Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. սա է տեղեկատվական անվտանգության ապահովման իշխանության մակարդակը. Տիգրան Աբրահամյան Խմիչք, որ Վենետիկ այցելող յուրաքանչյուր ճանապարհորդ պետք է փորձի. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 հոկտեմբերի). Երևանում բացվել է Ռուսաստանի հրապարակը. «Փաստ» Վտանգավոր ազդակներ, անհանգստացնող հեռանկար. «Փաստ» Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ» Կառավարությանը մեղադրում են անպատասխանատվության մեջ. «Փաստ» «Ապրում եմ այն հույսով, որ գոնե մեկ անգամ կգնամ երեխայիս գերեզմանին այցի, կգրկեմ նրան ու ներողություն կխնդրեմ». Գարրի Ասլանյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Եղնիկներում. «Փաստ» Մինչև ե՞րբ կգործի կենսաթոշակի հետվճարի համակարգը. «Փաստ» «Մենք Ռուսաստանի հետ «քաղցր» հարաբերություններ ունեինք, իսկ հիմա խաղում ենք անհասկանալի ավանտյուրաներով». «Փաստ»


Պայմանագրային ճամպրուկը բացվել է, բայց գնորդը գաղտնի է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

pravda.ru–ն իր «Հայկական անօդաչու թռչող սարքերը դուրս են գալիս ստվերից. պայմանագրային ճամպրուկը բացվել է, բայց գնորդը գաղտնի է» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանն առաջին անգամ հայտարարել է զենքի արտահանման մասին, սակայն այդ լուրը բազմաթիվ հարցեր է առաջացնում. ի՞նչ է վաճառվել, ո՞վ է գնորդը և այլն։ pravda.ru–ն փորձել է ստանալ այդ հարցերի պատասխանները:

Վերջերս Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը հպարտությամբ հայտարարել է, որ երկրի պատմության մեջ առաջին անգամ հայկական պաշտպանական արդյունաբերության ձեռնարկությունները զենք են արտահանել։ Պայմանագրի արժեքը մշուշոտ գնահատվել է մի քանի միլիոն դոլար, իսկ վաճառված ապրանքներն ընդհանրապես չեն բացահայտվել

Կարելի է, իհարկե, մանրամասն վերլուծության ենթարկել հայկական ռազմարդյունաբերական համալիրը, բայց առանց դրա էլ, անշուշտ, դժվար չէ կռահել, որ այդ արտահանումը կապված է անօդաչու սարքերի տեխնոլոգիաների և ապարատային ու ծրագրային համակարգերի հետ։ Իրոք, անօդաչու տեխնոլոգիաները և ծրագրային լուծումները միակ շուկան են, որտեղ նոր խաղացողները կարող են համեմատաբար հեշտությամբ մուտք գործել: Այդ ոլորտն այժմ արագ զարգանում է, համաշխարհային շուկան բաժանված չէ, և եթե դուք, որպես արտադրող, ունեք հետաքրքիր, մրցունակ ապրանք, ապա, ինչպես ասում են, «բարի գալուստ»: Այդ առումով ավանդական զենքի շուկան ավելի փակ և բարդ է: Կա խաղացողների հաստատված խումբ, և այնպիսի զենքերի արտադրությունը, ինչպիսիք են տանկերը կամ ինքնագնաց հաուբիցները, պահանջում են զգալի ծախսեր, իսկ արտադրությունն ինքնին բավականին ծախսատար է: Այսպիսով, քիչ երկրներ կարող են իրենց թույլ տալ նման թանկ հաճույք:

Բայց Հայաստանի բախտը մի քիչ բերել է: Փաշինյանը ներկայում բավական նախընտրելի է Եվրամիության համար, և նրանք, հավանաբար, հատուկ ստեղծել են մի շարք նախապատվություններ, որպեսզի Երևանը առաջ շարժվի դեպի եվրոպական շուկա: Նրանց պետք է ինչ-որ կերպ խաբել հայ հանրությանը, գայթակղել նրանց «եվրոպական այգով»: Ի դեպ, Հայաստանի կառավարությունը վերջերս նաև հաշվետվություն է ներկայացրել արտահանման մասին, բայց միայն քաղաքացիական արտադրանքի մասով: Նշվել է ահռելի՝ 90 % աճ, և դա՝ հատուկ Եվրամիության համար: Թվում է, թե կառավարությունը կարծում է, որ հայ հասարակությունը տպավորված կլինի բաց եվրոպական դարպասներով։

