Երևան, 24.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Բաճկոն, որը Շանելի շնորհիվ առանձնացավ իր այլ «ազգականներից». «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 հոկտեմբերի). Հիմնադրվել է աշխարհում առաջին ֆուտբոլային ակումբը. «Փաստ» Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ալբանիան՝ որպես ինքնահաստատման գերգաղափար ու ծրագիր. Ալիևը մարտահրավեր է նետում նաև Վրաստանին ու Թուրքիային. «Փաստ» «Աշխույժ, աշխատասեր, կատակասեր տղա էր, ժպիտը դեմքից անպակաս էր». Նարեկ Շաքարյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Թաղավարդում. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»


Ասել, թե 1045 թ-ից հետո ՀՀ ներկայիս տարածքում հայերը պետականություն չեն ունեցել, սխալ և հարցը պարզունականացնող մոտեցում է. Կամենդատյան

Իր ելույթում Նիկոլ Փաշինյանն ասաց, թե. «Հայաստանի Հանրապետության տարածքում 1045 թ-ից մինչև... 1918 թիվը (կոնտեքստում՝ հայկական - Մ.Հ.) ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԵՂԵԼ»: Այս կապակցությամբ ուղղակի հիշեցնեմ փաստերը, վերաբերող բացառապես միայն ՀՀ տարածքին.

1. ՀՀ ներկայիս տարածքի հիմնական՝ հարավային, մասում 998-1084 թվականներին գոյություն է ունեցել ներկայիս Սյունիքի մարզի հիմնական մասն ընդգրկող ՍՅՈՒՆԻՔԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ,

2. Նախորդ կետում նշված տարածքը 1084-1261 թվականներին անձնական ունիայով կցված է եղել Արցախը և Ուտիքի որոշ մասեր ընդգրկող ԽԱՉԵՆԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆԸ,

3. ՀՀ ներկայիս տարածքի կրկին հիմնական՝ հյուսիսային, մասում 978-1261 թվականներին գոյություն է ունեցել ներկայիս Լոռու և Տավուշի մարզերն ընդգրկող ԼՈՌՈՒ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ,

4. 1261-1495 թվականներին ՀՀ ներկայիս տարածքում իշխանություն է իրականացրել Օրբելյանների իշխանությունը, ընդ որում ՕՐԲԵԼՅԱՆՆԵՐԸ կրել են «իշխանաց-իշխան» կոչումը և, մոնղոլների իշխանության անկման ու հետագա թուրքմենների թույլ տիրապետության պայմաններում, հաճախ եղել են փաստացի անկախ,

5. ՀՀ ներկայիս տարածքի հիմնական՝ հարավային, մասում 1495-1828 թվականներին գործել են ՍՅՈՒՆԻՔԻ ՄԵԼԻՔՆԵՐԸ, որոնք 1722-1735 թվականներին հասել են նույնիսկ լիարժեք ինքնիշխան կարգավիճակի,

6. ՀՀ ներկայիս տարածքում գործող որոշ ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ հայերն ունեցել են քաղաքային լայն ինքնավարություն՝ Երևան, Մեղրի, Ղափան, Ագուլիս և այլն,

7. ՀՀ ներկայիս տարածքում 1045-1918 թվականներին գործել է ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻՆ, որն իրականացրել է պետությանը բնորոշ պետական կառավարման որոշ տարրեր՝ տեղական ինքնակառավարում, տեղական դատավարություն և, մասնակի, տեղական ֆինանսների տնօրինում: Նույն ՀԱՍԵ-ն երբեմն իրականացրել է նաև արտաքին գործառույթներ՝ կարգավորելով հայ ժողովրդի հարաբերությունները թուրքմեն տիրակալների, օսմանյան սուլթանների և պարսկական շահերի հետ, իսկ երբեմն նաև այն ղեկավարել ու տոն է տվել ազատագրական պայքարին՝ կապեր հաստատելով եվրոպական երկրների հետ:

Արդյունքում՝ ասել, թե 1045 թ-ից հետո ՀՀ ներկայիս տարածքում հայերը պետականություն չեն ունեցել, սխալ և հարցը պարզունականացնող մոտեցում է, քանզի «պետականություն» կոչված երևույթը ԲԱՐԴ և ԲԱԶՄԱՏԱՐՐ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆ է, որի զգալի, իսկ երբեմն էլ հիմնական տարրեր հայերը նույն այս տարածքում ԵՐԲԵՔ չեն դադարել ունենալուց: Առավելագույնը, որ կարելի է ասել, դա այն է, որ ՀՀ ներկայիս տարածքում նշված ժամանակաշրջանում հայերը ինքնիշխան և լիովին ազատ պետականություն չեն ունեցել, սակայն, երբ դրսում իշխում էին սելջուկները, մոնղոլները, օսմաններն ու պարսիկները, այս տարածաշրջանում լիարժեք ինքնիշխան ՈՉ ՄԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ չի եղել:

Ոչ մի պետություն, բացառությամբ, թերևս, Օսմանյան սուլթանության, Սեֆյանների ու նրա իրավահաջորդ Աֆշարների և Ղաջարների շահությունների, ինչպես նաև՝ Ռուսական կայսրության: Այս երեք ուժերն են, իսկ ՄՆԱՑԱԾՆԵՐԻՑ ԻՆՔՆԻՇԽԱՆ ՉԵՆ ԵՂԵԼ ոչ Քարթլիի, Կախեթիի և Իմերեթիայի թագավորությունները, ոչ տեղական խանությունները, ոչ էլ Հյուսիսային Կովկասի լեռնեցիները, բոլորն էլ այս կամ այն կերպ ենթակա են եղել այն առաջին երեքին կամ դրանց նախորդած մոնղոլներին ու սելջուկներին:

ՄԻ ՊԱՐԶՈՒՆԱԿԱՆԱՑՐԵՔ Հայոց պատմությունը՝ դրանով անտեղի սնունդ տալով ազգային թերարժեքության բարդույթին, թե. «Վերջին 1000 տարում՝ 1045-1918 թվականների միջակայքում, հայերն այստեղ պետություն չեն ունեցել»: Մի արեք, ԹՇՆԱՄԻՆ ԻՆՔՆ Է ՆՄԱՆ ՍԽԱԼ ՊՆԴՈՒՄՆԵՐ ԱՆՈՒՄ՝ մեր ազգին ու նրա անցած ուղին վարկաբեկելու համար, ջուր մի լցրեք թշնամու գաղափարական ջրաղացին:
 
Պատմաբան Մհեր Հակոբյանի էջից։
 
 
Փաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԲաճկոն, որը Շանելի շնորհիվ առանձնացավ իր այլ «ազգականներից». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 հոկտեմբերի). Հիմնադրվել է աշխարհում առաջին ֆուտբոլային ակումբը. «Փաստ»Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ»Ալբանիան՝ որպես ինքնահաստատման գերգաղափար ու ծրագիր. Ալիևը մարտահրավեր է նետում նաև Վրաստանին ու Թուրքիային. «Փաստ»«Աշխույժ, աշխատասեր, կատակասեր տղա էր, ժպիտը դեմքից անպակաս էր». Նարեկ Շաքարյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Թաղավարդում. «Փաստ»Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»«Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ»Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԹրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցըՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանՓաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ Կարապետյան