Երևան, 27.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Մեր ապրելու ուժը Նարեկին ապրեցնելն է». հրետանավոր Նարեկ Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 26-ին Մարտունիում. «Փաստ» Հստակեցումներ կարվեն արտադպրոցական ծրագրերի իրականացման գործընթացում. ի՞նչ գործնական խնդիրներ են ի հայտ եկել. «Փաստ» «Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ» Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ» Ամեն ինչից զատ, սա պարզապես նաև անմարդկային է. «Փաստ» Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ» Թվային տոտալ վերահսկողություն քաղաքացիների նկատմամբ. իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ» Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը. «Փաստ» Իշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են. «Փաստ» ՍԴ-ն շարունակում է ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը


Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մինչ Հայաստանի իշխանությունները հայտարարում են եվրոպական ուղղությամբ ինտեգրման անհրաժեշտության, ԵԱՏՄ-ի արդյունավետության սահմանափակ լինելու կամ նույնիսկ այդ կառույցի ինքնալուծարման հնարավորության մասին, Մոսկվայից շարունակաբար հնչում են զգուշացումներ, իսկ վերջին շրջանում արդեն նկատելի են դարձել նաև տնտեսական որոշակի սահմանափակումներ՝ կապված հայկական արտադրանքի, հատկապես գյուղատնտեսական ապրանքների արտահանման հետ։

Պետք է արձանագրել, որ, անկախ քաղաքական գնահատականներից, Հայաստանը ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո ստացել է շոշափելի տնտեսական օգուտներ։ Թվերը փաստում են, որ Հայաստանի արտահանման ծավալները վերջին տասնամյակում զգալիորեն աճել են, իսկ այդ աճի հիմնական շարժիչ ուժերից մեկը եղել է հենց ԵԱՏՄ միասնական շուկան։ Ի մասնավորի, ռուսական շուկան, իր ծավալներով, սպառողական պահանջարկով, լեզվամշակութային մոտությամբ և լոգիստիկ հարաբերական մատչելիությամբ, հայկական արտադրողների համար դարձել է առանցքային ուղղություն։ Ընդ որում, խոսքը միայն խոշոր ձեռնարկությունների մասին չէ։ Հայաստանի հազարավոր փոքր և միջին տնտեսվարողներ իրենց գոյությունը կապում են ռուսական շուկայի հետ։ Գյուղմթերք արտադրող ֆերմերներից մինչև պահածոների, ալկոհոլային խմիչքների, կաթնամթերքի, հրուշակեղենի, թեթև արդյունաբերության արտադրողներ՝ բոլորը զգալի չափով կախված են ԵԱՏՄ շուկայի հասանելիությունից։

Եթե Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից, առաջին և ամենաուղղակի հետևանքը կարող է լինել միասնական մաքսային ռեժիմի կորուստը։ Այսօր հայկական ապրանքները ԵԱՏՄ տարածք են մուտք գործում առանց մաքսատուրքերի, պարզեցված վարչարարությամբ և միասնական տեխնիկական կանոնակարգերի շրջանակներում։ Միությունից դուրս գալու դեպքում այդ արտոնությունները կվերանան։ Հայկական արտադրողները ստիպված կլինեն բախվել լրացուցիչ մաքսային վճարների, սանիտարական և ֆիտոսանիտարական ավելի խիստ պահանջների, սերտիֆիկացման նոր ընթացակարգերի և վարչական բարդությունների։ Սա կբարձրացնի հայկական արտադրանքի ինքնարժեքը և կթուլացնի դրա մրցունակությունը։

Առավել խոցելի ոլորտներից մեկը գյուղատնտեսությունն է։ Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքի զգալի մասը սպառվում է հենց ռուսական շուկայում։ Հայկական ծիրանը, դեղձը, խաղողը, լոլիկը, պահածոները, հյութերը, գինին, կոնյակը և այլ ապրանքներ երկար տարիների ընթացքում ձևավորել են իրենց սպառողական նիշը Ռուսաստանում։ Սակայն անհրաժեշտ է հասկանալ, որ ռուսական շուկայում հայկական արտադրանքը մրցունակ է ոչ միայն իր որակի, այլ նաև գործող արտոնյալ պայմանների շնորհիվ։ Եթե այդ պայմանները վերանան, ապա հայկական արտադրողները ստիպված կլինեն մրցել Թուրքիայի, Իրանի, Մարոկկոյի, Եգիպտոսի, Ուզբեկստանի, Ադրբեջանի, Սերբիայի և այլ երկրների արտադրողների հետ՝ առանց որևէ պաշտպանիչ մեխանիզմի։ Հայաստանի՝ փոքր ծավալներով և համեմատաբար բարձր ինքնարժեքով գյուղատնտեսությունը նման մրցակցության պայմաններում կարող է լուրջ խնդիրների առջև կանգնել։