Ռազմական արտահանման մասին լուրերին զուգահեռ՝ լրատվական հոսքերում հայտնվել է ևս մեկ հայտարարություն. երկու հայկական ընկերություն՝ Cifora-ն և Davaro-ն, որոնք ակտիվ են ռազմական զարգացման ոլորտում, հայտարարել են ռազմավարական գործընկերության մասին։ Ահա և վաճառասեղանը՝ ռազմական արտահանողների վերաբերյալ գաղտնիքի բացահայտումը։

Առաջինը մասնագիտանում է մարտական կառավարման համար նախատեսված ապարատային և ծրագրային լուծումների մեջ։ Երկրորդի զինանոցը ներառում է անօդաչու թռչող սարքերի և հեռակառավարման զենքի համակարգերի լայն տեսականի։

Նրանց մասնագիտացումը անօդաչու թռչող սարքերն են։ Սակայն վերջերս Davaro-ն հազիվ է խուսափել այլ ընկերությունների տեխնոլոգիաները պատճենելու մեղադրանքներից. իբր հայկական անօդաչու թռչող սարքերը օգտագործում են իսրայելական տեխնոլոգիաներ։ Davaro-ի ներկայացուցիչները անմիջապես արձագանքել են այս ոգով. «Ընկերությունը մշակում է իր արտադրանքը՝ բացառապես օգտագործելով իր սեփական տեխնոլոգիական լուծումները»։ Իսկ հետո դժգոհության նշույլ ավելացրել. «Մենք անհրաժեշտ ենք համարում նշել, որ անօդաչու թռչող սարքերի հայեցակարգերի կամ նախագծային սխեմաների որոշակի նմանությունները չեն կարող համարվել իմիտացիա կամ պատճենահանում: Ավիացիայի և պաշտպանական տեխնոլոգիաների ոլորտում օգտագործվում են ունիվերսալ ինժեներական մոտեցումներ և աերոդինամիկ լուծումներ, որոնք միջազգային պրակտիկայում ճանաչվում են որպես կառուցվածքային սկզբունքներ»:

Ի դեպ, նրանք անգամ կարող էին չվիրավորվել՝ հաշվի առնելով այն, որ հիմնականում Ադրբեջանն էր վրդովված դրանից և բողոքում էր ոչ այնքան հայերից, որքան իր վաղեմի գործընկեր Իսրայելից՝ իբր սեփական տեխնոլոգիաները չպաշտպանելու համար:

Հայաստանում, ըստ երևույթին, ներքին հանրային բանավեճի ոճն այն է, որ պետք է պաշտպանել սեփական դիրքորոշումը մինչև վերջ: Սա շատ է հիշեցնում մի որոշակի երկիր, որը սկսվում է «Ու» տառով:

Այսպիսով, նախքան բարձր տեխնոլոգիաների նախարարը կհասցներ պարծենալ զենքի առաջին արտահանմամբ, հայտնվել է հակառակորդ՝ Հայաստանի ռազմաարդյունաբերական կոմիտեի նախկին ղեկավար Ավետիք Քերոբյանը: Նա լուրջ դեմքով հայտարարել է, որ Հայաստանը նախկինում էլ է զենք արտահանել: Այնուհետև երկու ելույթ ունեցողները սկսել են վիճել այն մասին, թե ինչն է համարվում զենք, իսկ ինչը՝ կրկնակի նշանակության ապրանք։

