Թրամփի դիմանկարով ԱՄՆ սահմանափակ տպաքանակով անձնագրերը կսկսեն տրամադրել հուլիսի 6-ից. Պետդեպարտամենտ
ՄիջազգայինԱՄՆ 250-ամյակին նվիրված սահմանափակ տպաքանակով անձնագրերը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիմանկարով, երկրի քաղաքացիներին կսկսեն տրամադրել հուլիսի 6-ից։ Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«ԱՄՆ պետական դեպարտամենտը ստեղծել է հատուկ ամերիկյան անձնագիր՝ ի նշան Ամերիկայի 250-ամյակի։ Անձնագրերը կսկսեն տրամադրել Վաշինգտոնում՝ սույն թվականի հուլիսի 6-ից», - հայտնել են գերատեսչությունում։
Պետդեպարտամենտը չի նշել սահմանափակ տպաքանակով անձնագրերի ճշգրիտ թիվը, ավելի վաղ հաղորդվում էր, որ խոսքը կարող է լինել 40 հազար փաստաթղթի մասին։ ԱՄՆ քաղաքացիները դրանք կարող են ստանալ առանձին դիմումի հիման վրա միայն Վաշինգտոնում, տրամադրումը պարտադիր կարգով չի իրականացվի։ Անձնագրի ստացման համար լրացուցիչ վճար չի գանձվի։
Ավելի վաղ Սպիտակ տունը ներկայացրել էր անձնագրերի սահմանափակ տպաքանակի դիզայնը։ Անձնագրի կազմի ներսի կողմում տեղադրված կլինի Թրամփի դիմանկարը՝ նրա ստորագրությամբ, ԱՄՆ Անկախության հռչակագրի տեքստի ֆոնին, ինչպես նաև 1776 թվականի հուլիսի 4-ին հռչակագրի տեքստի ստորագրման տեսարանով նկար։