4,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Չինաստանի հարավ - արեւմուտքում
Չինաստանի հարավ - արեւմուտքի Յունանի նահանգում օգոստոսի 21-ին տեղի է ունեցել 4,2 մագնիտուդով երկրաշարժ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդել է Չինաստանի սեյսմոլոգիական ծառայությունը:
Երկրաշարժի Էպիկենտրոնը գտնվել է Դալի Բայի Ինքնավար Օկրուգի Բինչուանի գավառում՝ Դալի քաղաքից 40 կիլոմետր հեռավորության վրա: Երկրաշարժի օջախն ընկած Է եղել 12 կիլոմետր խորությունում:
Երկրաշարժի հետեւանքով տուժածների մասին հաղորդագրություններ չեն ստացվել, սակայն, ինչպես հաղորդում Է «Սինհուա» գործակալությունը, Բինչուանի գավառի բնակիչներն զգացել են ստորգետնյա ցնցումները:
Օգոստոսի սկզբին Յունանի հյուսիսարեւմտյան նահանգի Լուդյանի գավառում տեղի Է ունեցել 6,5 մագնիտուդով երկրաշարժ, ինչի հետեւանքով զոհվել Է ավելի քան 600 մարդ, քանդվել Է 80 հազար տուն, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: