Երևան, 21.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» Հայաստանը նշում է Անկախության օրը Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է Փաշինյանը Փաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներից Ինչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Սկսվել է Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիան Արցախի դեմ. «Փաստ» Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան Գազի մատակարարումները դիվերսիֆիկացնելու հնարավորությունները խիստ սահմանափակ են. ի՞նչ առաջարկ է անում Բաքուն. «Փաստ»


Նոր գույն վանաձորյան իրականության մեջ. դռներն է բացել «Padval Art Studio»-ն. «Փաստ»

Մշակույթ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վանաձորում՝ Տերյան 2 հասցեում, իր դռներն է բացել «Padval Art Studio»-ն, որի համահիմնադիրներն են «May-Dec» փրոդաքշնի հիմնադիր Ռաֆայել Ղազարյանը և նկարիչ Սամվել Զոհրաբյանը։ Ռաֆայելն ասում է՝ հիմնել են արվեստի կենտրոն, որը պատրաստում է դիմորդներին գեղարվեստի բուհեր ընդունվելու համար։ «Կատարում ենք նաև ֆոտո և վիդեո նկարահանումներ, կազմակերպում ցուցահանդեսներ և համերգներ։ Մեզ համար ամենակարևորն այն է, որ սա դառնա հանդիպումների վայր ճանապարհ անցած մարդկանց հետ, որոնք կկիսվեն իրենց փորձով երիտասարդների հետ»,«Փաստի» հետ զրույցում ասում է կենտրոնի համահիմնադիրը։

Նման վայր ստեղծելու միտքն առաջացել է նկարիչ Սամվել Զոհրաբյանի հետ պարբերական զրույցների ժամանակ։ «Նախորդ տարի սկսեցինք նախապատրաստական աշխատանքները, վերանորոգեցինք տարածքը և օրերս մտերմիկ միջոցառմամբ տրվեց կենտրոնի աշխատանքների մեկնարկը։ Այս ճանապարհին, իհարկե, ունեցել ենք նաև դժվարություններ։ Հիմնական բարդությունը ֆինանսական հարցերն էին, մեկ էլ Վանաձորի եղանակային պայմանները, որ չէինք կարողանում արագացնել վերանորոգման փուլը։ Այնպես որ, մեր հիմնական խնդիրները եղել են ֆինանսը և վանաձորյան եղանակը։ Բոլոր հարցերում մեզ աջակցել են մեր ընկերները, առանց իրենց օգնության այս գաղափարն իրականություն դարձնելը բավականին դժվար կլիներ, եթե ոչ անհնար»,-նկատում է Ռաֆայելը։

Հունիսի 27-ին «Padval Art Studio»-ում տեղի ունեցած ցուցահանդես-համերգով տրվել է կենտրոնի գործունեության պաշտոնական մեկնարկը։ Իրենց կատարումներով հանդես են եկել Ալեքս Հարությունյան և ընկերները, նրանց միացել են «Լավ էլի» խմբի նախկին վոկալիստ Ալ յոշա Ավետիսյանը և հարվածային գործիքների կատարող Դավիթ Գրիգորյանը։ Ռաֆայելը զրույցի ընթացքում նաև շնորհակալություններ է ուղղում Բագրատիոն Դարբինյանին, Կարեն Ադամյանին, Գոռ Բադյանին, Էդգար Սարգսյանին, դերասան Արա Սարգսյանին, Վանաձորի Հովհաննես Աբել յանի անվան թատրոնի ողջ անձնակազմին և իրենց բոլոր-բոլոր ընկերներին։ Ընդգծում է՝ առանց մարդկային պարզ աջակցության անհնար է որևէ գաղափար կյանքի կոչել։

Նախապատրաստական դասընթացների ժամանակ նկարիչ Սամվել Զոհրաբյանի օգնությամբ բուհերի դիմորդները կտիրապետեն գծանկարի, կոմպոզիցիայի և գունանկարի նրբություններին։ «Դասընթացներն, իհարկե, վճարովի են, բայց ունենք անհատական մոտեցում, օրինակ՝ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար։ Մեր հիմնական ուղղությունը բուհեր ընդունվել ցանկացողների համար դասընթացների անցկացումն է։ Արդեն ունենք հաջողություններ այս առումով՝ բուհեր ընդունված ուսանողներ, անգամ անվճար հիմունքներով։ Մեր նպատակը ոչ միայն այն է, որ իրենք պարապմունքների մասնակցեն, այլ նաև շփվեն ճանաչված արվեստագետների հետ։ Ցանկանում ենք, որ կենտրոնն արվեստագետների և արվեստասերների հանդիպման վայր դառնա, յուրահատուկ գույն փոխանցի վանաձորյան իրականությանը, աշխուժացնի մարզի կյանքը։ Լոռիի տարբեր գյուղերի դպրոցների աշակերտները ևս կհյուրընկալվեն մեզ մոտ, հանդիպումներ, կինոդիտումներ և համերգներ ենք կազմակերպելու, բնականաբար, անվճար հիմունքներով։ Շեշտում ենք, որ սա արվում է կրտսեր սերնդի համար, բայց մեզ մոտ կայացած համերգը ցույց տվեց, որ մենք՝ մեծերս, երևի թե առավել կարիքն ունենք նման շփումների և հանդիպումների»։

