«Արսենալն» ակումբային ռեկորդ է կրկնել
ՍպորտԱնգլիայի փոխչեմպիոն Լոնդոնի «Արսենալը» կրկնել է ակումբի ռեկորդը մեկ մրցաշրջանում հաղթանակների քանակով։
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում Մադրիդի «Աթլետիկոյի» նկատմամբ 1:0 հաշվով հաղթանակը «Արսենալի» 41-րդ հաղթանակն էր այս մրցաշրջանում, հաղորդում է Opta-ն։
Նախորդ անգամ 41 հաղթանակ «Արսենալն» ունեցել էր 1970/1971 մրցաշրջանում։
«Արսենալը» դուրս է եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ եւ կմրցի ՊՍԺ - «Բավարիա» դիմակայության հաղթողի հետ։