Երևան, 18.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար Ղումաշյան Չենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից. Նարեկ Կարապետյան Օմանի հետ Հորմուզի շուրջ բանակցությունները ձգձգվում են ԱՄՆ-ի և Իսրայելի պատճառով. Իրանի ԱԳՆ «Սամվել Կարապետյանի կենսագրությունն այն մասին է, թե ինչպես կարող է մարդ ՀՀ սահմաներից դուրս դառնալ միլիարդատեր և այդ գումարը օգտագործել ի բարօրություն Հայաստանի». Արամ Վարդևանյան Ինչո՞ւ պետք է վարսահարդարի հարկը բարձրանա, իսկ ձեր սրտի օլիգարխներն ազատվեն հարկերից. Իրինա Յոլյան Իշխանությունները ցանկանում են մոռացության մատնել մեր քաղբանտարկյալներին. դա նրանց չի հաջողվելու. Մենուա Սողոմոնյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ ԶՊՄԿ Սանիտարական ավիացիա՝ կյանքեր փրկելու համար․ Հայաստանին անհրաժեշտ է առնվազն 10 բժշկական ուղղաթիռ․ Հրայր Կամենդատյան Խնայվում է 927 խորանարդ մետր ջուր. Կանադայում ստեղծվել է ցրտադիմացկուն լողացող արևային էլեկտրակայան Կապանի օրը․ պատմություն, աշխատանք և զարգացման նոր հնարավորություններ


Ո՞ւմ հաշվին են «ծածկում» սեփական ձախորդ քաղաքականության հետևանքները. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի կառավարության կողմից մոտ 4 միլիարդ դրամի աջակցության ծրագրի իրականացումը, որը նախատեսված է թարմ մրգի, գինու, կոնյակի և հանքային ջրի արտահանմամբ զբաղվող ընկերությունների համար, առաջին հայացքից կարող է ընկալվել որպես տնտեսական ճգնաժամի պայմաններում պետական պատասխանատու վարքագծի դրսևորում։ Երբ արտահանողները բախվում են արտաքին շուկաների սահմանափակումների, երբ գյուղացիները չեն կարողանում իրացնել իրենց բերքը, երբ մթերողներն ու արտադրողները կանգնում են ֆինանսական կորուստների առաջ, բնական է, որ պետությունը փորձում է մեղմել հարվածի հետևանքները։ Սակայն ցանկացած տնտեսական որոշման գնահատման ժամանակ կարևոր է ոչ միայն հասկանալ, թե ինչ է արվում, այլ նաև պարզել, թե ինչու է, ընդհանրապես, առաջացել այն իրավիճակը, որի համար այժմ հարկատուների միջոցներով հատկացվում են փոխհատուցումներ։

Վերջին ամիսներին Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառված առևտրային սահմանափակումները հերթական անգամ ցույց տվեցին հայկական տնտեսության ամենախոցելի կողմերից մեկը՝ արտահանման չափազանց բարձր կենտրոնացվածությունը մեկ շուկայի վրա։ Տարիներ շարունակ Հայաստանի գյուղատնտեսական և վերամշակող ոլորտների զգալի հատվածը կառուցվել է այն հաշվարկի վրա, որ ռուսական շուկան կմնա հասանելի, կանխատեսելի և լայն սպառողական հնարավորություններ ունեցող ուղղություն։

Հայաստանի բազմաթիվ տնտեսվարողներ իրենց ներդրումային ծրագրերը, արտադրական ծավալները, տեխնիկական վերազինումը և նույնիսկ վարկային պարտավորությունները ձևավորել են հենց ռուսական շուկայի պահանջարկի հիման վրա։

Այս պայմաններում, երբ Ռուսաստանը հունիսի սկզբից ժամանակավորապես սահմանափակեց հայկական մի շարք գյուղմթերքների ներմուծումը, Հայաստանի տնտեսությունը հայտնվեց այնպիսի իրավիճակում, որի մասին փորձագետների զգալի մասը տարիներ շարունակ զգուշացնում էր։ Բայց խնդիրը միայն ռուսական որոշումները չեն։ Խնդիրը նաև այն է, որ պետությունը երկար ժամանակ չի կարողացել կամ չի ցանկացել կառուցել այնպիսի տնտեսական ռազմավարություն, որը նման ռիսկերը կդարձներ կառավարելի։ Արտահանման դիվերսիֆիկացիան տնտեսագիտական գրականության մեջ վաղուց համարվում է փոքր պետությունների տնտեսական անվտանգության կարևորագույն բաղադրիչներից մեկը։ Երբ որևէ երկիր իր արտահանման զգալի մասը կապում է մեկ պետության հետ, այն, կամա թե ակամա, դառնում է այդ պետության քաղաքական, տնտեսական և վարչական որոշումների ազդեցության ենթակա։

