Տպավորություն է ստեղծվում, թե Թուրքիան ու Ադրբեջանը մեր ժողովրդի դեմ ռազմшկան հանցագործություններ չեն իրականացրել. Տիգրան Աբրահամյան
ՔաղաքականՏպավորություն է ստեղծվում, թե Թուրքիան ու Ադրբեջանը մեր ժողովրդի դեմ ռազմական հանցագործություններ չեն իրականացրել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Իշխանությունը, որպես ռուսական ուղղության այլընտրանք, ուղղակի կամ անուղղակի ակնարկում է Թուրքիայի և Ադրբեջանի ուղղությունները՝ որպես ռուսական շուկայի փոխարինման և առևտրաշրջանառության իրականացման միջոց։ Տպավորություն է ստեղծվում, թե Թուրքիան ու Ադրբեջանը մեր ժողովրդի դեմ ռազմական հանցագործություններ չեն իրականացրել։
Միգուցե սահմաններն արդեն բա՞ց են, խաղաղության պայմանագրե՞րն են կնքված, իսկ ադրբեջանական զորքերն էլ ՀՀ ինքնիշխան տարածքներից դո՞ւրս են բերվել։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլինի, եթե Ադրբեջանն ու Թուրքիան այս պայմաններում նման որոշիչ դեր ստանան՝ ենթակառուցվածքային և տնտեսական ոլորտներում, ինչը, իր հերթին, անխուսափելիորեն քաղաքական ազդեցության կհանգեցնի։ Հետո էլ կրկին կասեն՝ ռուսները գցեցին, ստիպված նոր զիջումների գնացինք»։