Երևան, 24.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Բաճկոն, որը Շանելի շնորհիվ առանձնացավ իր այլ «ազգականներից». «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 հոկտեմբերի). Հիմնադրվել է աշխարհում առաջին ֆուտբոլային ակումբը. «Փաստ» Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ալբանիան՝ որպես ինքնահաստատման գերգաղափար ու ծրագիր. Ալիևը մարտահրավեր է նետում նաև Վրաստանին ու Թուրքիային. «Փաստ» «Աշխույժ, աշխատասեր, կատակասեր տղա էր, ժպիտը դեմքից անպակաս էր». Նարեկ Շաքարյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Թաղավարդում. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»


Վարակիչ օրինակ. այս տեմպերով, էլ ի՞նչ պետք է սպասել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քպականները ժամանակ առ ժամանակ մի քարոզչական ֆրազ են շրջանառում, թե՝ «այ, եթե նախկինում լիներ, ձեզ դրա համար կծեծեին, գլուխներդ կջարդեին, այս կանեին, այն կանեին...»: Իբր հիմա մի հրաշք «դեմոկրատիա» է...

Իսկ ի՞նչ ենք տեսնում այս օրերին՝ մասնավորապես:

Մասիսում, Արթիկում ծեծուջարդ, մարդկանց վրա հարձակվում են ոհմակի նման, նույնիսկ հղի կնոջ վրա են հարձակվում, խուլիգանական պահվածք են դրսևորում: Փաշինյանի կողմնակիցները, բնականաբար:

Ընդ որում, դեռ մի երկու օր կա մինչև ընտրարշավի ավարտը, և ակնհայտ է, որ նման խայտառակ դեպքեր էլի կարող են տեղի ունենալ: Ու շատ մտահոգիչ է, որ կարող են նմանօրինակ դեպքեր լինել նաև քվեարկության օրը: Այնպես որ, թեպետև իշխանության հլու կամակատարը դարձած, բայցև կարգուկանոնի համար պատասխանատու ոստիկանությունը շատ աչալուրջ պետք է լինի բոլոր տեղերում, ընտրատեղամասերում ու դրանց շրջակայքում:

Բայց ինչո՞ւ է այս ամենը կատարվում: Ո՞րն է այս ամենի հիմնապատճառը: Շատ պարզ է ամենը, ու ոչ մեկ անգամ դրա մասին մենք զգուշացրել ենք: Տեսեք. եթե պետության ղեկավար համարվողը՝ ՔՊ ղեկավարը, պարբերաբար ասում է՝ կսպանեմ, կսատկացնեմ, այս կանեմ, այն կանեմ, դրանից «թևավորվում», ոգևորվում են իր քպականները՝ իրենց սանձարձակ պահվածքով, ու դիմում են զազրելի բռնությունների, խուլիգանության:

Փաստացի ստացվում է, որ Փաշինյանն իր խոսույթով, չարության, ատելության մթնոլորտը խորացնելով, սպառնալիքներով, իր գերագրեսիվ վարքով ուղիղ բռնության կոչեր է անում:

Ու բռնությունների ականատես ենք դառնում: Այսինքն, նա իր ագրեսիվ հայտարարություններով կողմնակիցներին խրախուսում է ֆիզիկական բռնությունների, բախումների, մարդկանց ծեծելու: Մեղմ ասած...

Եթե նման կերպ է իրեն դրսևորում ղեկավարը, ապա նա դրանով «դաբրո» է տալիս «ներքևներին»՝ նման լկտի դրսևորումների համար:

Ի դեպ, «այ, որ առաջներում լիներ...»-ի հետ կապված: Իսկ է՞լ ինչ մերժելի երևույթներ կան, որ այս իշխանությունները չեն արել կամ իրենց օրոք, իրենց պատճառով չի եղել: Նախկին բոլոր թերություններն ու արատներն այս ութ տարում բազմապատկվել, ճոխացել, ավելի են «զարգացել»: Գումարած՝ տանել հազարավոր զինվորների ու սպաների մահվան, ապա հայտարարել՝ «բոլոր դեպքերում նույնն էր լինելու, բայց առանց զոհերի»: Հղի կնոջ վրաերթ և սպանություն: Ընդդիմադիր հայացքների համար մարդու կալանավորում ու նրա մահը հենց դատարանի դահլիճում: Փաշինյանի նկարը պատռելու համար մարդու կալանավորում, տեղափոխում հոգեբուժարան, որտեղ նրան կախված են հայտնաբերում ու ասում են, թե ինքնասպան է եղել: Կրկնենք՝ ծեծուջարդ ընդդիմախոսների ու ընդդիմադիրների հանդեպ: Եվ այլն, և այլն:

Ուրեմն, այս տեմպերով, էլ ի՞նչ պետք է սպասել: Պատկերացնելն անգամ սարսափելի է:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԲաճկոն, որը Շանելի շնորհիվ առանձնացավ իր այլ «ազգականներից». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 հոկտեմբերի). Հիմնադրվել է աշխարհում առաջին ֆուտբոլային ակումբը. «Փաստ»Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ»Ալբանիան՝ որպես ինքնահաստատման գերգաղափար ու ծրագիր. Ալիևը մարտահրավեր է նետում նաև Վրաստանին ու Թուրքիային. «Փաստ»«Աշխույժ, աշխատասեր, կատակասեր տղա էր, ժպիտը դեմքից անպակաս էր». Նարեկ Շաքարյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Թաղավարդում. «Փաստ»Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»«Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ»Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԹրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցըՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանՓաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանConverse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-իԱդրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք Չալաբյան