Երևան, 27.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
84 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին Ցանկացած պահի կարող ենք թիրախավորվել այս երկրի իշխանությունների կողմից․ Անահիտ Ադամյան Գալիս են «փրկելու». գործող իշխանությունը կշարունակի՞ հակառուսական ուղղությունը. «Փաստ» «Մեր ապրելու ուժը Նարեկին ապրեցնելն է». հրետանավոր Նարեկ Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 26-ին Մարտունիում. «Փաստ» Հստակեցումներ կարվեն արտադպրոցական ծրագրերի իրականացման գործընթացում. ի՞նչ գործնական խնդիրներ են ի հայտ եկել. «Փաստ» «Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ» Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ» Ամեն ինչից զատ, սա պարզապես նաև անմարդկային է. «Փաստ» Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ»


«Պայքարը Հայ Առաքելական եկեղեցու դեմ ոչնչացնում է ցանկացած իշխանության լեգիտիմությունը»․ Արման Վարդանյան

Նախընտրական գործընթացների և քաղաքական ուժերի ծրագրերի քննարկումների ֆոնին «Միասնություն» շարժման առաջնորդ Արման Վարդանյանը «Փաստ» թերթի հետ զրույցում անդրադարձել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագրի այն դրույթներին, որոնք վերաբերում են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցիին։

Արման Վարդանյանի խոսքով՝ այսօր հանրության ուշադրությունը հիմնականում կենտրոնացած է նախընտրական խոստումների, սոցիալական նախաձեռնությունների, կարգախոսների և աղմկահարույց քաղաքական հայտարարությունների վրա։ Սակայն գրեթե չի քննարկվում իշխող ուժի ծրագրի ամենավտանգավոր կետերից մեկը՝ Հայ Առաքելական եկեղեցու այսպես կոչված «բարեփոխման» փորձը, դրա ներքին և հոգևոր կյանքին միջամտությունը, ինչպես նաև եկեղեցական կառավարման սկզբունքների փոփոխությունը։

«Ես, ինչպես նաև բազմաթիվ քաղաքականապես գրագետ մարդիկ և մեր համակիրները, միշտ համարել և շարունակում եմ համարել այս մոտեցումը ծայրահեղ վտանգավոր՝ հայկական ինքնության և հայկական պետականության պահպանման համար»,- «Փաստ» թերթի հետ զրույցում հայտարարել է Արման Վարդանյանը։

Նա ընդգծել է, որ խոսքը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի անձի մասին չէ, այլ այն սկզբունքների, որոնց վրա դարեր շարունակ գոյատևել է Հայ Առաքելական եկեղեցին։

«Խնդիրը այն հոգևոր, բարոյական և ազգային հիմքերի մեջ է, որոնց շնորհիվ հայ ժողովուրդը կարողացել է պահպանել իր ինքնությունը նույնիսկ պետականության բացակայության ժամանակաշրջաններում»,- նշել է նա։

Արման Վարդանյանի խոսքով՝ հենց Հայ Առաքելական եկեղեցին է դարերի ընթացքում պահպանել հայոց լեզուն, մշակույթը, պատմական հիշողությունն ու ազգային միասնությունը՝ հայկական պատմության ամենածանր ժամանակահատվածներում։

«Հետևաբար, այսօր պայքարը ոչ թե առանձին անձանց, այլ հայ ժողովրդի հոգևոր և ազգային հիմքերի դեմ է», - ընդգծել է «Միասնություն» շարժման առաջնորդը։

Անդրադառնալով ընտրություններին՝ Արման Վարդանյանը նշել է, որ յուրաքանչյուր ընտրող, ով քվեարկում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին, պետք է հասկանա, որ դրանով փաստացի աջակցում է տվյալ քաղաքական ուժի ամբողջ նախընտրական ծրագրի իրականացմանը։

Միաժամանակ նա համոզմունք է հայտնել, որ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը մանրամասն չի ուսումնասիրում կուսակցական ծրագրերը և հիմնականում կողմնորոշվում է ակտիվորեն առաջ մղվող թեմաներով՝ սոցիալական բարեփոխումներով, առողջապահությամբ, խաղաղության պայմանագրով և այսպես կոչված «եվրաինտեգրմամբ»։

Արման Վարդանյանը նաև ընդգծել է, որ ընտրությունների արդյունքները որպես Հայ Առաքելական եկեղեցու ներքին և հոգևոր կյանքին միջամտելու «ժողովրդական մանդատ» ներկայացնելու ցանկացած փորձ անլեգիտիմ է։

«Եվ անկախ ընտրությունների արդյունքներից, անկախ նրանից, թե որ քաղաքական ուժն է իշխանության, Հայ Առաքելական եկեղեցու ներքին և հոգևոր կյանքին միջամտությունը միշտ եղել է, մնում է և կմնա անլեգիտիմ»,- հայտարարել է նա։

«Պայքարը Հայ Առաքելական եկեղեցու դեմ ոչնչացնում է ցանկացած իշխանության լեգիտիմությունը»,- ընդգծել է Արման Վարդանյանը։

