Երևան, 18.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար Ղումաշյան Չենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից. Նարեկ Կարապետյան Օմանի հետ Հորմուզի շուրջ բանակցությունները ձգձգվում են ԱՄՆ-ի և Իսրայելի պատճառով. Իրանի ԱԳՆ «Սամվել Կարապետյանի կենսագրությունն այն մասին է, թե ինչպես կարող է մարդ ՀՀ սահմաներից դուրս դառնալ միլիարդատեր և այդ գումարը օգտագործել ի բարօրություն Հայաստանի». Արամ Վարդևանյան Ինչո՞ւ պետք է վարսահարդարի հարկը բարձրանա, իսկ ձեր սրտի օլիգարխներն ազատվեն հարկերից. Իրինա Յոլյան Իշխանությունները ցանկանում են մոռացության մատնել մեր քաղբանտարկյալներին. դա նրանց չի հաջողվելու. Մենուա Սողոմոնյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ ԶՊՄԿ Սանիտարական ավիացիա՝ կյանքեր փրկելու համար․ Հայաստանին անհրաժեշտ է առնվազն 10 բժշկական ուղղաթիռ․ Հրայր Կամենդատյան Խնայվում է 927 խորանարդ մետր ջուր. Կանադայում ստեղծվել է ցրտադիմացկուն լողացող արևային էլեկտրակայան Կապանի օրը․ պատմություն, աշխատանք և զարգացման նոր հնարավորություններ


«Սյունյաց երկրի» մաղթանքը Գևորգ Փարսյանին՝ այդ շենքից համայնքը ղեկավարել ևս մի քանի ընտրաշրջան

Բլոգ

Հունիսի 30-ը տոնական հնչերանգներով բացվեց մարզկենտրոն Կապանում։ Տեղի ունեցավ մի իրադարձություն, որին քաղաքի բնակիչները, անպատճառ, սպասում էին՝ Կապանի համայնքապետարանի վերակառուցված վարչական շենքի, նորակառույց մասնաշենքի և համայնքապետարանի առջևի նորացված պուրակի բացման արարողությանը։

Փողային նվագախումբը տոնական մեղեդիներ էր հնչեցնում։ Մարդիկ շնորհավորում էին միմյանց՝ իրադարձության առթիվ։ Մանավանդ աչք էր շոյում նորացված պուրակը, որ այսուհետ կապանցիների զբոսանքների և հանդիպումների սպասված վայր պիտի դառնա։

Հանդիսությանը մասնակցում էին Սյունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանը, հոգևոր հայրեր,  «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը, ընկերության կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը, Կապանի լեռնահարստացման կոմբինատի գլխավոր տնօրեն Դավիթ Դանիելյանը, Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր  հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը, պաշտոնատար այլ անձինք, հասարակական-քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Կապանի հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներ, հյուրեր։

Գեղեցիկ շատրվանի գործարկմամբ բացվեց նորոգ պուրակը, որի պատիվը տրվեց հանգստյան այդ գոտու մշտական այցելուներից ավագ սերնդի ներկայացուցիչներին։

Ծրագիրը կյանքի է կոչվել ամբողջովին համայնքային բյուջեի հաշվին, այն կազմել է մոտ 138 մլն դրամ։ Շինարարական աշխատանքներն իրականացրել է «Նորոգշին»  ՍՊ ընկերությունը, տեխնիկական հսկողությունն կատարել է «Էներջի ֆակտորի» ՍՊ ընկերությունը և նախագծի հեղինակը «Ռազբիլդինգ» ՍՊ ընկերությունն է։

Հաջորդիվ տեղի ունեցավ վերակառուցված վարչական շենքի և նորակառույց մասնաշենքի պաշտոնական բացման արարողությունը։

