Երևան, 04.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Մորիսս մեր 20 տարվա հեքիաթն է, յուրահատուկ էր, տարբերվող». Մորիս Խումարյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Իշխանաձորում, տուն «վերադարձել»… երեք ամիս անց. «Փաստ» Հայաստանի գյուղատնտեսության ռիսկային ապագան. «Փաստ» Դիվերսիֆիկացիան ենթադրում է ռիսկերի բաշխում, բայց ոչ ռազմավարական իրականության անտեսում. «Փաստ» «Պարտադիր պետք է մասնակցել ընտրություններին, որ կարողանանք փրկել մեր երկիրը». «Փաստ» Նիկոլ Փաշինյանը նեղվել է. հանձնարարել է «կաշվից դուրս գալ». «Փաստ» Ինչպես կարող են օրենքով սահմանված ժամկետից հետո կառուցված ինքնակամ կառույցները օրինականացվել. նախագիծ. «Փաստ» Բովանդակությունը, կոնկրետությունը, հնարավորությունն՝ ընդդեմ... աղմուկի և սպառնալիքների. «Փաստ» Վարակիչ օրինակ. այս տեմպերով, էլ ի՞նչ պետք է սպասել. «Փաստ» Հայաստան ընտրության ժամանող ՀՀ քաղաքացիներին սպառնում են վարժական հավաքներով. «Փաստ» Մարդիկ անելանելի վիճակում են, իսկ իշխանությունները թքած ունեն. «Փաստ»


Դիվերսիֆիկացիան ենթադրում է ռիսկերի բաշխում, բայց ոչ ռազմավարական իրականության անտեսում. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դիվերսիֆիկացիայի տրամաբանությունը հատկապես հիմա դարձել է համաշխարհային քաղաքականության հիմնական շարժիչ ուժերից մեկը։ Այն դրսևորվում է տնտեսության, առևտրի, էներգետիկայի, տեխնոլոգիաների, անվտանգության, ֆինանսների և նույնիսկ գաղափարական ազդեցության ոլորտներում։ Եթե նախկինում պետությունները ձգտում էին առավելագույն արդյունավետության՝ հաճախ անտեսելով կախվածության ռիսկերը, ապա այժմ առաջնային է դառնում ոչ թե ամենաէժան կամ ամենահարմար գործընկեր ունենալը, այլ այնպիսի համակարգ կառուցելը, որտեղ որևէ ճգնաժամ, պատերազմ, պատժամիջոց կամ քաղաքական հակասություն չի կարող կաթվածահար անել երկրի կենսական շահերը։

Այս փոփոխության ամենավառ օրինակներից մեկը Միացյալ Նահանգների քաղաքականությունն է Չինաստանի նկատմամբ։ Տասնամյակներ շարունակ ամերիկյան տնտեսությունը մեծապես օգտվում էր չինական արտադրական հսկայական ներուժից։ Ամերիկյան ընկերությունները արտադրությունը տեղափոխում էին Չինաստան, որտեղ աշխատուժն ավելի էժան էր, արտադրական ծավալները՝ ավելի մեծ, իսկ ծախսերն՝ ավելի ցածր։ Այդ գործընթացը նպաստեց համաշխարհային տնտեսության աճին, սակայն ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ ԱՄՆ-ը չափազանց մեծ կախվածություն է ձևավորել չինական արտադրությունից։ Կորոնավիրուսի համավարակը, մատակարարման շղթաների խափանումները, տեխնոլոգիական մրցակցությունը և Վաշինգտոն-Պեկին ռազմավարական հակասությունների խորացումը ստիպեցին ամերիկյան քաղաքական և տնտեսական շրջանակներին վերանայել իրավիճակը։ Այսօր ԱՄՆ-ը փորձում է նվազեցնել կախվածությունը չինական արտադրական հզորություններից և կարևորագույն հումքային ռեսուրսներից՝ հատկապես հազվագյուտ մետաղներից, որոնք կենսական նշանակություն ունեն բարձր տեխնոլոգիաների, էլեկտրամոբիլների, արհեստական բանականության համակարգերի, ռազմական արդյունաբերության և կիսահաղորդիչների արտադրության համար։

