Սահմանազատման կանոնակարգին պետք է կցել առանց անկլավների քարտեզ և վերջնականապես փակել այդ թեման. Էդմոն Մարուքյան
ԲլոգԷդմոն Մարուքյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.
Արդեն մոտ մի քանի օր է` համացանցում տարածվել է տեղեկություն, որ Google քարտեզով ՀՀ Արարատի մարզի Տիգրանաշենի անվանումը փոփոխված է ադրբեջանականով, ՀՀ քարտեզից էլ դուրս է բերված։
«Սահմանազատման մասին կանոնակարգը ՍԴ–ում քննելու ժամանակ հարց չի բարձրացվել, թե ՀՀ կառավարությունն ինչ քարտեզով է ճանաչում Հայաստանը։ Կանոնակարգում ուղղակի գրվել է Տավուշի մարզի հարակից տարածքում սահմանազատումը կիրականացվի 1976 թվականի ԽՍՀ գլխավոր շտաբի հերթապահության մեջ դրված մի քարտեզով։ Ստացվում է, որ ՍԴ–ն հաստատել է մի կանոնակարգ, որտեղ խոսվում է հայ–ադրբեջանական սահմանի սահմանազատման մասին, բայց չկա քարտեզ, հետևաբար պարզ չէ` ինչ խնդիրների կարող ենք հանգել։ Այդ մասին մենք իմանում ենք Ադրբեջանից ու Google քարտեզից»,– ՍԴ–ի մոտ ընթացող քարոզարշավի ընթացքում ասաց «Լուսավոր Հայաստանի» ղեկավարը։