Օրվան պատշաճող խոսքեր հնչեցրեց Սյունյաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանը․ «Համոզմունք ունեմ, որ նորակառույց այս մասնաշենքում համայնքապետն ու իր աշխատակազմն ամեն օր ջանք ու եռանդ կներդնեն, որ այս մեծ համայնքն իսկապես դառնա օջախ։ Եվ օրհնում եմ, որ մեր երկնակամարը միշտ լինի կապույտ, երկինքը՝ միշտ խաղաղ, մանուկները մեծանան ու դառնան մեր երկրի արժանի զավակներ։ Ովքեր ապրում են այս համայնքում, թող լինեն ստեղծարար, շեն և առողջ, շնորհակալություն նրանց, ովքեր իրենց նպաստն են բերում համայնքի զարգացմանը։ Եթե մարդ մեկ քար ավելացնում է համայնքի շենացման պատին, թող Աստված օրհնի ու հարյուրապատիկ հատուցում տա»։

2003-2008 թթ․ Կապանի քաղաքապետ Արմեն Կարապետյանն իր խոսքում նշեց, որ համայնքապետարանի շենքի կառուցումը և նորոգումն անհրաժեշտություն էին դարձել դեռևս 2000 թվականից, քանզի չէր ապահովվում աշխատելու բարեհարմար պայմաններ։ Այժմ, երբ այդ ամենն իրականություն է դարձել, համայնքապետարան դիմող քաղաքացիների և նրա աշխատակիցների միջև փոխադարձ վստահության մթնոլորտ կստեղծվի։

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը բարեմաղթանքի իր խոսքում այն միտքն ընդգծեց, որ համայնքապետարանի վերակառուցումն ու նորոգումն անհրաժեշտ էին այնքանով, որ այդ շենքը կարևոր դեր ու նշանակություն ունի կապանցիների կյանքում, այդտեղ են կայացրել Կապան քաղաքի համար պատմական որոշումներ, կերտել քաղաքի վերջին 70 տարվա պատմությունը։

Պաշտոնական արարողությունից հետո հանդիսության մասնակիցները շրջայց կատարեցին նոր վարչական շենքում, ծանոթացան վերակառուցված և ամբողջությամբ կահավորված հարկաբաժիններին, որոնք համայնքապետարանի աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու և քաղաքացիների սպասարկման որակի բարելավման նպաստավոր պայմաններ են ստեղծել։

Համայնքապետարանի հին մասնաշենքը կառուցվել է 1954-1955 թթ․-ին՝ որպես Ղափանի կուսշրջկոմի վարչական շենք։ Տասնամյակներ շարունակ եղել է բազում հասարակական-քաղաքական իրադարձությունների վկան։ Այդ շենքում են գործունեություն ծավալել Ղափանի կուսշրջկոմի առաջին քարտուղարներ Ասատուր Մանասարյանը, Մուշեղ Համբարձումյանը, Արշավիր Գասպարյանը, Վազգեն Հարությունյանը, Ռաֆայել Մինասյանը, Ալյոշա Հակոբյանը, Ռոլանդ Ղոնյանը, Կարեն Մկրտչյանը և այլ նվիրյալ ղեկավարներ, որոնց անուններն անքակտելիորեն միահյուսված են Կապանի պատմությանը։

Հայաստանի անկախության առաջին տարիներին՝ 1992-94 թթ․ շենքը ծառայել է որպես զինվորական կոմիսարիատի նստավայր։ 1995 թվականին Հայաստանի վարչատարածքային բարեփոխումներից հետո՝ շենքը սկսեց ծառայել համայնքային իշխանությանը։ Այդ ժամանակաշրջանից ի վեր համայնքը ղեկավարել են Գագիկ Աթաջանյանը, Արմեն Կարապետյանը, Արթուր Աթայանը, Աշոտ Հայրապետյանը, իսկ 2018 թվականից մինչ այսօր՝ Գևորգ Փարսյանը։