Նույն տրամաբանությունն աստիճանաբար ձևավորվում է նաև Եվրոպայում։ Երկար տարիներ Եվրոպական միությունը կառուցել էր անվտանգային համակարգ, որի հիմքում գտնվում էր ամերիկյան ռազմական ներկայությունն ու ՆԱՏՕ-ի շրջանակներում ԱՄՆ-ի դերակատարությունը։ Սակայն վերջին տարիներին եվրոպական քաղաքական շրջանակներում ավելի ու ավելի հաճախ են քննարկվում ռազմավարական ինքնավարության, պաշտպանական ինքնաբավության և անվտանգության ոլորտում սեփական հնարավորությունների ընդլայնման հարցերը։ Եվրոպացիները հասկանում են, որ նույնիսկ ամենամոտ դաշնակցի հետ հարաբերություններում անհրաժեշտ է ունենալ սեփական կարողությունները։

Միաժամանակ, Եվրոպան տնտեսական ոլորտում ևս բախվում է նոր մարտահրավերների։ Համաշխարհային առևտրային մրցակցության սրման, մաքսատուրքերի, արդյունաբերական սուբսիդիաների և պրոտեկցիոնիստական քաղաքականության պայմաններում եվրոպական պետությունները սկսել են ավելի ակտիվորեն ուսումնասիրել նոր շուկաների և նոր գործընկերությունների հնարավորությունները։ Եթե նախկինում ԱՄՆ-ը և Եվրոպան գրեթե անվիճելի տնտեսական գործընկերներ էին, ապա ներկայում եվրոպական պետությունները ձգտում են ընդլայնել հարաբերությունները Հնդկաստանի, Հարավարևել յան Ասիայի, Լատինական Ամերիկայի, Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի հետ։

Սակայն Եվրոպայի համար ամենաբարդ հարցերից մեկը շարունակում է մնալ նույն Չինաստանի հետ հարաբերությունների խնդիրը։ Մի կողմից՝ Չինաստանը եվրոպական տնտեսության համար հսկայական շուկա է և կարևոր առևտրային գործընկեր, մյուս կողմից էլ՝ Եվրոպայում աճում են մտահոգությունները չինական արտադրությունից, տեխնոլոգիաներից և ներդրումներից չափազանց մեծ կախվածության վերաբերյալ։

Հենց այդ պատճառով ԵՄ-ն փորձ է կատարում իրականացնել միաժամանակ երկու, առաջին հայացքից հակասական, բայց իրականում փոխլրացնող քաղաքականություն։

Բրյուսելը ձգտում է խորացնել համագործակցությունը Չինաստանի հետ և պահպանել տնտեսական կապերը, բայց մյուս կողմից նվազեցնել կախվածությունը և զարգացնել այլ ուղղություններ։ Այդ համատեքստում առանձնահատուկ նշանակություն է ձեռք բերել Հնդկաստանը, որը եվրոպացիների համար դիտարկվում է որպես ոչ միայն շուկա, այլ նաև ռազմավարական գործընկեր, արտադրական կենտրոն և ապագա տնտեսական հենարան։

Էներգետիկ ոլորտում դիվերսիֆիկացիայի անհրաժեշտությունն առավել ակնհայտ դարձավ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով։ Տասնամյակներ շարունակ Եվրոպայի մի շարք խոշոր տնտեսություններ զգալի չափով հիմնվում էին ռուսական գազի և էներգակիրների վրա։ Այդ մոդելը տնտեսական տեսանկյունից շահավետ էր, սակայն պատերազմը ցույց տվեց, որ քաղաքական և աշխարհաքաղաքական ռիսկերը կարող են մի ակնթարթում վերափոխել իրավիճակը։ Արդյունքում ԵՄ-ն սկսեց արագորեն փնտրել այլընտրանքային մատակարարներ՝ ընդլայնելով համագործակցությունը Նորվեգիայի, ԱՄՆ-ի, Կատարի, Ալժիրի և այլ երկրների հետ։ Սակայն եվրոպացիները հասկանում են, որ դիվերսիֆիկացիայի ամենակայուն ձևը ոչ միայն նոր արտաքին գործընկերներ գտնելն է, այլև սեփական ներքին ներուժի զարգացումը։ Այդ պատճառով Եվրոպայում կրկին ակտիվացել են միջուկային էներգետիկայի վերաբերյալ քննարկումները։

