Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ» Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն «Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ» Ինչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ» Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան

Ընդդիմամոլության հերթական դրսևորումը

Ոչ իշխանական պատգամավորներն այսօր ևս մեկ անգամ չկարողացան զսպել իրենց մեջի ընդդիմամոլին և ընդդիմացան այն դեպքում, երբ իրենց առաջարկը փաստացի չէր էլ մերժվել ԱԺ նախագահի կողմից, ԼՏՊ-ն էլ այնտեղ չէր, որ գոնե տար իր հայտնի հրահանգը՝ «զսպեք դրանց»: Այդպիսով, ԱԺ արտահերթ նստաշրջանը բոյկոտեցին: Բայց ինչու՞: Ոչ իշխանականները հարց էին բարձրացրել, որ ԱԺ-ն պարտավոր է արձագանքել ազատամարտիկների և պատգամավոր Արամ Մանուկյանի՝ ծեծի ենթարկվելու միջադեպերին և պահանջել էին կազմակերպել քննարկում: Հանուն արդարության չեմ կարող չնշել, որ Գալուստ Սահակյանը փաստացի ընդունել էր առաջարկը և ասել. «Մենք բոլորս էլ համամիտ կլինենք, որ հայտարարության տեքստով կամ քաղաքական ուժերի ղեկավարների ստորագրությամբ որևէ դատապարտող տեքստ կհրապարակվի»: Այսինքն՝ Սահակյանը համաձայնվել էր և առաջարկել այսօր 18:30-ին նոր արտահերթի գործընթաց սկսել և քննարկել այն: Էլ ինչու՞մն էր խնդիրը: Ընդամենը մի քանի ժամ սպասելու մեջ: Համաձայնվեք, որ առնվազն զավեշտալի է: Այ հենց սա է անիմաստ ընդդիմանալու մոլուցքը, որ եթե նույնիսկ կոնկրետ հարցում անդդիմանալու առիթ էլ չկա, իրենց առաջարկն էլ ընդունվում է, միևնույն է՝ մի պատճառ կգտնեն: Այս անգամվա պատճառն էլ երևի շտապողականությունն էր, հավանաբար մի քանի ժամ սպասելով շատ բաներ կկորցնեին, չէ՞ որ երկրի ողջ բեռն իրենց ուսերի վրա է: Բայց պետք է ասեմ, որ մի քիչ լավ չեն կազմում իրենց պլանները ոչ իշխանականները: Օրինակ, եթե խոսում են ծեծերի մասին և նրանցից ոմանք նույնիսկ առանց իրավապահների գնահատականների առկայության հայտարարում են, որ այս ամենը կազմակերպել են «հանցավոր իշխանություններն» ու «բռնատիրական ռեժիմը», ապա ինչու՞ են բաց թողել, օրինակ ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանի՝ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանի կողմից «դաստիարակչական ապտակ» ստանալու իրողությունը, որ տեղի ունեցավ վերջերս: Չէ՞ որ գոնե այս դեպքում խփողը ակնհայտորեն ՀՀԿ-ից էր, այդ նույն «հանցավոր իշխանությունների» ու «բռնատիրական ռեժիմի» ներկայացուցիչը: Սա հիանալի առիթ կարող է լինել ոչ իշխանականների համար ևս մեկ անգամ բոյկոտելու ԱԺ աշխատանքները: Կարևորը՝ պատգամավորի աշխատավարձերը միշտ ստանան, մանավանդ, որ իշխանականների զգալի մասն էլ հիմնականում կոճակ են սեղմում, էլ իրենք աշխատեն որ ի՞նչ անեն: Չնայած այսօրվա դեպքում նույնիսկ Ֆարմանյանը պաշտպանեց ոչ իշխանականների տեսակետը, բայց միևնույն է՝ նրանք դժգոհ էին, ուղղակի, ինչպես հասկացա, խնդիր կա դժգոհ լինելու: Այնուամենայնիվ, ոչ իշխանականների կողմից 18:30-ին արտահերթ նիստ հրավիրվեց, բայց մի բան էլի հաշվի չէին առել, որ իրենց անհարկի դժգոհությունը կարող էր պատասխան դժգոհություն ծնել, և այդպես էլ եղավ. ՀՀԿ-ականներն էլ որպես պատասխան՝ իրենց հերթին բոյկոտեցին ոչ իշխանականների հրավիրած նիստը: Ի դեպ, եթե ոչ իշխանականներն այսուհետ առիթով կամ անառիթ պետք է բոյկոտեն ԱԺ նիստերը, դրանով ՀՀԿ-ականներին հիանալի հնարավորություն կտան առանց որևէ քննարկման և առանց ընդդիմախոսության անցկացնել իրենց օրինագծերը և դրանից ոչ իշխանականներն էլ կշահեն՝ հետագայում կրկին կբողոքեն, թե «հանցավոր իշխանություններն» առանց ընդդիմության հետ քննարկելու ու համաձայնեցնելու օրենքներ են անցկացնում, և կրկին բոյկոտելու առիթ կլինի: Լավ է, իհարկե, որ մարդիկ կարողանում են կոմբինացիաներ մշակել, դերեր խաղալ, բայց գոնե թատերական ներկայացում կազմակերպելիս պետք է մի քիչ վարպետորեն կազմակերպել: Կարեն Վարդանյան
ՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան«StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունըՀանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանTRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանՏասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանՄեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն ՔոչարյանՉենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ ԿարապետյանՔաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն ՖերոյանՓաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավորԴատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի ՍուքիասյանՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. ԱբրահամյանՊատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանUcom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրելԻնչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ»Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համարԻրենց պլանը չի իրագործվելու. իրենք Ալիեւից են վախենում. ՖարմանյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ»Էս կալանքով ոչնչի չեն հասնելու, համոզելու գործընթաց է սկսվել. ՄելոյանՍամվել Կարապետյանի վրա կալանքը 0 ազդեցություն է ունենալու. ՎարդեւանյանԱյսօրվա իշխանությունը քաղաքական հարցերը լուծում է հետապնդումների լեզվով. Աննա ԿոստանյանՊետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն«Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ»Ինչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ»Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան«Ամեն հայր, որ մնա տանը, բա ո՞վ է մեր հայրենիքը պաշտպանելու». կամավորական Հրաչյա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել»... տասն ամիս անց. «Փաստ»Փաշինյանը չի կարող խոչընդոտել ազգային միասնությանը․ «Ուժեղ Հայաստան»«Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ»Փոփոխություններ Արցախից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման աջակցության ծրագրում. «Փաստ»Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»«Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ»Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»