Հենց այստեղ է առաջանում ամենակարևոր հարցը. եթե տարիներ շարունակ հայտարարվում էր արտաքին տնտեսական հարաբերությունների վերակառուցման, նոր ուղղությունների զարգացման և շուկաների դիվերսիֆիկացման անհրաժեշտության մասին, ապա ինչո՞ւ այդ գործընթացները չիրականացվեցին այնպիսի ծավալներով, որ այսօր հայկական արտադրողն ամբողջովին կախված չլիներ մեկ շուկայից։ Եթե իշխանությունները համոզված էին, որ արտաքին քաղաքականության մեջ կտրուկ փոփոխությունների են գնալու, տրամաբանական կլիներ նախապես ստեղծել այլընտրանքային շուկաներ, նոր արտահանման ենթակառուցվածքներ, նոր առևտրային պայմանավորվածություններ և միայն դրանից հետո գնալ այնպիսի քաղաքական քայլերի, որոնք կարող էին ազդել առևտրատնտեսական հարաբերությունների վրա։ Տնտեսության կառավարման մեջ գոյություն ունի մի պարզ սկզբունք, որ ռիսկերը պետք է գնահատվեն ոչ թե ճգնաժամից հետո, այլ ճգնաժամից առաջ։ Եթե պետությունը տեսնում է, որ իր հիմնական արտահանման շուկայի հետ հարաբերություններում կուտակվում են խնդիրներ, ապա նրա առաջնային խնդիրը պետք է լինի վնասների կանխարգելումը, այլ ոչ թե վնասների փոխհատուցումը։ Այսօր, փաստորեն, մենք տեսնում ենք հակառակ պատկերը։ Նախ՝ ստեղծվում է իրավիճակ, որի արդյունքում տնտեսվարողները կրում են կորուստներ, հետո այդ կորուստների մի մասը փոխհատուցվում է պետական բյուջեի հաշվին, որի գումարները գոյանում են հարկատուների հաշվին։ Երբ կառավարությունը 4 միլիարդ դրամ է հատկացնում աջակցության նպատակով, իրականում այդ միջոցները վերցվում են այն քաղաքացիներից և տնտեսվարողներից, որոնք արդեն իսկ վճարել են հարկեր։ Այսինքն՝ ստեղծվում է մի իրավիճակ, որտեղ իշխանությունները սեփական անհեռատես քաղաքականության հետևանքով առաջացած տնտեսական խնդիրների մի մասը փորձում են լուծել հանրային միջոցներով՝ հենց սեփական PR-ի համար։

Սակայն խնդիրը միայն ֆինանսական չէ։ Գոյություն ունի նաև տնտեսական վարքագծի ձևավորման հարց։ Երբ տնտեսվարողները տեսնում են, որ պետությունը հիմնականում արձագանքում է ճգնաժամերից հետո, այլ ոչ թե կանխում դրանք, ձևավորվում է անորոշության մթնոլորտ։ Արտադրողը սկսում է մտածել ոչ թե զարգացման, այլ գոյատևման մասին։ Գյուղացին, որը տարիներ շարունակ մշակել է այգիներ կամ ներդրումներ կատարել արտադրության մեջ, կարող է եզրակացնել, որ իր աշխատանքը չափազանց կախված է արտաքին քաղաքական զարգացումներից և վարչական որոշումներից, որոնց վրա ինքը որևէ ազդեցություն չունի։ Այս իրավիճակում առանձնապես վտանգավոր է հոգեբանական գործոնը։ Գյուղատնտեսությունը երկարաժամկետ ոլորտ է։ Այգին մեկ տարվա ներդրում չէ։ Խաղողի այգին, պտղատու ծառերը, վերամշակող ձեռնարկությունները, գինեգործական արտադրությունը կառուցվում են տարիների ընթացքում։