Դիվերսիֆիկացիայի այս համաշխարհային միտումը չի սահմանափակվում միայն գերտերություններով։ Միջին հզորության պետություններն էլ են ձգտում նվազեցնել իրենց կախվածությունները և ընդլայնել արտաքին քաղաքական ու տնտեսական հնարավորությունները։

Սակայն այստեղ կարևոր է հասկանալ դիվերսիֆիկացիայի իրական էությունը։ Դիվերսիֆիկացիան չի նշանակում հրաժարվել գլխավոր գործընկերոջից։ Այն չի նշանակում փոխարինել մեկ կախվածությունը մեկ այլ կախվածությամբ։ Դիվերսիֆիկացիան ենթադրում է ռիսկերի բաշխում, բայց ոչ ռազմավարական իրականության անտեսում։ Իհարկե, հատկապես փոքր և միջին երկրները հաճախ առավել մեծ կարիք ունեն դիվերսիֆիկացիայի, որովհետև ավելի խոցելի են արտաքին ցնցումների նկատմամբ։ Սակայն նրանց համար հատկապես կարևոր է չշփոթել դիվերսիֆիկացիան հիմնական շահերի ու հիմնական գործընկերների անտեսման հետ։ Փոքր պետությունների հաջողությունը հաճախ կախված է այն բանից, թե որքան արդյունավետ են նրանք կարողանում համատեղել նոր ուղղությունների զարգացումն ու ավանդական կապերի պահպանումը։ Հայաստանի պարագայում ևս վերջին տարիներին ակտիվորեն քննարկվում է արտաքին քաղաքականության, տնտեսական հարաբերությունների և անվտանգության համակարգի դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը։

Սա բնական և տրամաբանական գործընթաց է, քանի որ ցանկացած պետություն շահագրգռված է հնարավորինս լայն գործընկերային ցանց ունենալու մեջ։ Հայաստանը ձգտում է զարգացնել հարաբերությունները Եվրոպական միության, ԱՄՆ-ի, Հնդկաստանի, Մերձավոր Արևելքի երկրների և այլ գործընկերների հետ։ Միաժամանակ փորձ է արվում ընդլայնել տնտեսական համագործակցության աշխարհագրությունը, ներգրավել նոր ներդրումներ և բացել նոր շուկաներ։

Սակայն այստեղ նույնպես անհրաժեշտ է առաջնորդվել ռազմավարական իրատեսությամբ։ Հայաստանի տնտեսությունը տարիների ընթացքում ձևավորել է խոր կապեր Ռուսաստանի հետ։ Ռուսական շուկան շարունակում է մնալ հայկական արտահանման կարևորագույն ուղղություններից մեկը։ Հայկական ընկերությունները իրենց գործունեությունը հիմնականում կապում են ռուսական շուկայի հետ, իսկ տնտեսական բազմաթիվ գործընթացներ փոխկապակցված են երկու երկրների միջև ձևավորված կապերի հետ։ Հետևաբար, որքան էլ Հայաստանը զարգացնի նոր ուղղություններ և ընդլայնի գործընկերային շրջանակը, դժվար է պատկերացնել, որ մոտ ապագայում որևէ այլ ուղղություն լիովին փոխարինի ռուսական շուկայի դերին։

