Երևան, 11.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Կալանքը զուգորդվում է մարդու պատիվն արատավորող ֆեյքային գրոհներով».Գոհար Մելոյան Ուղերձ՝ ԵՄ պատվիրակությանը․ Ձեր տրամադրած միջոցները չեն ծառայում ժողովրդավարության զարգացմանը. Արեգա Հովսեփյան Եվրամիությունն այլևս չի կարող լռել․ մարդու իրավունքները խախտվում է աննախադեպ մասշտաբով. Հարություն Հարությունյան Արսենը համայնքը սիրող, վառ ու խոստումնալից գործիչ էր. նա սիրված էր իր համայնքում և մեծ ծրագրեր ուներ. Գոհար Ղումաշյան Արսեն Գևորգյանի հետ տեղի ունեցածի թիվ մեկ պատասխանատուն գործող իշխանությունն է՝ վերից վար․ Մարիաննա Ղահրամանյան Ցնցված եմ Արսեն Գևորգյանի մահվան լուրից․ մեղավորները պետք է պատասխան տան․ Ավետիք Չալաբյան Դուք տրորում եք անմեղության կանխավարկածը մարդկանց ճակատագրերի գնով․ Արամ Վարդևանյան Ինչպե՞ս է ժամանակի ընթացքում զարգացել սեյսմոգրաֆը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 նոյեմբերի). Ծեծկռտուք տաճարում, ցույցեր Ֆրանսիայում. «Փաստ» Պետք է քրգործ հարուցվի և քննություն իրականացվի. «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը` ՍԴ նախագահի ընտրության արդյունքների մասին

«Քաղաքական ավանտյուրան երկրի համար կարող է հանգեցնել ծանր հետևանքների». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանի խոսույթում պարբերաբար կարելի է հանդիպել «Ղարաբաղյան շարժումը, հարցը փակված է» ձևակերպմանը։ Սա արտաքին դերակատարներին, մասնավորապես՝ հարևանների՞ն, թե՞ հանրությանն ուղղված հավաստիացում է։ Քաղաքագետ Արա Պողոսյանն ասում է՝ երբ որևէ խնդիր լուծված է, տվյալ խնդրի մասին այլևս չեն խոսում ու անընդհատ չեն հիշեցնում, որ այն լուծված է։ «Սրա անալոգը նաև Միացյալ Նահանգների նախագահի իրանական կոմպանիայի համատեքստում կարող եք տեսնել, երբ պարբերաբար շեշտում էր՝ Իրանը ոչնչացված է, Իրանի ներուժը ոչնչացված է, սա պարբերաբար կրկնվում էր ամենատարբեր լրատվամիջոցների հետ զրույցներում։ Այս անալոգը ցույց է տալիս, որ այն, ինչը լուծված չէ, պարբերաբար վերադառնում է դեպի խոսույթ։ Տարբեր քաղաքական իրավիճակներում այն՝ որպես քաղաքական հռետորաբանություն, սկսվում է շրջանառվել։ Նույնը նաև Ադրբեջանի նախագահի դեպքում է։ Նա ևս պարբերաբար խոսում է, որ Արցախի հարցը փակել է, որ ուժով է փակել, որ այդպիսի հարց գոյություն չունի և այլն։ Իսկ միջազգային գործընկերները պարբերաբար հիշեցնում են, որ այդ հարցը փակված չէ։ Վերջին այդպիսի դեպքն էր Նիդերլանդների խորհրդարանի՝ արցախցիների վերաբերյալ բանաձևի ընդունումը, Եվրախորհրդարանի կողմից բանաձևի ընդունումը։ Սրանք գալիս են վկայելու, որ խնդիրը կարգավորված չէ այնպես, ինչպես ներկայացվում է, և խնդիրը ընդամենը ժամանակավորապես սառեցված է։ Մյուս մակարդակը, որը պետք է դիտարկել, դա տվյալ անձնավորության ներքին և ենթագիտակցական վախերն են։ Երբ հասկանում ես՝ որևէ բան վատ ես արել, վնաս ես հասցրել, սկսում ես անընդհատ արդարանալ։ Որքան արդարանում ես, այնքան մեղադրանքները շատանում են, որքան մեղադրանքները շատանում են, այնքան փորձում ես ավելի համոզիչ երևալ, փորձում ես հակագրոհի միջոցով թույլ չտալ, որպեսզի քեզ մեղադրեն։ Ցավոք, հենց սրան ենք ականատես, և այդ պոռթկումները, հուզախառն ելույթները, մեղադրանքները, որոնք լսում ենք, հենց սրա հետևանքն են»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանը։