Արդյո՞ք պետք էր Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ռազմական արտադրանքի արտահանմանը նման սրբազան նշանակություն տալը։ Դե, ասենք վաճառեցին՝ լավ է, չվաճառեցին՝ դա նույնպես լավ է, գուցե խնդիրներն ավելի քիչ լինեն։ Իսկ դա կախված է նրանից, թե ում են վաճառել։ Ինչ վերաբերում է հայկական զենքը ստացող երկրին, ապա դա գաղտնի է պահվում. դա եվրոպական երկի՞ր է, թե՞ ոչ։ Չնայած կարելի է նաև կռահել, թե ով է հայկական ռազմական արտահանման ստացողը. մի երկիր, որն իրեն «ցե Եվրոպա» է անվանում։ Հակառակ դեպքում, ինչո՞ւ թաքցնել դա։ Եվ էլ որտե՞ղ կարելի էր փորձարկել հայկական անօդաչու թռչող սարքերը գործողության մեջ, բացի Ուկրաինայից։ Դեռ լավ է, որ դրանք չեն վաճառել ԱՄՆ-ին, որպեսզի փորձարկվեն Իրանի վրա։ Երևանը փորձում է բարեկամանալ Թեհրանի հետ։ Չնայած, ո՞վ գիտի, հիմա փաշինյանական Երևանը նոր ընկերներ և խաղալիքներ ունի։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան 3 փաստ, որ չգիտեիք Գառնիկ Դավթյանի մասինՀոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինԱռանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ ՀայաստանՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր ՊիրունչիկինԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՎտանգավոր զիջումները թուլացնում են սահմանները. Ուժեղ ՀայաստանԵթե չկարողանան ստանալ այդ 7 ձայնը՝ կգնան արտահերթ ընտրությունների. Էդմոն ՄարուքյանՈչինչ չի կարող խանգարել մեզ փոփոխություն բերել Ստեփանավանում. Լիանա ՄանուկյանՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհըՄոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորություններըՓաշինյանի օրոք անվտանգություն չկա. Հայաստանին խաղաղություն է պետք՝ անվտանգության երաշխիքներով և առանց զիջումների. Ուժեղ ՀայաստանՎայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքներըԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինՌուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Միրովկա բնակավայրըՊետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. սա է տեղեկատվական անվտանգության ապահովման իշխանության մակարդակը. Տիգրան Աբրահամյան ԵՄ-ին անդամակցության մասին Փաշինյանի խոստումները կեղծիք են և իրականությանը չեն համապատասխանում. Ավետիք Չալաբյան«Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան COP17-ինԾննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ Իշխանություններին չի հաջողվելու երկար զսպել քաղաքացիների զայրույթը. Աննա ԿոստանյանԳավառ համայնքի բնակիչների ջերմ ընդունելությունը մեզ մեծ ուրախություն ու վստահություն է ներշնչումԳավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցConverse Leasing. Ani Tuff՝ տուֆագործության տասնամյակների պատմության և զարգացման պատմություն Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան Այն մասին, թե ինչ է մեզնից համառորեն փորձում թաքցնել Փաշինյանը, սակայն ինչն ի վերջո անհնար է անվերջ թաքցնել. Ավետիք ՉալաբյանՈ՛չ Փաշինյանի թույլ ու վտանգավոր TRIPP-ին, որը զիջումներ է ենթադրում ԱլիևինԽմիչք, որ Վենետիկ այցելող յուրաքանչյուր ճանապարհորդ պետք է փորձի. «Փաստ»Գավառը արժանի է նոր մեկնարկի, ավելի ծաղկուն ու զարգացած ապագայի. տեսանյութՄեզ ոչ ոք չի կանգնեցնի. Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. տեսանյութՎարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկայումԻնքնիշխան, անկախ պետության ամենակարևոր գործառույթներից մեկն այն է, որպեսզի թույլ չտա, որ իր պետության և ժողովրդի պատմությունը խեղաթյուրեն. Մ. ԱվետիսյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 հոկտեմբերի). Երևանում բացվել է Ռուսաստանի հրապարակը. «Փաստ»Աշխարհի տարբեր երկրներում պետական ծառայողների համար գործում են Հայաստանի «սոցփաթեթին» նմանվող կամ դրան փոխարինող սոցիալական երաշխիքների տարբեր մոդելներ. Հ. Կամենդատյան Նոր մեկնարկ՝ հզոր Գավառի համար. Աննա Կոստանյան Կոչ եմ անում բոլոր Գավառցիներին ակտիվ կերպով մասնակցել ապագա ընտրություններին և աջակցել Հրայրին և նրա ընկերներին. Արմեն ՄանվելյանՎտանգավոր ազդակներ, անհանգստացնող հեռանկար. «Փաստ»Երեկ Գորիսում՝ դռնեդուռ քարոզարշավով, սիրով , ջերմությամբ ու բարի խոսքով վախի մթնոլորտը կոտրելիս. Ավետիք ՉալաբյանՍտեփանավանցիներին կոչ եմ անում հոկտեմբերի 25-ին մասնակցել ընտրություններին և քվեարկել 17 համարի օգտին. Գոհար Մելոյան Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ»