ԱՄՆ-ի և Իրանի գործարքը կընդգրկի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցի երկրները. Վենս
ՔաղաքականԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության կարգավորման պայմանավորվածությունները կընդգրկեն նաև Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցի երկրները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Սա տարածաշրջանային խաղաղության գործարք է։ Այն կներառի Պարսից ծոցը, այն կներառի Իսրայելը, այն կներառի Լիբանանը։ Գաղափարն այն է, որ սա իրական տարածաշրջանային խաղաղության համաձայնագիր է»,- ասել է նա ամերիկացի լրագրող Մեգին Քելիին տված հարցազրույցում։
Հիշեցնենք, որ հունիսի 15-ի գիշերը ԱՄՆ-ի, Իրանի և միջնորդ հանդիսացող Պակիստանի պաշտոնյաները հաստատել են Վաշինգտոնի և Թեհրանի միջև 60-օրյա զինադադարի վերաբերյալ համաձայնության ձեռքբերումը։ Ակնկալվում է, որ փաստաթուղթը կստորագրվի Ժնևում հունիսի 19-ին։