Ռուսաստանի ագրեuիվ պшտերազմը ևս մեկ կարմիր գիծ է անցել. Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Ռումինիայում բնակելի շենքին ռուսական ԱԹՍ-ի hարվածի մասին
ՄիջազգայինՌուսաստանի ագրեսիվ պատերազմը ևս մեկ կարմիր գիծ է անցել: Այս մասին X-ի էջում գրել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ անդրադառնալով Ռումինիայում բնակելի շենքին ռուսկան ԱԹՍ-ի հարվածին:
«Ռուսաստանի ագրեսիվ պատերազմը ևս մեկ կարմիր գիծ է անցել։
Ռուսական անօդաչու թռչող սարքի ներխուժումը հարվածել է Ռումինիայի խիտ բնակեցված շրջանին՝ վիրավորելով խաղաղ բնակիչների։
ԵՄ տարածքում։
Մենք լիակատար համերաշխություն ենք հայտնում Ռումինիային և նրա ժողովրդին։
Մինչ մենք շարունակում ենք ամրապնդել մեր անվտանգությունն ու զսպումը, հատկապես մեր արևելյան սահմանին, մենք կշարունակենք մեծացնել ճնշումը Ռուսաստանի վրա։
Մենք պատրաստում ենք պատժամիջոցների 21-րդ փաթեթը»,- գրել է Լայենը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել է, որ ռուսական ԱԹՍ-ն ընկել է Ռումինական Գալաց քաղաքի Բրեիլեյ փողոցում գտնվող բնակելի բազմահարկ շենքի վրա, ինչի արդյունքում վիրավորվել է երկու խաղաղ բնակիչ: