Երևան, 06.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Իշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ Վարդևանյան Այսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք Չալաբյան Փաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր Կամենդատյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան Հայաստանը երկու բևեռների արանքում․ Փաշինյան-Պուտին հանդիպման իրական վտանգները Իտալական գաստրոնոմիական մշակույթի ևս մեկ օրինակ՝ կիտրոնի լիկյոր. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Պայթյուն դեսպանատան մոտ, յոթնօրյա պատերազմ 2 միլիոն զինվորի մասնակցությամբ. «Փաստ» Բոլորը հասկանում են, որ նա ոչնչացնում է Հայաստանը. «Փաստ» «Մա՛մ, տղեդ փախչող տղա չի, ես կզոհվեմ, բայց չեմ փախչի». կամավոր Հրանտ Ջավադյանն անմահացել է հոկտեմբերի 23-ին Մարտունիում.«Փաստ»


Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում

Հասարակություն

Կոնվերս Բանկը և Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) ստորագրել են մինչև 15 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորման փաթեթ՝ ուղղված Հայաստանում միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ), այդ թվում՝ կանանց կողմից ղեկավարվող բիզնեսների ֆինանսավորման հասանելիության ընդլայնմանը և կայուն ներդրումների խթանմանը:

Համագործակցության շրջանակում մինչև 13 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորումը կտրամադրի ԱԶԲ-ը, իսկ մինչև 2 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորումը՝ Կանադայի կլիմայի ու բնության՝ Ասիայի մասնավոր հատվածի համար հիմնադրամը (CANPA)։

Ծրագիրը կաջակցի Հայաստանում ՄՓՄՁ-ների զարգացմանը՝ խթանելով ներդրումները վերականգնվող էներգիայի, էներգաարդյունավետության և այլ կայուն լուծումների ոլորտներում։ Ֆինանսավորման առնվազն 20%-ը կուղղվի կանանց կողմից ղեկավարվող ձեռնարկություններին՝ նպաստելով կանանց տնտեսական մասնակցության ընդլայնմանը և ձեռնարկատիրական հնարավորությունների զարգացմանը։

Պայմանագիրը Երևանում ստորագրել են Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ Հրանտ Հակոբյանը և ԱԶԲ մասնավոր հատվածի ֆինանսական հաստատությունների գծով տնօրեն Սուհայիլ Խանը։

ԱԶԲ մասնավոր հատվածի ֆինանսական հաստատությունների գծով տնօրեն Սուհայիլ Խանը նշել է.

«Մենք ուրախ ենք համագործակցել Կոնվերս Բանկի և Կանադայի կառավարության հետ՝ աջակցելու Հայաստանում մասնավոր հատվածի զարգացմանը։ Այս ֆինանսավորումը կնպաստի միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների աճին, կընդլայնի կանանց կողմից ղեկավարվող բիզնեսների ֆինանսավորման հնարավորությունները և կխթանի կայուն ֆինանսավորման զարգացումը։ 

ՄՓՄՁ-ները Հայաստանի տնտեսության կարևոր շարժիչ ուժերից են, սակայն հաճախ բախվում են ֆինանսավորման սահմանափակումների։ Ծրագիրը կօգնի ընդլայնել ֆինանսավորման հասանելիությունը, աջակցել աշխատատեղերի ստեղծմանը և բարձրացնել տնտեսության դիմակայունությունը»։

Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ Հրանտ Հակոբյանը նշել է.

«Մենք բարձր ենք գնահատում ԱԶԲ-ի հետ այս համագործակցությունը, որը ուղղված է Հայաստանում ՓՄՁ-ների ֆինանսավորման հասանելիության ընդլայնմանը և կայուն ներդրումների խթանմանը։ Այս ծրագիրը կարևոր քայլ է մեր ռազմավարության շրջանակում՝ ուղղված իրական տնտեսության ֆինանսավորմանը, մասնավորապես՝ փոքր և միջին բիզնեսների աջակցությանը և կանաչ ֆինանսավորման զարգացմանը։

Միաժամանակ կարևորում ենք միջազգային ֆինանսական հաստատությունների հետ գործընկերության շարունակական զարգացումը, ինչը հնարավորություն է տալիս դիվերսիֆիկացնել ֆինանսավորման աղբյուրները և ընդլայնել ֆինանսավորման հնարավորությունները Հայաստանում։

Վստահ ենք, որ այս ծրագիրը կունենա շոշափելի ազդեցություն մասնավոր հատվածի աճի և ֆինանսական ներառականության վրա»։

Ստորագրության արարողակարգին ներկա էր նաև ՀՀ-ում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրները, որը նշել է.