Եթե տնտեսվարողները կորցնում են վստահությունը շուկաների կայունության նկատմամբ, նրանք կարող են նվազեցնել ներդրումները, կրճատել արտադրության ծավալները կամ ընդհանրապես հրաժարվել գործունեության որոշ տեսակներից։ Միանգամյա փոխհատուցումը կարող է մեղմել ընթացիկ վնասը, բայց չի կարող վերականգնել վստահությունը ապագայի նկատմամբ։ Ավելին, տնտեսական պատմությունը ցույց է տալիս, որ փոխհատուցման մեխանիզմները հազվադեպ են լուծում համակարգային խնդիրները։ Դրանք կարող են ժամանակավորապես թուլացնել սոցիալական լարվածությունը, բայց չեն վերացնում պատճառները։ Եթե հաջորդ տարի կրկնվեն նույն սահմանափակումները, արդյո՞ք կրկին պետք է հատկացվեն միլիարդավոր դրամներ։ Եթե նույն խնդիրները շարունակվեն երեք կամ հինգ տարի, արդյո՞ք պետությունը մշտապես պետք է փոխհատուցի վնասները։ Այս հարցերի պատասխանը ցույց է տալիս, որ ներկայիս մոտեցումը ավելի շատ հակաճգնաժամային միջոց է, քան ռազմավարական լուծում։

Իրական լուծումը պետք է սկսվի տնտեսական քաղաքականության վերաիմաստավորումից։ Դիվերսիֆիկացիան չի կարող իրականացվել կառավարության որոշմամբ մեկ տարվա ընթացքում։ Այն պահանջում է երկարաժամկետ աշխատանք միջազգային շուկաներում, արտահանման խթանման գործիքների զարգացում, որակի միջազգային ստանդարտների ներդրում, նոր լոգիստիկ ուղիների ստեղծում, բիզնեսի համար ֆինանսական աջակցություն և պետական համակարգված ռազմավարություն։ Եթե այսօր հայտարարվում է դիվերսիֆիկացիայի անհրաժեշտության մասին, ապա դա փաստացի նշանակում է, որ այդ աշխատանքը պետք է կատարված լիներ տարիներ առաջ։