Նշում է՝ շարունակելու են բարելավել իրենց կենտրոնի պայմանները։ «Նպատակներ ունենք, որոնք ցանկանում ենք իրականություն դարձնել, բայց, իհարկե, ամենակարևորը՝ պետք է անընդհատ զարգացնենք կենտրոնը»,-եզրափակում է Ռաֆայել Ղազարյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվՓաշինյանը պետք է հասկանա՝ Հայաստանի անկախության հռչակումն Ալիևի հետ քննարկման ենթակա չէ. Ուժեղ ՀայաստանԱնկիրթ և ոչ տառաճանաչ հասարակությանը շատ հեշտ է խաբելը. Ցոլակ Ակոպյան«Հայաքվեն» շնորհավորում է բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առիթովՀայաստանը կրկին նոր փորձության միջով պետք է անցնի. Տիգրան Դումիկյան Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» «Սեպտեմբերի 21-ը պետք է դառնա Հայաստանի ինքնիշխանության վերականգնման օրը». Խաչիկ ԱսրյանՔաղաքականապես հասուն ազգերը երկու կարգավիճակ ունեն․ կա՛մ ունեն անկախ պետականություն, կա՛մ պայքարում են անկախ պետականության համար. Մհեր Ավետիսյան Հայաստանը նշում է Անկախության օրը Իշխանությունները ասում էին շահավետ չէ․ վրացիները 6 ամսում ունեցել է 500 միլիոն դոլարի շրջանառություն․ Նարեկ Կարապետյան Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է ՓաշինյանըՓաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներիցՀայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրըԱՄՆ-ում լրագրությունը մեռած է՝ հայտարարել է Թրամփի խորհրդականըԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 20-ից 24-ըՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովԻրանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցությունը որակել է որպես հնարավորությունԱտելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՍեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինիԳազի հնարավոր թանկացման շեմին․ կառավարությունը լռում է, իսկ քաղաքացիները պատրաստվում են նոր հարվածի. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական անձանց փոխանակում են իրականացրել Բելառուսի միջոցովՎթար՝ Հրազդան-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսի մասնակցությամբ․ կան վիրավորներՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՄիջին ուժգնության երկրաշարժ, 4.2 մագնիտուդ. Ռուսաստան«ՀԵԼԻՔՍ»-ը մուտք է գործել Հայաստանի շուկա․ Երևանում բացվել է«ՀԵԼԻՔՍ» Լաբորատոր համալիրը«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին Արցախում էթնիկ զտման հետևանքով զոհվածների հիշատակինԱդելիա Պետրոսյանը խոստովանել է, որ կարոտում է մրցումներըՊատմական Սինտագմա հրապարակում անցկացվող Խաղաղության համաշխարհային օրվա միջոցառման պատվավոր երկիրը Հայաստանն էԻսրայելի ՊԲ-նհարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներինՔոբայր վանական համալիրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը. նա հոսպիտալացվել էԱրցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն. բայց այդ իրավունքը կյանքի կոչելու համար մենք դեռ երկար ու աշխատանքով լեցուն ճանապարհ պիտի անցնենք․ Նարեկ ԿարապետյանՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցներըԱռանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներԱմենածանր բեռը արցախցիների փոքրիկ ճամպրուկների մեջ չէր․ այդ բեռը հայրենիքի կորուստն էր․ Իրինա ՅոլյանԾաղիկների խոնարհում ԵռաբլուրումԱրցախցիները դարձան աշխարհի խոշոր 7 պետությունների ագրեսիայի զոհը Մեր դատավորները համատարած գտնվում են Փաշինյանի ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանԻշխանությունը իր դիրքերը պահպանելու համար պատրաստ է գնալ ոչ օրինական քայլերի. Արեգ ՍավգուլյանԵՊՀ-ում տիրում է խտրականություն, և աշխատանքից հեռացնում են քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքներըԴպրոցներում միտումնավոր աշակերտներին հեռացնում են ազգային արժեքներից. Ատոմ ՄխիթարյանԿրակեն՝ չպատասխանենք․ այսպե՞ս են պատրաստվում պաշտպանել Հայաստանը. Էդմոն Մարուքյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արամ Մարգարյան. տեսանյութԻնչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ»Այն մասին, թե ինչ կրիտիկական նշանակություն ունի փոքրիկ Տիգրանաշենը Հայաստանի համար, և ինչու են մեր թշնամիները ու նրանց տեղական կամակատարներն ամեն գնով փորձում մեզնից այն պոկել. ՉալաբյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Սկսվել է Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիան Արցախի դեմ. «Փաստ»