Քարոզարշավի առաջին փուլը բավականին հանգիստ մթնոլորտում էր ընթանում։ Քաղաքական բոլոր ուժերը ներկայացնում էին իրենց ծրագրերը, հանդիպում քաղաքացիների հետ։ Իսկ ահա առաջին տասնօրյակից հետո Նիկոլ Փաշինյանն աչքի ընկավ զազրելի բառապաշարով՝ ուղղված ընդդիմադիր գործիչներին, նաև Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հանդեպ ատելության հերթական բաժինը ներարկեց հանրության մեջ։ «Ե՞րբ ագրեսիվ հռետորաբանությունն առաջին պլան եկավ. այն պահին, երբ իշխանությունը հասկացավ, որ ստվերում է հայտնվում, և որոշ ուժեր հնարավորություն ունեն ավելի հնչեղ ակցիաներ իրականացնել։ Բացի այդ, տեսանք, որ հասարակ քաղաքացիներ կարող են մոտենալ, մեղադրել իրենց, դատապարտման խոսքեր հնչեցնել, ինչը, բնականաբար, իշխանության այլ վարքագծի պարագայում մյուս քաղաքացիների մոտ առաջացնելու էր տպավորություն, որ սա արդեն վերջացած իշխանություն է։ Հետևաբար, քիչ թե շատ կոնստրուկտիվ հռետորաբանությանը փոխարինելու եկավ ագրեսիվ, նախահարձակ հռետորաբանությունը, ինչը նպատակ ունի վախի մթնոլորտ ստեղծել և մարդկանց ներշնչել, որ սա հեռացող իշխանություն չէ։ Հաշվի առնելով նաև մեր հասարակության որոշակի հատվածի առանձնահատկությունը, որը հակված է մշտապես պաշտպանելու իշխանությանը կամ այն ուժին, որն ամենաշատ հնարավորությունն ունի դառնալ իշխանություն, փորձ է արվում ստեղծել երկարատև իշխանության մնալու էֆեկտ, ինչը պետք է, ըստ իրենց, ազդեցություն թողնի էլեկտորալ հիշողության վրա»,-նկատում է մեր զրուցակիցը։ Բայց մյուս կողմից՝ այս խոսույթը արդյո՞ք չի արժեզրկում ընտրական գործընթացը, մարդիկ հոգնում են և ձանձրանում։ «Ցավոք, հասարակությունը միշտ ընդունել է այն սնունդը, որը մատուցվել է։ Սա էլ բացառություն չէ։ Հիմա ագրեսիվ հռետորաբանություն կներկայացվի, մարդիկ էլ, ցավոք, դա կընդունեն։ Մի քանի օրից պարզ կլինի՝ այդ բողոքը կարտահայտվի՞ քվեախցիկների մոտ, թե՞ այն հատվածը, որը հակված է մշտապես լինել օրվա իշխանության կողքին, կքվեարկի նրա օգտին և այսպես շարունակ։ Կա՛մ կունենանք նույն պատկերը, կա՛մ կտեսնենք որոշակի բողոքի գործողություններ ընտրական կամքը արտահայտելու միջոցով»։

Իսկ քաղաքացին կարո՞ղ է ունենալ արդարության զգացում, երբ նախընտրական շրջանում իշխանության ներկայացուցիչները սպառնալիքներ են հնչեցնում իրենց ընդդիմադիրների հասցեին, երբ ականատես ենք լինում նրանց բնակարանների կամ նախընտրական շտաբների խուզարկություններին կամ էլ անձանց ձերբակալություններին և կալանավորումներին։ «Ցավոք, ունենք մի իրավիճակ, դա գալիս է թե՛ մեր Ընտրական օրենսգրքից, թե՛ այլ վիճակներից, երբ տվյալ պահին վարչապետի կարգավիճակ ունեցող անձը հավասար չէ մյուս թեկնածուների