Սա չի նշանակում, որ Հայաստանը չպետք է դիվերսիֆիկացնի իր հարաբերությունները։ Ընդհակառակը, դիվերսիֆիկացիան փոքր պետությունների համար հաճախ կենսական անհրաժեշտություն է։ Սակայն արդյունավետ դիվերսիֆիկացիան պահանջում է ոչ թե հին կապերի կտրուկ խզում, այլ նոր կապերի աստիճանական կառուցում։

Այն պահանջում է միաժամանակ աշխատել տարբեր կենտրոնների հետ, զարգացնել բազմավեկտոր տնտեսական հարաբերություններ, ներգրավել տարբեր աղբյուրներից ներդրումներ, ստեղծել նոր արտահանման հնարավորություններ և միաժամանակ պահպանել արդեն գ

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ ներկայիս տեսքով խաղաղության համաձայնագիրը Հայաստանի համար անընդունելի է«Մորիսս մեր 20 տարվա հեքիաթն է, յուրահատուկ էր, տարբերվող». Մորիս Խումարյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Իշխանաձորում, տուն «վերադարձել»… երեք ամիս անց. «Փաստ»Երեկ Հանրապետության հրապարակում Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին մասնակցել է 80,000 քաղաքացի Հայաստանի գյուղատնտեսության ռիսկային ապագան. «Փաստ»Սամվել Կարապետյանի գլխավորած Ուժեղ Հայաստանի ամփոփիչ հանրահավաքը` լուսանկարներովԵրեկ երեկոյան «Ուժեղ Հայաստան»-ի նախընտրական քարոզարշավն ավարտվեց Հանրապետության Հրապարակում շռնդալից հանրահավաքով. Ա. ՉալաբյանԴիվերսիֆիկացիան ենթադրում է ռիսկերի բաշխում, բայց ոչ ռազմավարական իրականության անտեսում. «Փաստ»«Պարտադիր պետք է մասնակցել ընտրություններին, որ կարողանանք փրկել մեր երկիրը». «Փաստ»Նիկոլ Փաշինյանը նեղվել է. հանձնարարել է «կաշվից դուրս գալ». «Փաստ»Ինչպես կարող են օրենքով սահմանված ժամկետից հետո կառուցված ինքնակամ կառույցները օրինականացվել. նախագիծ. «Փաստ»Բովանդակությունը, կոնկրետությունը, հնարավորությունն՝ ընդդեմ... աղմուկի և սպառնալիքների. «Փաստ»Վարակիչ օրինակ. այս տեմպերով, էլ ի՞նչ պետք է սպասել. «Փաստ»Հայաստան ընտրության ժամանող ՀՀ քաղաքացիներին սպառնում են վարժական հավաքներով. «Փաստ»Մարդիկ անելանելի վիճակում են, իսկ իշխանությունները թքած ունեն. «Փաստ»Լեփ-լեցուն հրապարակ. Ուժեղ Հայաստանի բազմահազարանոց հանրահավաքըԹևս կկտրեմ, բայց չեմ համագործակցի այս կառավարության հետ Փոփոխության հրապարակը թռչնի թռիչքի բարձրությունիցԱպրիլին աշխարհի կենտրոնական բանկերը 17 տոննա ոսկի են գնել․ WGCԱյն ելույթը, որը վերջակետ կդնի Փաշինյանի 8 տարվա պաշտոնավարմանը. պարտադիր դիտելՀո ճղճղալո՞վ չի, ,մարդիկ չեն կարում ապրեն. է թող բռնեն, հերոսացնեն, 2 ամիս էլ կնստեմ. Գագիկ ԾառուկյանՌԴ նախագահի հետ պայմանավորվեցինք, որ ընտրություններից հետո ես նորից կմեկնեմ և հանդիպում կունենանք ու բոլոր ընթացիկ հարցերը կլուծենք․ Փաշինյան4 օրից մենք բոլորս գնալու ենք ընտրության ու փոխարինենք Փաշինյանին , Ուժեղ Հայ մարդով. Նարեկ ԿարապետյանՆորմալ չէ, երբ բարի մտադրությունները, որոնք ապահովում են որոշակի ոլորտի բնականոն գործունեությունը, օգտագործվում են անազնիվ նպատակներով. Զախարովան՝ ՀՀ իշխանությունների մասինՀունիսի 7-ին հաղթանակը մերն է լինելու, Փաշինյանը՝ Ադրբեջանինը. Սամվել ԿարապետյանՈրդիս, ես խոստանում եմ քեզ, դու չես մեծանալու մի երկրում, որտեղ քո կողքին կապրեն 300 հազար ադրբեջանցիները.