Զինտեխնիկայի մնացած մոդելները գործարանային չե՞ն, թե՞ «պերեդելկա» են արվել. Տիգրան Աբրահամյան
Բլոգ«Զորահանդեսի ժամանակ հատուկ ընդգծեցին, որ Դ-30 հրետանային միջոցները գործարանային են։ Չեմ հասկանում՝ իսկ տեխնիկայի մնացած մոդելները գործարանային չե՞ն, թե՞ «պերեդելկա» են արվել»,-հրում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Նա մանրամասնում է.
«Ի դեպ, խոսելով այդքան ընդգծվող նոր տեխնիկայի մասին՝ ավիացիոն նմուշները՝ ՍՈւ-25 և ՍՈւ-30 ինքնաթիռները, ՄԻ-17 ուղղաթիռները, գործարանայի՞ն են, թե՞ ոչ։
Իսկ կառավարիչը տեղյա՞կ է, թե այդ միավորների արտադրությունը ո՞ր թվականներից է սկսվել։
Կոնկրետ ինձ համար կարևոր է ռազմական տեխնիկայի ֆունկցիոնալությունը, մարտավարատեխնիկական բնութագրերը և տվյալ մոդելի կիրառման փորձը տարբեր իրավիճակներում, իսկ գործողների համար, ինչպես միշտ, կարևոր են էմոցիաներն ու քարոզչության գերդոզավորումը»։