նկատմամբ. թեպետ կա սահմանադրական իմպերատիվ, որ նրանք ունեն նույն կարգավիճակը, բայց տեսնում ենք, որ այդպես չէ։ Օրինակ՝ իքս թեկնածուին կարող են մոտենալ, վիրավորել, վարկաբեկել, նա որևէ իրավական գործիք չունի, որպեսզի հրահանգ հնչեցնի, իսկ մյուս թեկնածուն, որն ունի իշխանություն, կարող է միանգամից ձերբակալելու, «հավաքել-տանելու» հրահանգ տալ, սպառնալ և այլն։ Մի դեպքում՝ ունենք վարչական ռեսուրսի ուղիղ կիրառում հենց նախընտրական քարոզչության համատեքստում, մյուս դեպքում՝ ունենք թեկնածուներ, ովքեր կարող են նույնիսկ մեքենաների խնդիր ունենալ և այլն։ Այս առումով արդեն ունենք արդարության մթնոլորտի որոշակի խախտում։ Մնացյալ առումներով այս նախընտրական քարոզարշավը աննախադեպ էր այնքանով, որ հենց ընտրության մասնակիցներից մեկին կարող են ուղղակի մեղադրել ամենածանր հանցագործության մեջ՝ անկախ նրանից՝ կան այդ հիմքերը, թե ոչ, ու, ընտրական պրոցեսով պայմանավորված, կալանավորեն։ Վաղը, երբ այդ մարդն, օրինակ՝ արդարացվի, ինչպե՞ս կարող է վերականգնել իր քաղաքական ուժին, քաղաքական կարիերային հասցված այս հսկայական վնասը։ Մյուս կողմից՝ եթե համապատասխան մարմիններն ունեին այդպիսի տվյալ, պետք է այս գործողությունները շատ ավելի վաղ իրականացնեին։ Ունենք խնդիրներ, որոնք համակցված են, և երբ իշխանության գործողությունների նկատմամբ վստահությունը վերանում է, կարող ես ցանկացած, նույնիսկ իրական հանցագործությանը մոտենալ կասկածանքով»,-հավելում է քաղաքագետը։

Մեր երկիրը նաև տնտեսական խառնաշփոթի մեջ է հայտնվել, այդ թվում՝ առկա են տնտեսական ճնշումներ Ռուսաստանից։ Այս առումով ևս ընտրության առջև է հայտնվել Հայաստանը։ «Մեր տնտեսությունն ամբողջությամբ ներծծված է ԵԱՏՄ տարածքի մեջ։ ԵԱՏՄ-ից դուրս գալը բավականին տևական պրոցես է՝ թե՛ իրավահարաբերությունների կարգավորման մասով, թե՛ նոր շուկաների փնտրտուքով, թե՛ պրոցեսուալ և թե՛ մնացած առումներով։ Քիչ հավանական եմ համարում, որ մեր ունեցած ապրանքներով հնարավորություն կունենանք մուտք գործել որևէ եվրոպական շուկա, վաճառել ապրանքներ, ստանալ շահույթ։ Ինչքանո՞վ է ռուսական շուկան մեզ համար հարմար։ Այնքանով, որ թե՛ հայկական համայնքն էր նպաստում, որպեսզի հայկական ապրանքները, արտադրանքն այնտեղ իրացվեր, թե՛ ներքին մաքսային ընթացակարգերն են նպաստում, որպեսզի հայկական ապրանքները բավականին հեշտությամբ Ռուսաստանում վաճառվեն, ինչը չես կարող ասել Եվրոպայի պարագայում։ Եվրոպայում ո՛չ այդ կապերը, ո՛չ հնարավորությունները, ո՛չ առավելությունները կարող ենք ունենալ։ Որպեսզի մեր ապրանքները համապատասխանեն եվրոպական ստանդարտներին, պետք են տարիներ և բավականին լուրջ ներդրումներ։ Ժամանակին ևս ունեցել ենք որոշակի ապրանքների գծով արտոնություններ եվրոպական շուկայում, բայց մեր արտահանումները, որքանով հիշում եմ, մոտ 70 միլիոնի միջակայքում են եղել։ Սա նշանակում է, որ նույնիսկ արտոնությունների պարագայում չունեինք այդ առաջարկը, որպեսզի եվրոպական շուկա մուտք գործեին մեր տնտեսվարողները։ Ասելիքն այն է, որ եթե մեր նպատակների