Երևան, 24.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Եվս մեկ անգամ վարչախմբին հորդորում ենք` ձեռքներդ հեռու՜ ՀՀ հիմնադիր փաստաթղթից. ՀայաՔվե «Անկախության հռչակագիրը մեր պետականության անկյունաքարն է՝ քաղաքական օրակարգերից վեր»․ Ուժեղ Հայաստան Բանակում տիրող քերական բարքերի մասին. Էդմոն Մարուքյան Ո՞վ եք դուք, որ Հայաստանի համար պաշտոնական գաղափարախոսություն որոշեք. Էդմոն Մարուքյան ԶՈւ բարեհոգեբանական վարչությունը, ըստ էության, անարդյունավետ է ու գործում է ձևական. Ղահրամանյան Անկախության հռչակագրի ընդունման 36-րդ տարեդարձի առթիվ ուզում եմ իմ ողջույնը հղել Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցներին. Գագիկ Ծառուկյան «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության Հռչակագրի ընդունման օրվա կապակցությամբ Հնդկաստանը օգտագործում է իր տրանսպորտային ենթակառուցվածքները մաքուր էներգիայի անցնելու համար Քաղցր երազանքից՝ հայկական սիրելի բրենդ. Pink Berry-ի զարգացման պատմությունը Converse Leasing-ի հետ Նոր տարածք են հանձնում Հայաստանից. ինչպե՞ս չեղարկել․ Էդմոն Մարուքյան


«Մինչև հիմա սպասում եմ իր զանգին. Վարոյիցս հետո թոռնիկներս են ապրելու ուժ տալիս». պայմանագրային զինծառայող Վարազդատ Վարդանյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Վարդենիսի դիրքերում. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Սկեսրայրիս եղբոր անունն էր Վարազդատ։ Նա էլ էր Վարազդատ Վարդանյան։ Մասնակցել էր Հայրենական պատերազմին։ Համարվում է անհետ կորած։ Իմ որդուն նրա պատվին անվանակոչեցին Վարազդատ։ Ստացվում է, որ տղաս նույն ճակատագրին արժանացավ»,-այսպես ենք սկսում Վարազդատի կամ, ինչպես ընտանիքն է նրան մշտապես դիմել, Վարոյի մայրիկի՝ տիկին Գայանեի հետ զրույցը։

Վարազդատը ծնվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Ակունք գյուղում։ «Շատ աշխույժ երեխա էր։ Բարի, ընկերասեր, պատրաստակամ տղա էր։ Բոլորի հետ անխտիր շփվում էր։ Սիրում էր ձկնորսություն, որսորդություն։ Գնում էր, բարձր լեռներից բազեներ բերում»,- «Փաստի» հետ զրույցում ասում է մայրիկը։

Վարազդատը սովորել է Վարդենիսի թիվ 4 հիմնական դպրոցում։ «Ճիշտ է, մենք գյուղում էինք ապրում, բայց նա դպրոց Վարդենիսում էր հաճախում։ Իններորդ դասարանն ավարտելուց հետո Վարոս ուսումը շարունակեց Վարդենիսի քոլեջում, մասնագիտացավ որպես եռակցող»։

Քոլեջում կրթությունն ավարտելուց հետո 2013 թվականին Վարազդատը մեկնում է ժամկետային ծառայության։ Ծառայել է Արցախում՝ Հադրութում։ «Շատ լավ զինվոր է եղել, շատ հանգիստ ծառայություն է ունեցել»։ Զորացրվելուց որոշ ժամանակ հետո մեկնել է արտագնա աշխատանքի՝ Ռուսաստանի Դաշնություն։ Հայաստան վերադառնալուց հետո անցնում է պայմանագրային ծառայության։ Նրա ծառայությունն անցել է Վարդենիսի դիրքերում։ Ծառայության ընթացքում պարգևատրվել է պատվոգրերով։

Վարազդատն անցել էր 44-օրյա պատերազմի միջով։ «2020 թվականին՝ պատերազմի ժամանակ, մարդիկ գալիս էին իրենց հետ դիրքերում կանգնելու։ Անհանգիստ օրեր էին։ Բարձր լեռներում էին այդ ժամանակ հերթապահություն իրականացնում։ Ընկերները պատմում են՝ Վարոն մի դիրքից մյուսն էր տեղափոխվում։ Տարիքով ավելի մեծերին ասում էր՝ դուք հանգստացեք, ես կկանգնեմ ձեր տեղը»։ Պատերազմից հետո արժանացել է «Քաջարի մարտիկ» կրծքանշանի։

2022 թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանը հարձակվում է Հայաստանի վրա մի քանի ուղղությամբ։ Ուղղություններից մեկը Գեղարքունիքի մարզն էր։ «Շատ էի վախենում ստեղծված վիճակից, խնդրում էի, որ դուրս գա պայմանագրային ծառայությունից, բայց նա ինձ մշտապես հանգստացնում էր. «Մամա՛, մի վախեցիր, ամեն ինչ լավ է»։ Շատ ռիսկով էր Վարոս»։

Սեպտեմբերի 12-ին է եղել Վարոյի և մայրիկի վերջին զրույցը։ «Ժամը 12-ի կողմերը զանգահարեց ինձ։ Տեղս անհարմար էր, ասացի՝ Վարո ջան, անհարմար տեղում եմ, թող մնա, մի քիչ հետո ես քեզ կզանգեմ։ Այնքան գործ ունեի այդ օրը, որ այդպես էլ չհասցրեցի իր հետ խոսել։ Ո՞վ կմտածեր, որ այսպես կստացվի։ Ու մինչև հիմա սպասում եմ իր զանգին»։