Հաճախ հնչում է տեսակետ, թե ԵԱՏՄ-ից դուրս գալուց հետո Հայաստանը կարող է արագորեն վերակողմնորոշվել դեպի եվրոպական կամ այլ շուկաներ։ Սակայն տնտեսական իրականությունը շատ ավելի բարդ է։ Արտահանման շուկաները քաղաքական հայտարարություններով չեն ձևավորվում։ Շուկաներ ստեղծելը երկարաժամկետ գործընթաց է, որը պահանջում է տարիներ, երբեմն տասնամյակներ։ Անհրաժեշտ է ստեղծել լոգիստիկ ենթակառուցվածքներ, ապահովել որակի համապատասխանություն, հաստատել բիզնես կապեր, ներդնել մարքեթինգային ռազմավարություններ, ուսումնասիրել սպառողական նախասիրությունները և հաղթահարել բազմաթիվ տեխնիկական խոչընդոտներ։

Օրինակ՝ եվրոպական շուկան աշխարհի ամենամրցակցային շուկաներից մեկն է։ Այն ունի չափազանց խիստ ստանդարտներ՝ կապված սննդամթերքի անվտանգության, էկոլոգիական նորմերի, փաթեթավորման, հետագծելիության և որակի վերահսկման հետ։ Հայաստանի գյուղատնտեսության և վերամշակող ոլորտի զգալի հատվածը դեռևս լիարժեք պատրաստ չէ այդ պահանջներին։ Նույնիսկ այն դեպքերում, երբ հայկական արտադրանքը կարողանում է մուտք գործել եվրոպական շուկա, արտահանման ծավալները հաճախ սահմանափակ են, իսկ մրցակցությունը՝ չափազանց ինտենսիվ։ Եվրոպայում հայկական արտադրանքը ստիպված է մրցել ոչ միայն տեղական արտադրողների, այլև աշխարհի գրեթե բոլոր խոշոր արտահանողների հետ։

Բացի արտահանման խնդիրներից, ԵԱՏՄից դուրս գալը կարող է բացասաբար ազդել նաև ներդրումային միջավայրի վրա։ Վերջին տարիներին բազմաթիվ ընկերություններ ներդրումներ են իրականացրել Հայաստանում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը հանդիսանում է ԵԱՏՄ անդամ և հնարավորություն է տալիս առանց մաքսային խոչընդոտների մուտք ունենալ մոտ 180 միլիոն սպառող ունեցող շուկա։ Եթե այդ առավելությունը վերանա, ապա Հայաստանի ներդրումային գրավչությունը կարող է նվազել։ Հատկապես այն ընկերությունները, որոնք Հայաստանը դիտարկում են որպես հարթակ ԵԱՏՄ շուկա մուտք գործելու համար, կարող են վերանայել իրենց ծրագրերը։

Չի կարելի անտեսել նաև աշխատուժի ազատ տեղաշարժի հարցը։ ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի քաղաքացիները Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի տարածքում աշխատելու համար օգտվում են պարզեցված պայմաններից։ Նրանք ազատված են մի շարք բյուրոկրատական ընթացակարգերից, ունեն սոցիալական երաշխիքների որոշակի համակարգ և կարող են ավելի հեշտ ինտեգրվել աշխատաշուկային։ Եթե Հայաստանը լքի ԵԱՏՄ-ն (կամ հեռացվի), ապա հնարավոր է, որ այնտեղ աշխատող հայ միգրանտները բախվեն լրացուցիչ սահմանափակումների։ Հաշվի առնելով, որ բազմաթիվ հայկական ընտանիքների եկամուտները շարունակում են կախված մնալ արտագնա աշխատանքի արդյունքում ստացվող փոխանցումներից, նման զարգացումը կարող է սոցիալական լուրջ հետևանքներ ունենալ։

Մեկ այլ կարևոր հանգամանք է էներգետիկ ոլորտը։ Հայաստանը զգալիորեն կախված է ներմուծվող էներգակիրներից, և ռուսական գազի գինը երկար տարիներ եղել է հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների առանցքային բաղադրիչներից մեկը։ Թեև որևէ երաշխիք չկա, որ ԵԱՏՄ անդամակցությունն ինքնին ապահովում է արտոնյալ գներ, այնուամենայնիվ, տնտեսական և քաղաքական հարաբերությունների ընդհանուր տրամաբանությունը ցույց է տալիս, որ ինտեգրացիոն կառույցներից դուրս գալը կարող է անդրադառնալ նաև էներգետիկ համագործակցության պայմանների վրա։ Էներգակիրների գների նույնիսկ սահմանափակ աճը կարող է շղթայական ազդեցություն ունենալ ամբողջ տնտեսության վրա՝ բարձրացնելով արտադրական ծախսերը, գնաճային ճնշումները և սոցիալական բեռը։