Համայնքապետարանի շենքի վերանորոգումն իրականացվել է սուբվենցիոն ծրագրով՝ համայնք-կառավարություն համագործակցության շրջանակում՝ ծրագրի ընդհանուր արժեքը մոտ 911 միլիոն դրամ է։ Մասնաշենքի կահավորումն ու վերազինումն իրականացվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆինանսավորմամբ։

Վարչական մասնաշենքի շինարարությունն իրականացրել է «Նորոգշին» ՍՊ ընկերությունը, նախագծող՝ «Սթեմ» ՍՊ ընկերություն, տեխնիկական հսկողությունն իրականացրել է «ԳարԳաս» ՍՊ ընկերությունը։

Համայնքապետարանի առջևի պուրակում հյուրասիրություն էր կազմակերպվել: Ներկաները մի բաժակ շամպայնով և բարեմաղթանքի խոսքերով շնորհավորեցին միմյանց՝ հաջողություններ մաղթելով:                                                                                 

 Վահրամ Օրբելյան

Լուսանկարները՝ Իզա Ասծատրյանի և Մարի Նավասարդյանի

Նոր Հաճնում 2 անձի մահվան պատճառ դարձած ողբերգական դեպքը եղել է վերանորոգվող պոլիկլինիկայում․ մանրամասներՄեկնարկեց Junius մրցաշարի վերջին փուլըՉի բարձրացել բժիշկների աշխատավարձը, նրանք աշխատում են մոտ 200% ավելի, քան աշխատել են առաջ․ Հասմիկ ԵնգոյանԿյանք՝ նվիրված հայրենիքին. Լևոն Գևորգյանի մահվան երկրորդ տարելիցն էՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արեգա Հովսեփյանի կենսագրությունըԼոնդոնը 100 տոկոսով կաջակցի Կիևին Մոսկվայի դեմ. ԲըրնհեմԹալինի իջևանատան պեղումների արդյունքում գրանցվել են առաջին ուշագրավ գտածոներըՆույն ձեռքը, որը ցեղասպանել է հայ ժողովրդին, այսօր էլ է մեզ սպառնում․ Ավետիք ՉալաբյանԱստծո օրհնությամբ մեր արդարադատությունը խելամիտ որոշում կկայացնի և ազատ կարձակի Չալաբյանին. Արմեն Գևորգյան2020 թվականի պատերազմից հետո Ավետիք Չալաբյանը իր երկրում համախմբում է արդարամիտ մարդկանց և իրականացնում համազգային ծրագրեր. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանը իր երկրին, ժողովրդին նվիրված արժանապատիվ հայ է. Լարիսա ԱլավերդյանՏիկին Բադալյանը առողջապահական ոլորտում պրակտիկ, մասնագիտական փորձ չունի. Աբրահամյան Սպառնում եք ԱԺ ամբիոնից, սա՞ է ՔՊ-ի ժողովրդավարությունը. Մարիաննա Ղահրամանյան Էնքան էիք վախեցել, որ չթողեցիք Սամվել Կարապետյանը տանից դուրս գա, դիսկոմֆորտ չունե՞ք.Արամ Վարդևանյան ԶՊՄԿ-ն միայն աշխատավայր չէ․ այն մեծ ընտանիք է, որտեղ յուրաքանչյուրի հաջողությունը դառնում է բոլորիս հպարտության առիթըԲակային տարածքները չեն կարող ծառայել որպես անհատական ավտոկանգառներ՝ ի հաշիվ մարդկանց անվտանգության ու կյանքի. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանի վերաբերյալ ապօրինի քրեական վարույթն ուղարկվել է դատարան«Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթի մրցանակաբաշխությունը․ հավաստագրերի հանձնումՍամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար ՂումաշյանՆոր Samsung Galaxy A27՝ Ucom-ի «Վերադարձ դպրոց 2026» հատուկ առաջարկի շրջանակում Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Ներդրումային