84 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին «Քրիստոնեական համերաշխություն» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը խոր մտահոգություն է հայտնում Հայաստանում «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի կալանավորման կապակցությամբՑանկացած պահի կարող ենք թիրախավորվել այս երկրի իշխանությունների կողմից․ Անահիտ ԱդամյանՔանի՞ արևային վահանակ կարող է փոխարինել մեկ ատոմակայանին. Պատասխանը զարմանալի է «ՀայաՔվեի» մեծ ընտանիքի շարքերը կուռ են և անսասանԻնչպես և ինչու ֆուտբոլը վերածվեց... ռեգբիի. «Փաստ»Վարդան Ջհանյանը գործակցության հուշագիր է ստորագրել European Metals-ի հետ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ՀՈԻՆԻՍԻ). Առաջին բանկոմատը, մերձքաղաքային գնացքների բախումը. «Փաստ»Գալիս են «փրկելու». գործող իշխանությունը կշարունակի՞ հակառուսական ուղղությունը. «Փաստ»Արևմտյան աջակցության արդյունքը՝ ժողովրդավարության ոչնչացում, բռնաճնշումներ, հետապնդումներ. «Փաստ»«Մեր ապրելու ուժը Նարեկին ապրեցնելն է». հրետանավոր Նարեկ Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 26-ին Մարտունիում. «Փաստ»Հստակեցումներ կարվեն արտադպրոցական ծրագրերի իրականացման գործընթացում. ի՞նչ գործնական խնդիրներ են ի հայտ եկել. «Փաստ»«Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ»Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ»Ամեն ինչից զատ, սա պարզապես նաև անմարդկային է. «Փաստ»Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ»Թվային տոտալ վերահսկողություն քաղաքացիների նկատմամբ. իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ»Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը. «Փաստ»Իշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են. «Փաստ»Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգըԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը Ձերբակալել են սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողիՇիրակի մարզում Mitsubishi-ն բախվել է բետոնե սյանը և հայտնվել ձորակում․ մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՍբ Պողոս-Պետրոս եկեղեցին հայտնվել է ջրի տակ ՅՈՒՆԻՍԵՖ-ը Վենեսուելա կուղարկի 48 տոննա մարդասիրական օգնություն Արարատի և Արմավիրի համայնքային ոստիկանները թմրամիջnց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտելՍա միայն գողացված քվեի համար պայքար չէ, սա արժանապատվության, իրավական հարց է. Ցոլակ Ակոպյան«Ռիհաննա, փախիր նրանից». Սոցցանցերը պահանջում են երգչից հրաժարվել A$AP Rocky-ից՝ Արիզոնայում նրա հակասական պոռթկումից հետո ԵՄ խորհուրդը մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջnցները«Համահայկական Ճակատ»-ի անդամները շփվում են քաղաքացիների հետՄեյվեզերն ընդդեմ Թայսոնի. բռնցքամարտի լեգենդների ցուցադրական մենամարտի ամսաթիվը հայտնի է«Ազատության» հրապարակում ստորագրահավաքը շարունակվում է. դու ևս միացիրՍահմանադրական դատարանի դիմաց. ընթանում է 7 ուժերի դիմումների քննարկումը․ Աննա ԿոստանյանԱլիևի կողմից Հայաստանին նոր Սահմանադրություն պարտադրելու դեմ խոսողներին մեկուսացնում են. Մենուա Սողոմոնյան Իրանի ապասառեցված ակտիվները կուղղվեն ԱՄՆ-ից ցորեն և եգիպտացորեն գնելուն. ԹրամփԿասեցվել է կեղծ uիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը «ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջով ակցիան ՍԴ-ի դիմաց շարունակվում է«ՀայաՔվեի» անդամների երթը դեպի Սահմանադրական դատարան` «ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջովՍահմանադրական դատարանի դիմաց, ի պաշտպանություն մեր սահմանադրական իրավունքների, Ավետիք Չալաբյանի և մեր բոլոր քաղբանտարկյալների. Արմեն ՄանվելյանՔաղաքական «բեզպրեդելը» վաղուց հատել է գծված ու չգծված բոլոր սահմանները. Տիգրան Աբրահամյան Նայեք' իմ ելույթին ինչպես են արձագանքում Ալիևի զոմբիները և կհասկանաք, թե ինչ կլինի, եթե Նիկոլը մնա․ Արշակ ԿարապետյանԱվետիքը պինդ է, նա գիտի՝ ինչի համար է պայքարում. Ցոլակ ԱկոպյանՆույնիսկ, եթե Եվրոպան պատրաստ է հանդուրժել նոր բռնապետին, մենք՝ Հայաստանի ժողովուրդը, չենք հանդուրժելու. Մամիջանյան (տեսանյութ) ՍԴ-ն շարունակում է ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը Հանքարդյունաբերության ասոցիացիան ամփոփում է ոլորտի խնդիրներն ու պատրաստում առաջարկների փաթեթԿոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում Ավետիքը ազգային իրավունքների համար պայքարող է, այս ամենը դրա պատճառով է. Արսեն ԳրիգորյանՅունիբանկն ու «Վանք» հիմնադրամն աջակցել են անվասայլակով բասկետբոլի ցուցադրական խաղի անցկացմանը Մի անգամ անմեղ մարդուն որսացել են, հիմա նորից են անում. ո՞վ պետք է պատասխան տա իր կորցրած ամիսների համար. Հովհաննես Իշխանյան