Միաժամանակ, անհրաժեշտ է ընդգծել, որ ԵԱՏՄ անդամակցությունը և տնտեսական դիվերսիֆիկացումը հակասող գործընթացներ չեն։ Ընդհակառակը, բազմաթիվ երկրներ հաջողությամբ համատեղում են տարբեր տնտեսական ուղղություններ։ Հայաստանի համար առավել արդյունավետ ռազմավարությունը կարող էր լինել ոչ թե գործող շուկաների կորուստը, այլ դրանց պահպանման և նոր ուղղությունների զարգացման համադրումը։ Տնտեսական դիվերսիֆիկացումը չի ենթադրում հրաժարում արդեն գոյություն ունեցող շուկաներից։ Այն ենթադրում է նոր շուկաների ավելացում, ռիսկերի բաշխում և կախվածությունների աստիճանական նվազեցում։

Հայաստանը, հաշվի առնելով իր աշխարհագրական դիրքը, կարող էր և դեռ կարող է դառնալ յուրօրինակ տնտեսական կամուրջ տարբեր ինտեգրացիոն տարածքների միջև։ Մի կողմից՝ լինելով ԵԱՏՄ անդամ, իսկ մյուս կողմից՝ ունենալով Եվրոպական միության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր, ինչպես նաև զարգացնելով հարաբերությունները Մերձավոր Արևել քի, Իրանի, Հնդկաստանի և այլ երկրների հետ՝ Հայաստանը կարող էր ձևավորել բազմավեկտոր տնտեսական մոդել։ Այս պարագայում երկիրը կարող էր ոչ թե ընտրության առաջ կանգնել «կամ-կամ» տրամաբանությամբ, այլ օգտագործել բոլոր հնարավոր ուղղությունները՝ առավելագույն տնտեսական շահ ստանալու համար։

Հատկանշական է, որ միջազգային փորձը ցույց է տալիս՝ փոքր տնտեսություններ ունեցող երկրները սովորաբար ձգտում են հնարավորինս շատ տնտեսական հարթակներում ներգրավված լինել, այլ ոչ թե սահմանափակել իրենց հնարավորությունները։ Փոքր և բաց տնտեսությունների համար շուկաների բազմազանությունը կենսական նշանակություն ունի։ Հայաստանի նման երկրի համար, որն ունի սահմանափակ ներքին շուկա, աշխարհաքաղաքական բարդ միջավայր և տրանսպորտային սահմանափակումներ, արտաքին շուկաների հասանելիության ցանկացած կորուստ կարող է զգալի տնտեսական ցնցումների պատճառ դառնալ։

