Երևան, 24.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Բաճկոն, որը Շանելի շնորհիվ առանձնացավ իր այլ «ազգականներից». «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 հոկտեմբերի). Հիմնադրվել է աշխարհում առաջին ֆուտբոլային ակումբը. «Փաստ» Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ալբանիան՝ որպես ինքնահաստատման գերգաղափար ու ծրագիր. Ալիևը մարտահրավեր է նետում նաև Վրաստանին ու Թուրքիային. «Փաստ» «Աշխույժ, աշխատասեր, կատակասեր տղա էր, ժպիտը դեմքից անպակաս էր». Նարեկ Շաքարյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Թաղավարդում. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»


Հիմա զգոնությունը առավել լարելու ժամանակն է․ Լիլիա Շուշանյան

Ո՞վ կմտածեր. ընդամենը 6 տարի առաջ ՀԱՅԻ պայքարը ԹՈՒՐՔԻ դեմ էր՝ ԱՐՑԱԽԻ սահմաններին, իսկ անցած տարի՝ ՀԱՅԸ հայի դեմ էր կանգնած սեփական երկրի ներսում, ԷՋՄԻԱԾՆԻ դարպասների մատույցներում։

Հիմա էլ հայ ես՝ արի ապացուցիր, որ մածունը սպիտակ է, իսկ քո ավետյաց երկիրը ադրբեջանցու «պապենական հողը» չի եղել ու չի լինելու։

Ուղիղ մեկ տարի առաջ՝ հունիսի 18-ին, Եվրոպայի խորհրդի կազմակերպած աշխատաժողովում պետք է հանդես գայի հիմնական ելույթով (keynote speech)՝ խոսելով հանքարդյունաբերության ոլորտում մարդու իրավունքների և պետության դերի մասին։ Ինչ իմանայի, որ արդեն նույն օրվա վաղ առավոտից մտահոգված եմ լինելու իմ երկրում մարդու իրավունքների ընդհանուր վիճակով։ Արագ ավարտեցի ելույթս և ուղևորվեցի Քննչական կոմիտեի բակ։

Հենց այդ գիշեր իրավապահները տնից տարել էին բարերար Սամվել Կարապետյանին Samvel Karapetyan / Սամվել Կարապետյան, որը ժամեր առաջ հանդես էր եկել Հայ Առաքելական Եկեղեցու պաշտպանության հայտարարությամբ։ Այն դարավոր ազգային եկեղեցու, որի դեմ, Փաշազադեից բացի, արշավ էր սկսել նաև երկրի ղեկավարը՝ սկզբում իբր որպես սովորական քաղաքացի, հետո որպես վարչապետ եկեղեցու կյանքին միջամտելու օրակարգեր ստորագրելով, եկեղեցականների, եկեղեցական կանոնների և հավատավոր ժողովրդի նկատմամբ պետական լծակներով ուղղակի ճնշումներով։

Այնուամենայնիվ, այս գրառման մեջ չեմ հրապարակի ոչ Սամվել Կարապետյանին տնից տանելու կադրերը, ոչ էլ Մայր Աթոռի շուրջ տեղի ունեցած ամենաամոթալի օրերի նկարները՝ բոլոր տեսակի ուժայիններով «գրոհած»։ Որովհետև, ի հեճուկս աննախադեպ ճնշումների և իշխանության ողջ ռեսուրսի, հայերը համախմբվեցին։

 Փոխարենը հրապարակում եմ Կաթողիկոսի 2026 թվականի ամանորյա ուղերձի հեռարձակման լուսանկարը՝ որպես մեր եկեղեցու ամրությունն և անսասանությունը խախտելու անցած տարվա ձախողում, ինչպես նաև Սամվել Կարապետյանի տան մոտ (այն նույն տան, որտեղից նրան տարել էին կալանքի) հավաքված հազարավոր ծանոթ ու անծանոթ հայերի համախմբման պատկերը։ Այո, մենք միավորվեցինք ու պաշտպանեցինք ՄԵր Ձևով:

Նախ պետք է գնահատել մեր սեփական հաղթանակները:

Սակայն հիմա զգոնությունը առավել լարելու ժամանակն է։ Մեկ նկար էլ Օրդուբադից եմ դնում, որը հայերն անվանում են Որդվատ. գտնվում է պատմական հայրենիքի՝ Մեծ Հայքի Վասուրական նահանգի Գողթն գավառում:

Մեկ տարի անց՝ 2026 թվականի հունիսի 18-ին, այդ նույն Որդվատում Ադրբեջանի պետական աջակցությամբ անցկացվում է «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» խորագրով փառատոնը, որտեղ կրկին հայտարարվում է, թե ադրբեջանցիների «վերադարձը իրենց պատմական հողեր» այդ երկրի արտաքին քաղաքականության առանցքային ուղղություններից է։

Դե ինչ, հայե՛ր, ինքնության մարտահրավերները դեռ նոր թափով են սկսվելու։
Բայց արձանագրենք նաև մեկ կարևոր փաստ. արդեն ոչ թե 1, 15 կամ 15.000 ենք, այլ հարյուր հազարավոր հայեր և նրանց ընտանիքներ, որոնք ընդամենը մեկ տարվա ընթացքում զորակոչվել են ինքնության այս պայքարին:

Ինքնության պայքար, որից հետո և որի շնորհիվ կլինի ՀԱՅԱՍՏԱՆ, իսկ այդ Հայաստանում՝ իրական մարդու իրավունք, օրենքի գերակայությունը, առողջ տնտեսություն և ժողովրդավարություն։
 
Մի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԲաճկոն, որը Շանելի շնորհիվ առանձնացավ իր այլ «ազգականներից». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 հոկտեմբերի). Հիմնադրվել է աշխարհում առաջին ֆուտբոլային ակումբը. «Փաստ»Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ»Ալբանիան՝ որպես ինքնահաստատման գերգաղափար ու ծրագիր. Ալիևը մարտահրավեր է նետում նաև Վրաստանին ու Թուրքիային. «Փաստ»«Աշխույժ, աշխատասեր, կատակասեր տղա էր, ժպիտը դեմքից անպակաս էր». Նարեկ Շաքարյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Թաղավարդում. «Փաստ»Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»«Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ»Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԹրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցըՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանՓաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանConverse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-իԱդրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանԻշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՊատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մարիաննա ՂահրամանյանԲոլորն էլ գիտեն, որ Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան Այսօր իշխանությունը էս գլխից է ձերբակալում, դա իրենց վախերն են. պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ունի բնավորություն ընդդիմադիր քաղաքական գործիչներին չեզոքացնելու. Աղավնի Սուքիասյան 4 ավագանու անդամ ունենք ձերբակալված. Մինչեւ վերջ գնալու ենք, ամեն սցենարի էլ պատրաստ ենք. Գևորգյան