մեջ կար դիվերսիֆիկացիան, որը կարող էր ինչ-որ տեղ հակադրվել Եվրասիական տնտեսական միությանը, վաղուց պետք է այդ դիվերսիֆիկացման ուղղությամբ կատարեինք այնպիսի ողջամիտ, գետնի վրա իրական աշխատանքներ, որպեսզի այսօր չունենայինք, օրինակ՝ էներգետիկ ճգնաժամի նախանշանները։ Ասում են՝ հնարավոր է՝ գազը թանկանա և այլն։ Այն վիճակում, որում գտնվում է Հայաստանը, անկեղծորեն չեմ պատկերացնում՝ ինչպես կարող է հաղթահարել։ Իշխանականները նախկինում ասում էին՝ պետք է դուրս գանք ռուսական գոտուց, ինքնիշխանություն ստանանք։ Հիմա էլ, կարծեք թե, դժգոհ են, որ հենց ռուսական կողմն է փորձում նախաձեռնել Հայաստանի դուրս գալը ԵԱՏՄ-ից։ Սա կոգնիտիվ դիսոնանս է առաջացնում։ Մի դեպքում, կարծեք թե, Հայաստանն էր ուզում դուրս գալ, հիմա հակառակ պրոցեսն է՝ նեղվում են, թե ինչո՞ւ են մեզ դուրս հրավիրում։ Սա ևս ցուցիչ է, թե ինչպես քաղաքական ավանտյուրան կարող է երկրի համար հանգեցնել բացասական հետևանքների, որը նույնիսկ իշխանության համար կարող է իր իշխանությունն արժենալ»,-եզրափակում է Արա Պողոսյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Վեոլիա Ջուր»-ը շարունակում է ջրամատակարարման ենթակառուցվածքների վերակառուցումը Հայաստանի մարզերումՊետք է պաշտպանենք Անկախության հռչակագիրը, և դրա համար անհրաժեշտ է հասարակության համախմբումը. Ավետիք ՉալաբյանԱրսեն Գևորգյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցում«Ուժեղ Հայաստան» կոսակցության ակցիան՝ ԵՄ գրասենյակի դիմացԶՊՄԿ․ հզոր արտադրություն, հազարավոր աշխատատեղեր և նշանակալի ներդրում Հայաստանի տնտեսության մեջՄեր պետությունը գտնվում է հիբրիդային պատերազմի էպիկենտրոնում. Արեգ ՍավգուլյանԸնդդիմադիրը մարդ է. Մենուա ՍողոմոնյանՍրբուհի Գալյան, հիմա գո՞հ եք. Մարիաննա ՂահրամանյանԱյն մաաին, թե ինչպիսի “ժողովրդավարական” և “թափանցիկ” մեթոդներով է գործող վարչախումբը պայքարում իր քաղաքական հակառակորդների հետ. Ա. ՉալաբյանԳլխակեր համակարգի հերթական զոհը. Էդմոն ՄարուքյանԱկբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգըՖասթ Բանկի քարտերը Երևանում պատվիրելիս հասանելի կլինեն 24 ժամվա ընթացքումՀիշենք, որ ժամանակին Բաքուն պատրաստ էր ընդունելու Արցախի ինքնավարությունը. Մենուա ՍողոմոնյանՊետք է գիտակցել, որ ՔՊ-ի իշխանությունը մեր երկրում հավերժ չի կարող լինել. Արմեն ՄանվելյանԱդրբեջանն Արցախում իրականացրել է էկոցիդ, իսկ միջազգային հանրությունը լռում է այդ մասին. Աննա ԿոստանյանԵՄ դեսպանը պատգամավորների հետ հանդիպմանը հայտնել է, որ մտահոգված է հայաստանյան բանտերի վիճակով. Հարություն Հարությունյան«Գեղամ Նազարյա՛ն, ձայնդ կտրի՛ր․ չծախվող ապրանք չկա, քեզ ինչքանո՞վ առան». պահեստազորի սպաՖիլմարտադրողների Համահայկական ֆեդերացիան և Գագիկ Ծառուկյան հիմնադրամը հիմնադրում են «Ոսկե վարդ» ամենամյա միջազգային կինոմրցանակըՄիջազգային լռությունը կանաչ լույս է վառում բռնաճնշումների առաջ․ նման ճակատագիր կարող է սպառնալ յուրաքանչյուրին. Իրինա ՅոլյանՈ՞վ է պատասխանատու մեր Արսեն Գևորգյանի մահվան համար. տեսանյութՄիջազգային արձագանքի պահանջ․ ընդդիմության ներկայացուցչի մահվան դեպքը ներկայացվել է Հայաստանում ԵՄ ներկայացուցչությանը. Լենա Մաթևոսյան«Կալանքը զուգորդվում է մարդու պատիվն արատավորող ֆեյքային գրոհներով».