հնարավորություն «ԴՈՄՈՒՍ»-ում Ստեփանակերտի Մայր Տաճարը ոչնչացվեց, ասացին՝ քայլ չենք ձեռնարկի․ ազգային ամոթ է․ Ավետիք Չալաբյան«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը Ազգային ժողովի նիստի ընթացքում շնորհավորեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանին` ծննդյան 61-ամյակի կապակցությամբԱվետիք Չալաբյանի կալանավորումը ամբողջությամբ ապօրինի է. Ժաննա ԱլեքսանյանՔաղաքականությամբ զբաղվելը դա մեծ պատասխանատվություն է ողջ ազգի և պետականության, պետության նկատմամբ. Մհեր ԱվետիսյանՊետության իրական դերը հյուրանոց կառուցելը չէ, այլ անվտանգ ու շահութաբեր միջավայր ստեղծելն է. Հրայր ԿամենդատյանՉենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից. Նարեկ Կարապետյան Գերմանիայի բանակն օգնում է մարել անտառային հրդեհը Բելգիայում, որը բռնկվել է գերմանական սահմանի մոտՄալիշկա գյուղում կա՛մ շրջում է որևէ մեկի ապուպապի ուրվականը, կա՛մ ոստիկանությունն անզոր է ընդամենը մի գյուղում բռնել ընդամենը մի հոգուԱրտակարգ իրավիճակ. 4-րդ օրն է 6 հարկանի շենքի 250-ից ավելի բնակիչներ, որոնց մեծ մասը երեխաներ են, մնացել են առանց հոսանքիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինԱդրբեջանը հետախուզում է հայտարարել 3 ռուս քաղաքական մեկնաբանների նկատմամբՀայաստանը ԵԱՏՄ-ում առաջատար է բեռնափոխադրումների աճով՝ 12,1%57-ամյա տղամարդը մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի մոտ 10 մ բարձրությունից ընկել և մահացել էՍամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցուն և հռչակվեց աշխարհի չեմպիոնԹրամփն ասել է՝ որն է իր գլխավոր նպատակըՕդաճնշիչ հրացանի պարկուճը դիպել է 2,5-ամյա երեխայի ձեռքին․ դեպքի առթիվ քննություն է ընթանում«Alibaba»-ի անունից կեղծ աշխատանքի և ներդրումների առաջարկներ են տարածվումՕգոստոսի 19-ին ԵՄ դեսպանատան առջեւ կլինի ակցիա՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալներիԻրաքյան Քուրդիստանի վարչապետը հայտարարել է, որ իրանական ԱԹՍ-ները թիրախավորել են իր գրասենյակըՍարալանջի փողոցում ճակատ ճակատի բախվել են երկու «Hyundai Elantra»-ները․ կա վիրավորՍիցիլիայի թանգարանից գողացել են Վերածննդի դարաշրջանի չորս թանկարժեք աշխատանքԵրևի հույս ունի, թե մի գեղեցիկ օր Թրամփը կհայտարարի, որ Հայաստանն Ամերիկա է. Արշակ ԿարապետյանԱվտովթար՝ Երևանում. «BMW X5»-ը Դավիթ Բեկի փողոցում բախվել է ճանապարհին շինաշխատանքներ կատարելու նպատակով տեղադրված պաշտպանիչ երկաթե ճաղավանդակներինԴիսպետչերը կարծում է ուղեւորին ծեծելով «դաստիարակելու» իրավունք ունի. սկանդալային կադրերՎնասվել է գազատար. Արարատի մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ ենԴպրոցները պետք է լինեն ապաքաղաքական, բայց ոչ միայն ընդդիմության համար. Լենա ՄաթևոսյանԴեղձի մթերման համար գյուղացիները ճանապարհներ են փակել, այս հարցերը լուծեք. Տիգրան Աբրահամյան229 դպրոց եք փակել, գյուղերը դատարկում եք, երեխան ուզում է իր գյուղում կրթվել. Անդրանիկ Գևորգյան