Այս համատեքստում առավել նպատակահարմար կլինեին ոչ թե ԵԱՏՄ-ից դուրս գալու կամ կառույցի ինքնալուծարման մասին քաղաքական հայտարարությունները, «չի լինի, չի լինի» կարգի իբր «հումորները», այլ պրագմատիկ տնտեսական հաշվարկների վրա հիմնված քաղաքականությունը։ Հայաստանի տնտեսության շահերը պահանջում են առավելագույնս օգտագործել գործող ինտեգրացիոն հնարավորությունները, միաժամանակ հետևողականորեն աշխատելով նոր շուկաների, նոր գործընկերների և նոր ներդրումային ուղղությունների ձևավորման վրա։ Հակառակ դեպքում, եթե ԵԱՏՄ շուկան փակվի կամ զգալիորեն սահմանափակվի, Հայաստանի տնտեսությունը կարող է բախվել արտահանման կրճատման, ներդրումների նվազման, աշխատատեղերի կորստի, տնտեսական աճի դանդաղման և սոցիալական լարվածության աճի ռիսկերին, ինչը հատկապես վտանգավոր կլինի տարածաշրջանային ներկայիս անկայուն պայմաններում։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Մեր ապրելու ուժը Նարեկին ապրեցնելն է». հրետանավոր Նարեկ Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 26-ին Մարտունիում. «Փաստ»Հստակեցումներ կարվեն արտադպրոցական ծրագրերի իրականացման գործընթացում. ի՞նչ գործնական խնդիրներ են ի հայտ եկել. «Փաստ»«Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ»Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ»Ամեն ինչից զատ, սա պարզապես նաև անմարդկային է. «Փաստ»Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ»Թվային տոտալ վերահսկողություն քաղաքացիների նկատմամբ. իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ»Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը. «Փաստ»Իշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են. «Փաստ»Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգըԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը Ձերբակալել են սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողիՇիրակի մարզում Mitsubishi-ն բախվել է բետոնե սյանը և հայտնվել ձորակում․ մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՍբ Պողոս-Պետրոս եկեղեցին հայտնվել է ջրի տակ ՅՈՒՆԻՍԵՖ-ը Վենեսուելա կուղարկի 48 տոննա մարդասիրական օգնություն Արարատի և Արմավիրի համայնքային ոստիկանները թմրամիջnց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտելՍա միայն գողացված քվեի համար պայքար չէ, սա արժանապատվության, իրավական հարց է. Ցոլակ Ակոպյան«Ռիհաննա, փախիր նրանից». Սոցցանցերը պահանջում են երգչից հրաժարվել A$AP Rocky-ից՝ Արիզոնայում նրա հակասական պոռթկումից հետո ԵՄ խորհուրդը մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջnցները«Համահայկական Ճակատ»-ի անդամները շփվում են քաղաքացիների հետՄեյվեզերն ընդդեմ Թայսոնի. բռնցքամարտի լեգենդների ցուցադրական մենամարտի ամսաթիվը հայտնի է«Ազատության» հրապարակում ստորագրահավաքը շարունակվում է. դու ևս միացիրՍահմանադրական դատարանի դիմաց. ընթանում է 7 ուժերի դիմումների քննարկումը․ Աննա ԿոստանյանԱլիևի կողմից Հայաստանին նոր Սահմանադրություն պարտադրելու դեմ խոսողներին մեկուսացնում են. Մենուա Սողոմոնյան Իրանի ապասառեցված ակտիվները կուղղվեն ԱՄՆ-ից ցորեն և եգիպտացորեն գնելուն. ԹրամփԿասեցվել է կեղծ uիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը «ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջով ակցիան ՍԴ-ի դիմաց շարունակվում է«ՀայաՔվեի» անդամների երթը դեպի Սահմանադրական դատարան` «ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջովՍահմանադրական դատարանի դիմաց, ի պաշտպանություն մեր սահմանադրական իրավունքների, Ավետիք Չալաբյանի և մեր բոլոր քաղբանտարկյալների. Արմեն ՄանվելյանՔաղաքական «բեզպրեդելը» վաղուց հատել է գծված ու չգծված բոլոր սահմանները. Տիգրան Աբրահամյան Նայեք' իմ ելույթին ինչպես են արձագանքում Ալիևի զոմբիները և կհասկանաք, թե ինչ կլինի, եթե Նիկոլը մնա․ Արշակ ԿարապետյանԱվետիքը պինդ է, նա գիտի՝ ինչի համար է պայքարում. Ցոլակ ԱկոպյանՆույնիսկ, եթե Եվրոպան պատրաստ է հանդուրժել նոր բռնապետին, մենք՝ Հայաստանի ժողովուրդը, չենք հանդուրժելու. Մամիջանյան (տեսանյութ) ՍԴ-ն շարունակում է ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը Հանքարդյունաբերության ասոցիացիան ամփոփում է ոլորտի խնդիրներն ու պատրաստում առաջարկների փաթեթԿոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում Ավետիքը ազգային իրավունքների համար պայքարող է, այս ամենը դրա պատճառով է. Արսեն ԳրիգորյանՅունիբանկն ու «Վանք» հիմնադրամն աջակցել են անվասայլակով բասկետբոլի ցուցադրական խաղի անցկացմանը Մի անգամ անմեղ մարդուն որսացել են, հիմա նորից են անում. ո՞վ պետք է պատասխան տա իր կորցրած ամիսների համար. Հովհաննես ԻշխանյանՎՏԲ-Հայաստան Բանկը գրանցում է ագրովարկավորման նկատմամբ պահանջարկի աճ Հայաստանյան QR վճարային խոշորագույն համակարգերը կհամագործակցեն. ArcaQR - IdramNetԲաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում ԱրարատԲանկն ամփոփել է 2025 թվականը ԿԸՀ-ի նիստի օրը Հաջիևը Հայաստանում էր. ես էլ կարծում եմ՝ ազդեց ԿԸՀ որոշման վրա. Արամ ՊետրոսյանԱրցախցիների՝ Արցախ վերադարձը որևէ համեմատական չունի ադրբեջանցիներին՝ Հայաստան տեղափոխելու հետ. Արեգա Հովսեփյան Տարադրամի փոխարժեքները հունիսի 26-ին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և 9 մարզերում Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի հերթական խմբաքանակը ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ Մագդալենա Գրոնո Ընդդիմադիր դաշտը կայուն է. ճնշումներն օգուտ չեն տալու. Սայիդա ՊողոսյանՀունիսի 27-ին կրկին սպասվում է ցիկլոնի ներթափանցում Սև ծովի շրջաններից․ օդի ջերմաստիճանը կնվազի․ Գագիկ Սուրենյան