«Այս 2 մլն ԱՄՆ դոլարի ներդրումը՝ Կլիմայի և բնության՝ Ասիայի մասնավոր հատվածի համար նախատեսված հիմնադրամի միջոցով, և ԱԶԲ-ի ու Կոնվերս Բանկի հետ համագործակցությամբ, լայն հնարավորություններ է ստեղծում Կանադա–Հայաստան հարաբերությունների հետագա ամրապնդման համար։ Սա Հայաստանում մեր երկրորդ նմանատիպ ծրագիրն է, և հույս ունենք, որ այն կդառնա նոր համագործակցությունների սկիզբ»։

Ասիական զարգացման բանկի մասին

ԱԶԲ-ն առաջատար բազմակողմ զարգացման բանկ է, որն աջակցում է Ասիայում և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում կայուն, ներառական և դիմակայուն աճին։ Իր անդամների և գործընկերների հետ համատեղ աշխատելով բարդ մարտահրավերների լուծման ուղղությամբ՝ ԱԶԲ-ն օգտագործում է նորարարական ֆինանսական գործիքներ և ռազմավարական գործընկերություններ՝ մարդկանց կյանքը բարելավելու, որակյալ ենթակառուցվածքներ ստեղծելու և մեր մոլորակը պաշտպանելու համար։ 1966 թվականին հիմնադրված ԱԶԲ-ն պատկանում է 69 անդամների, որոնցից 50-ը տարածաշրջանից են։

Կոնվերս Բանկի մասին

Կոնվերս Բանկը ունիվերսալ բանկ է, որը Հայաստանում մատուցում է բանկային ծառայությունների լայն շրջանակ ֆիզիկական անձանց, փոքր և միջին ձեռնարկություններին, ինչպես նաև կորպորատիվ հաճախորդներին։

ԱԶԲ-ի հետ Բանկի համագործակցությունը մեկնարկել է 2025 թ.-ին, երբ Կոնվերս Բանկը միացել է ԱԶԲ-ի «Կայուն զարգացման համար կանաչ ֆինանսավորման խթանում» տեխնիկական աջակցության ծրագրին՝ ուղղված կայուն ֆինանսավորման սկզբունքների և լավագույն փորձի ներդրմանը:

Իշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ ՎարդևանյանՀոկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը հայտարարել է, որ սեպտեմբերի 5-ի կեսգիշերից ի վեր Կիևին որևէ հարված չի հասցվելԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՀունաստանի Պատրաս քաղաքում հրդեհը վնասել է պատմական գինեգործարան«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքումՕդի ջերմաստիճանը հանրապետությունում կնվազի 5-8 աստիճանովՀունաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվելՍևանա լիճը ՝ «ELLE Bulgaria»-ի էջերումՄԱԿ-ը պարենի համաշխարհային գների աճ է տեսնում հակամարտությունների և չոր եղանակի ֆոնինԷլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած«Ստեղծագործությունն անսահման է». երաժշտության և հիշողության երեկո «Նարեկացի»-ում՝ ի պատիվ Դանիել Երաժշտի 80-ամյակիՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԳարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ ՄալաթիայումԱմերիկյան ուժերը հարվածներ են հասցրել իրանական նավթով բեռնված երեք լցանավի«Չելսին» ձմռանը 100 միլիոն եվրո կառաջարկի «Ատլետիկոյի» խաղացողի համարՄիխայիլ Շուֆուտինսկին սեպտեմբերի 3-ին դարձել է Ռուսաստանի ժողովրդական արտիստՈւժգին երկրաշարժ է տեղի ունեցել ՌուսաստանումՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալՀայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարումՀաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլԴուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասինԱյսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք ՉալաբյանՓաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր ԿամենդատյանԸնդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա ԿոստանյանՀայաստանը երկու բևեռների արանքում․ Փաշինյան-Պուտին հանդիպման իրական վտանգներըԻշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն ՄանվելյանԻտալական գաստրոնոմիական մշակույթի ևս մեկ օրինակ՝ կիտրոնի լիկյոր. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Պայթյուն դեսպանատան մոտ, յոթնօրյա պատերազմ 2 միլիոն զինվորի մասնակցությամբ. «Փաստ»Բոլորը հասկանում են, որ նա ոչնչացնում է Հայաստանը. «Փաստ»«Մա՛մ, տղեդ փախչող տղա չի, ես կզոհվեմ, բայց չեմ փախչի». կամավոր Հրանտ Ջավադյանն անմահացել է հոկտեմբերի 23-ին Մարտունիում.«Փաստ»«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ են սպասվում վտանգավոր բեռների փոխադրման գործընթացում. «Փաստ»Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ»Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ»Սեպտեմբերի 8-ին և 9-ին գազանջատումներ կլինենԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդԱրջը ներխուժել է տուն և հարձակվել անվասայլակով տեղաշարժվող թոշակառուի վրաՀայաստանում առաջին անգամ կանցկացվի UCI Europe Tour պրոֆեսիոնալ հեծանվավազքը ՝ Tour of Armenia-նՀայտնի են դպրոցականների աշնանային արձակուրդների օրերըՎրաստանում վերջին շաբաթվա ընթացքում վառելիքի գներն աճել ենԶգուշացնում են՝ ապօրինի առևտրի դեպքերը կկանխվեն օրենքով սահմանված խիստ միջոցներովՄոուրինյուն արձագանքել է Ալվարեսի՝ Բարսելոնա չկայացած տեղափոխությանըՄիջադեպ Գեղարքունիքում․ 27-ամյա երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց, կասկածյալը ձերբակալվել է