք զինում է նռնակով կամ նմանատիպ պայթուցիկ սարքով, հայտնել է աղբյուրը։

Ավելի վաղ Չինաստանը հերքել էր հակամարտության որևէ կողմին զենքի մատակարարումները և ընդգծել, որ կատարում է իր միջազգային պարտավորությունները։

Արդյունքում ստացվում է գրեթե անտեսանելի և բարձր ճշգրտության զենք, որը թույլ է տալիս իրականացնել իսրայելական ուժերի դեմ թիրախային, թեկուզ համեմատաբար փոքր մասշտաբի, հարձակումներ։

Չնայած այն սահմանափակ չափի ավերածություններին, որոնք կարող են հասցնել նման սարքերը, այս էժան սարքերը դարձել են «Հեզբոլլահի» հզոր զենքը։

Գավառ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Հրայր Իսրայելյանը բնակիչների հետ հանդիպումներն ամփոփում է իր ծննդավայր Հացառատում. Աննա ԿոստանյանԳազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութՔաղաքական պատասխանատվությունը պահանջում է կա՛մ ընդունել սեփական տնտեսական քաղաքականության ձախողումը և հեռանալ. Հ. Կամենդատյան Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան 3 փաստ, որ չգիտեիք Գառնիկ Դավթյանի մասինՀոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինԱռանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ ՀայաստանՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր ՊիրունչիկինԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՎտանգավոր զիջումները թուլացնում են սահմանները. Ուժեղ ՀայաստանԵթե չկարողանան ստանալ այդ 7 ձայնը՝ կգնան արտահերթ ընտրությունների. Էդմոն ՄարուքյանՈչինչ չի կարող խանգարել մեզ փոփոխություն բերել Ստեփանավանում. Լիանա ՄանուկյանՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհըՄոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորություններըՓաշինյանի օրոք անվտանգություն չկա. Հայաստանին խաղաղություն է պետք՝ անվտանգության երաշխիքներով և առանց զիջումների. Ուժեղ ՀայաստանՎայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքներըԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինՌուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Միրովկա բնակավայրըՊետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. սա է տեղեկատվական անվտանգության ապահովման իշխանության մակարդակը. Տիգրան Աբրահամյան ԵՄ-ին անդամակցության մասին Փաշինյանի խոստումները կեղծիք են և իրականությանը չեն համապատասխանում. Ավետիք Չալաբյան«Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան COP17-ինԾննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ Իշխանություններին չի հաջողվելու երկար զսպել քաղաքացիների զայրույթը. Աննա ԿոստանյանԳավառ համայնքի բնակիչների ջերմ ընդունելությունը մեզ մեծ ուրախություն ու վստահություն է ներշնչումԳավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցConverse Leasing. Ani Tuff՝ տուֆագործության տասնամյակների պատմության և զարգացման պատմություն Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան Այն մասին, թե ինչ է մեզնից համառորեն փորձում թաքցնել Փաշինյանը, սակայն ինչն ի վերջո անհնար է անվերջ թաքցնել. Ավետիք ՉալաբյանՈ՛չ Փաշինյանի թույլ ու վտանգավոր TRIPP-ին, որը զիջումներ է ենթադրում ԱլիևինԽմիչք, որ Վենետիկ այցելող յուրաքանչյուր ճանապարհորդ պետք է փորձի. «Փաստ»Գավառը արժանի է նոր մեկնարկի, ավելի ծաղկուն ու զարգացած ապագայի. տեսանյութՄեզ ոչ ոք չի կանգնեցնի. Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. տեսանյութՎարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկայումԻնքնիշխան, անկախ պետության ամենակարևոր գործառույթներից մեկն այն է, որպեսզի թույլ չտա, որ իր պետության և ժողովրդի պատմությունը խեղաթյուրեն. Մ. ԱվետիսյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 հոկտեմբերի). Երևանում բացվել է Ռուսաստանի հրապարակը. «Փաստ»Աշխարհի տարբեր երկրներում պետական ծառայողների համար գործում են Հայաստանի «սոցփաթեթին» նմանվող կամ դրան փոխարինող սոցիալական երաշխիքների տարբեր մոդելներ. Հ. Կամենդատյան Նոր մեկնարկ՝ հզոր Գավառի համար. Աննա Կոստանյան Կոչ եմ անում բոլոր Գավառցիներին ակտիվ կերպով մասնակցել ապագա ընտրություններին և աջակցել Հրայրին և նրա ընկերներին. Արմեն Մանվելյան