Գոհար ՂումաշյանԳյուղմասնագիտություններն այդպես էլ գրավիչ չեն դառնում. երիտասարդները պատրաստ չեն «անհարմար գործին»Մենք արտասվեցինք և երդվեցինք բերել փոփոխությունը Ինչ խոսք, շատ ազդեցիկ ելույթ էր Ռուբեն Մխիթարյանի կողմից. Աննա ԿոստանյանՔայլի Ջենները ցուցադրել է իր կատարյալ մարմինը վարդագույն բիկինիով Հանրապետության հրապարակում ընթանում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի բազմահազարանոց հանրահավաքը. ՀայաՔվեՄերգելյան ինստիտուտը ռազմարդյունաբերական ցուցահանդեսում ներկայացրել է սեփական արտադրության վարժասարքերըՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումՓաշինյա’ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու․Ուժեղ ՀայաստանՊատմության հեղուկ հիշողություն. 130-ամյա գինին, որը թաքցրել էին նացիստները, հայտնաբերվել է չեխական ամրոցի հատակի տակ Փաշինյանի և Ալիևի ծրագրերը հօդս են ցնդելու. Նարեկ ԿարապետյանԴիմում եմ քեզ՝ իմ արյունակից, իմ բախտակից ընկեր, մենք մի նավի մեջ ենք, որը կոչվում է Հայաստան․ Արեգա ՀովսեփյանՃակատագրական ընտրության առաջ ենք՝ կա՛մ պաշտպանում ենք մեր ինքնությունը, կա՛մ կորցնում ենք. Արամ ՎարդևանյանՖոն դեր Լայենը հինգշաբթի օրը կխոսի Փաշինյանի հետ. Politico Բոլորս այսօր հրապարակը ողողել ենք դրական էներգիայով, պատվով ենք անցել այս ընթացքը․ ԿարապետյանՆարեկ Կարապետյանը հրապարակում պատռեց «Արևմտյան Ադրբեջանի» կոնցեպտի փաստաթուղթը«Արևմտյան Ադրբեջանի» թեման պետական ծրագիր է Բաքվի համար. Սուրենյանցի և Նահապետյանի քննարկումը (տեսանյութ) Այսօր 23։15-ին դիտե'ք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հարցազրույցը Սաթիկ Սեյրանյանին«Ամո՛թ, ամո՛թ, ամո՛թ». Ալիկ Ալեքսանյանը պիտի լիներ այստեղ, բայց 2 ամսով կալանավորեցին նրան այսօրՈւկրաինայի ԶՈւ-ի կողմից ավտոբուսի վրա hարձակման hետևանքով զnhվել է 7 մարդԱստված չտա, որ Փաշինյանը վերարտադրվի, ենթադրություն չեմ անի, ես իմ ձևով եմ մասնակցում․ Արման ՆավասարդյանՔՊ-ն մարդկանց միայն բանտ նստացնել գիտի, Ալիկ Ալեքսանյանն ինչի՞ պիտի կալանավորվեր, գործ չկա այդտեղ․ Արամ ՎարդևանյանՄեծ տրանսֆեր հայկական ֆուտբոլում․ «Նոա» ՖԱ-ի հարձակվողը տեղափոխվեց սերբական Սուպերլիգա«Յուրաքանչյուրս ունենք փոխարինողներ, պայմանավորվել ենք՝ մինչև վերջ գնալու ենք»․ Նարեկ ԿարապետյանՀենց իրենք են մեր երկիրը հասցրել անդունդի եզրին․ Նարեկ Կարապետյանն՝ իշխանություններին (տեսանյութ) Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