Այս ամբողջ իրավիճակում առավել մտահոգիչն այն է, որ հասարակությանը ներկայացվում է հետևանքների կառավարումը, մինչդեռ պատճառների մասին խոսակցությունը հաճախ մղվում է երկրորդ պլան։ Իսկ երկարաժամկետ տեսանկյունից հենց պատճառների վերլուծությունն է կարևոր... Իսկ պատճառները նստած են կառավարությունում:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեկնարկեց Junius մրցաշարի վերջին փուլըՉի բարձրացել բժիշկների աշխատավարձը, նրանք աշխատում են մոտ 200% ավելի, քան աշխատել են առաջ․ Հասմիկ ԵնգոյանԿյանք՝ նվիրված հայրենիքին. Լևոն Գևորգյանի մահվան երկրորդ տարելիցն էՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արեգա Հովսեփյանի կենսագրությունըԼոնդոնը 100 տոկոսով կաջակցի Կիևին Մոսկվայի դեմ. ԲըրնհեմԹալինի իջևանատան պեղումների արդյունքում գրանցվել են առաջին ուշագրավ գտածոներըՆույն ձեռքը, որը ցեղասպանել է հայ ժողովրդին, այսօր էլ է մեզ սպառնում․ Ավետիք ՉալաբյանԱստծո օրհնությամբ մեր արդարադատությունը խելամիտ որոշում կկայացնի և ազատ կարձակի Չալաբյանին. Արմեն Գևորգյան2020 թվականի պատերազմից հետո Ավետիք Չալաբյանը իր երկրում համախմբում է արդարամիտ մարդկանց և իրականացնում համազգային ծրագրեր. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանը իր երկրին, ժողովրդին նվիրված արժանապատիվ հայ է. Լարիսա ԱլավերդյանՏիկին Բադալյանը առողջապահական ոլորտում պրակտիկ, մասնագիտական փորձ չունի. Աբրահամյան Սպառնում եք ԱԺ ամբիոնից, սա՞ է ՔՊ-ի ժողովրդավարությունը. Մարիաննա Ղահրամանյան Էնքան էիք վախեցել, որ չթողեցիք Սամվել Կարապետյանը տանից դուրս գա, դիսկոմֆորտ չունե՞ք.Արամ Վարդևանյան ԶՊՄԿ-ն միայն աշխատավայր չէ․ այն մեծ ընտանիք է, որտեղ յուրաքանչյուրի հաջողությունը դառնում է բոլորիս հպարտության առիթըԲակային տարածքները չեն կարող ծառայել որպես անհատական ավտոկանգառներ՝ ի հաշիվ մարդկանց անվտանգության ու կյանքի. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանի վերաբերյալ ապօրինի քրեական վարույթն ուղարկվել է դատարան«Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթի մրցանակաբաշխությունը․ հավաստագրերի հանձնումՍամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար ՂումաշյանՆոր Samsung Galaxy A27՝ Ucom-ի «Վերադարձ դպրոց 2026» հատուկ առաջարկի շրջանակում Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Ներդրումային հնարավորություն «ԴՈՄՈՒՍ»-ում Ստեփանակերտի Մայր Տաճարը ոչնչացվեց, ասացին՝ քայլ չենք ձեռնարկի․ ազգային ամոթ է․ Ավետիք Չալաբյան«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը Ազգային ժողովի նիստի ընթացքում շնորհավորեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանին` ծննդյան 61-ամյակի կապակցությամբԱվետիք Չալաբյանի կալանավորումը ամբողջությամբ ապօրինի է. Ժաննա ԱլեքսանյանՔաղաքականությամբ զբաղվելը դա մեծ պատասխանատվություն է ողջ ազգի և պետականության, պետության նկատմամբ. Մհեր ԱվետիսյանՊետության իրական դերը հյուրանոց կառուցելը չէ, այլ անվտանգ ու շահութաբեր միջավայր ստեղծելն է. Հրայր ԿամենդատյանՉենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից. Նարեկ Կարապետյան Գերմանիայի բանակն օգնում է մարել անտառային հրդեհը Բելգիայում, որը բռնկվել է գերմանական սահմանի մոտՄալիշկա գյուղում կա՛մ շրջում է որևէ մեկի ապուպապի ուրվականը, կա՛մ ոստիկանությունն անզոր է ընդամենը մի գյուղում բռնել ընդամենը մի հոգուԱրտակարգ իրավիճակ. 4-րդ օրն է 6 հարկանի շենքի 250-ից ավելի բնակիչներ, որոնց մեծ մասը երեխաներ են, մնացել են առանց հոսանքիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինԱդրբեջանը հետախուզում է հայտարարել 3 ռուս քաղաքական մեկնաբանների նկատմամբՀայաստանը ԵԱՏՄ-ում առաջատար է բեռնափոխադրումների աճով՝ 12,1%57-ամյա տղամարդը մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի մոտ 10 մ բարձրությունից ընկել և մահացել էՍամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցուն և հռչակվեց աշխարհի չեմպիոնԹրամփն ասել է՝ որն է իր գլխավոր նպատակըՕդաճնշիչ հրացանի պարկուճը դիպել է 2,5-ամյա երեխայի ձեռքին․ դեպքի առթիվ քննություն է ընթանում«Alibaba»-ի անունից կեղծ աշխատանքի և ներդրումների առաջարկներ են տարածվումՕգոստոսի 19-ին ԵՄ դեսպանատան առջեւ կլինի ակցիա՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալներիԻրաքյան Քուրդիստանի վարչապետը հայտարարել է, որ իրանական ԱԹՍ-ները թիրախավորել են իր գրասենյակըՍարալանջի փողոցում ճակատ ճակատի բախվել են երկու «Hyundai Elantra»-ները․ կա վիրավորՍիցիլիայի թանգարանից գողացել են Վերածննդի դարաշրջանի չորս թանկարժեք աշխատանքԵրևի հույս ունի, թե մի գեղեցիկ օր Թրամփը կհայտարարի, որ Հայաստանն Ամերիկա է. Արշակ ԿարապետյանԱվտովթար՝ Երևանում. «BMW X5»-ը Դավիթ Բեկի փողոցում բախվել է ճանապարհին շինաշխատանքներ կատարելու նպատակով տեղադրված պաշտպանիչ երկաթե ճաղավանդակներինԴիսպետչերը կարծում է ուղեւորին ծեծելով «դաստիարակելու» իրավունք ունի. սկանդալային կադրերՎնասվել է գազատար. Արարատի մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ ենԴպրոցները պետք է լինեն ապաքաղաքական, բայց ոչ միայն ընդդիմության համար. Լենա ՄաթևոսյանԴեղձի մթերման համար գյուղացիները ճանապարհներ են փակել, այս հարցերը լուծեք. Տիգրան Աբրահամյան229 դպրոց եք փակել, գյուղերը դատարկում եք, երեխան ուզում է իր գյուղում կրթվել. Անդրանիկ ԳևորգյանԱյլևս գոյություն չունի ամենագեղեցիկ և լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը. Ղազարյան