Նման վարժանքներ տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ իրականացվում են, նպատակը նախապես մշակված գործողությունների պլանը հղկելն է
ՀասարակությունՕպերատիվություն, արագություն, անվտանգության ապահովում. աշխատակիցների այս կարողություններն են ստուգվում ՆԳՆ ՓԾ հետ անցկացված ուսումնական վարժանքի ընթացքում:
Ըստ սցենարի, վթար է գրանցվել ԶՊՄԿ հիմնական պոչատարի վրա. րոպեներ անց ընկերության աշխատակիցներն ու փրկարարները պայմանական վթարի վայրում են:
Վթարի պարագայում առաջին գործողությունը պոչերի հոսքի ուղղորդումն է հիմնական խողովակաշարից վթարային երկու խողովակներ: Հաջորդ քայլը վթարված հատվածը արագ վերականգնելն է:
Նման վարժանքներ տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ իրականացվում են, նպատակը նախապես մշակված գործողությունների պլանը հղկելն է:
Պայմանական վթարը բարեհաջող վերացված է, արդյուքները` գոհացնող: