Հորդանանի ՀՕՊ միջոցները որuացել են իրանական հինգ բալիuտիկ hրթիռ
ՄիջազգայինՀորդանանի ԶՈւ գլխավոր հրամանատարությունը հայտարարել է, որ թագավորության հակաօդային պաշտպանության համակարգերը ոչնչացրել են իրանական հինգ հրթիռ՝ Էզ-Զարկա նահանգի երկնքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Հորդանանի ՀՕՊ համակարգերը երեքշաբթիից չորեքշաբթի գիշերը որսացել և խոցել են Իրանից արձակված հինգ բալիստիկ հրթիռ: Բեկորների ընկնելու վայրերում տեղակայվել են մասնագիտացված ինժեներատեխնիկական խմբեր, զոհերի և նյութական վնասների մասին տեղեկություններ չեն ստացվել»,- նշված է հաղորդագրության մեջ։
Գլխավոր հրամանատարությունը շեշտել է, որ թագավորության զինված ուժերը ուշադրությամբ հետևում են տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին և պահպանում են առավելագույն օպերատիվ պատրաստվածություն՝ օդային տարածքը պաշտպանելու համար։
«Հորդանանի ԶՈւ-ն թույլ չի տա երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտում»,- նշվում է տեքստում։