Գոհար ՄելոյանՈւղերձ՝ ԵՄ պատվիրակությանը․ Ձեր տրամադրած միջոցները չեն ծառայում ժողովրդավարության զարգացմանը. Արեգա ՀովսեփյանԵվրամիությունն այլևս չի կարող լռել․ մարդու իրավունքները խախտվում է աննախադեպ մասշտաբով. Հարություն ՀարությունյանԲանտից` գերեզման նախարարի ցինիզմի «գինը». Մարիաննա ՂահրամանյանՆրանք պատվեր են կատարում. Մարիաննա ՂահրամանյանԽորհրդարանում մեկ րոպե լռությամբ հարգել են քաղբանտարկյալ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արսեն Գևորգյանի հիշատակը«Արդարություն Արսեն Գևորգյանի համար» պահանջով ակցիա` Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ինՎահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջովԲժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿ հիմնարկ, փաստացի, Արսեն Գևորգյանի մահվանից հետո. Արսեն Գևորգյանի փաստաբանական թիմԱրդարության համար պայքարող ամեն հայ մարդու մահվան պատճառ դարձած ցանկացածը պետք է ենթարկվի օրենքով սահմանված խիստ պատասխանատվությանՄայր բուհի ռեկտորի հերթական ամոթալի սուտը. Մենուա Սողոմոնյան«ԱՍՏԾՈՒՆ տված Հրամանատարի խոստումը». Խաչիկ ԱսրյանՀայաստանի իշխանությունը քաղաքական ընդդիմադիրների նկատմամբ կալանքը դարձրել է պատժիչ գործիք, իսկ մահերը կալանավայրերում արդեն վտանգավոր միտում են արձանագրում. ԿոստանյանԵրբ քաղաքական կամ ընդդիմադիր գործիչ է մահանում պատիժը կրելու ընթացքում, իրավական, քաղաքական և հասարակական արձագանքը պետք է լինի խիստ կազմակերպված. ԿամենդատյանԱրսեն Գևորգյանի մահը ՔՊ-ական չարդարադատության հետևանքն է. Մամիկոն ԱսլանյանԱնկախության հռչակագրից հրաժարվելը դուռ է բացում ՀՀ վերջնական... Ավետիք ՉալաբյանԱյսօր` ժամը 11:00-ին, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ակցիա կիրականացնի Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմացՊորտուգալիան պատրաստվում է «Չարլզ» փոթորիկին. հայտարարվել է եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակԱրտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ումՁյան պատճառով 22 ճանապարհ է փակվել ԹուրքիայումԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի նոյեմբերի 11-ին, 13-ին, 17-ին, 18-ին, 19-ին և 20-ինՀեգսեթը մամուլի ասուլիս է անցկացրել՝ անդրադառնալով իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությանըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին «Audi»-ն բшխվել է երկաթե արգելապատնեշներինԻրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին տեղեկություններըՄոսկվա-Երևան տոմսերը ռեկորդային ցածր գնով․ ի՞նչ արժեն այս պահինԳլխակեր բարքերով երկրի համար ով պետք է պատասխան տա․ Էդմոն Մարուքյան9 ամսում Վրաստանից արտաքսվել է 3170 օտարերկրացիIDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