Մայրիկը հիշում է՝ դրանից օրեր առաջ որդին դիրքերից իջել էր քրոջ որդու ծննդյան օրը։ «Ասաց. «Մամա՛, կդասավորեմ, կիջնեմ այդ օրը։ Ես իմ Ալեքսին պետք է մեքենա գնեմ»։ Թույլտվություն խնդրեց, սեպտեմբերի հինգին դիրքերից իջավ, գնացինք թոռնիկիս նվեր գնելու։ Թոռնիկիս ծննդյան օրը նշեցինք, առավոտյան ասաց, որ պետք է նորից դիրքեր բարձրանա։ Սեպտեմբերի վեցին բարձրացավ դիրքեր, մի քանի օր հետո արդեն այդ պատերազմը եղավ»։

Վարազդատը զոհվել է սեպտեմբերի 13-ին Վարդենիսի դիրքերում։ «Մեկ ամսից ավելի փնտրել ենք իրեն։ Մի պահ եկավ, երբ այնպիսի հոգեվիճակում էի, որ միայն մի բան էի խնդրում՝ երանի Վարոյիս գտնեն, որ իր պապիկի ճակատագրին չարժանանա»։ Մայրիկն ասում է՝ ծանր ցավի միջով է անցնում և երանի տալիս, որ որևէ մեկը նույն ցավը չտեսնի։

Ապրելու ուժի մասին։ «Երկու թոռնիկս են ապրելու ուժ տալիս։ Երբ Վարոս իմացավ, որ քույրիկի երկրորդ բալիկը ևս տղա է լինելու, ասաց. «Մա՛մ, ես աղջիկ էի ուզում, ինչի՞ է քույրիկը նորից տղա ունենալու»։ Ծիծաղեցինք։ Ես էլ իրեն առաջարկեցի՝ Վարո ջան, դու ամուսնացիր, աղջիկ երեխա ունեցիր։ Հիմա մեզ այսպիսի քաղցր հիշողություններ են մնացել»։

Հ. Գ. - Վարազդատ Վարդանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Ակունք գյուղի պանթեոնում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Եվս մեկ անգամ վարչախմբին հորդորում ենք` ձեռքներդ հեռու՜ ՀՀ հիմնադիր փաստաթղթից. ՀայաՔվե«Անկախության հռչակագիրը մեր պետականության անկյունաքարն է՝ քաղաքական օրակարգերից վեր»․ Ուժեղ Հայաստան Բանակում տիրող քերական բարքերի մասին. Էդմոն Մարուքյան Ո՞վ եք դուք, որ Հայաստանի համար պաշտոնական գաղափարախոսություն որոշեք. Էդմոն Մարուքյան ԶՈւ բարեհոգեբանական վարչությունը, ըստ էության, անարդյունավետ է ու գործում է ձևական. Ղահրամանյան Անկախության հռչակագրի ընդունման 36-րդ տարեդարձի առթիվ ուզում եմ իմ ողջույնը հղել Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցներին. Գագիկ Ծառուկյան «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության Հռչակագրի ընդունման օրվա կապակցությամբՀնդկաստանը օգտագործում է իր տրանսպորտային ենթակառուցվածքները մաքուր էներգիայի անցնելու համարՌուսաստանը փորձում է ահաբեկչության միջոցով կոտրել Ուկրաինային․ ՄակրոնՎրաստանում հաքերները բանկից 143,5 հազար դոլար են յուրացրելԻմանալով մեր հարևաններին` մենք զգուշացնում ենք մեր հանրությանը. ժողովու՜րդ, քաշելու են մեզ. Նարեկ Կարապետյան5,9 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել ՃապոնիայումԻնքնաթիռը վթարի է ենթարկվել․ կան զոհեր․ ԱՄՆՄահացել է Էստոնիայի նախկին վարչապետ Սիյմ ԿալասըԱնհրաժեշտության դեպքում զանգահարել 112. Հայաստանում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակԴիլիջան-Վանաձոր ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին․ վարորդն արգելափակվել էՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում էՕգոստոսի 24-ին Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՀայ դիմորդների 77.55%-ը հաղթահարել է նվազագույն շեմըԺավելի սպիրտից մինչև կոնֆետանման դեղեր ու վիշնևսկու քսուկ... մեկ ակնթարթ և երեխաները հայտվում են թունաբանության բաժանմունքումԱՄՆ դատարանն ապօրինի է ճանաչել 75 երկրների ներգաղթի վիզաների տրամադրման դադարեցումըՎանաձորում և երեք բնակավայրում գազանջատումներ կլինենԱյս տարի գրեթե 1․9 միլիոն երեխա կտուժի թերսնումից․ ՅՈՒՆԻՍԵՖՌԴ զորքերը արագացրել են իրենց հարձակման տեմպը․ ՊուտինԻրանը միաժամանակ բախվում է տնտեսական ճնշման և դիվանագիտական փակուղուԱվելի արդյունավետ, քան Մահրեզը. Goal-ը գնահատել է Սպերցյանի խաղըԿոտայքի մարզում «ԳԱԶ 3110»-ը բախվել է ծառին. կան տուժածներԵրևանում ալկոհոլի ազդեցության տակ գտնվող ոստիկանը և նրա հետ կապված շուրջ 20 անձ դաժանաբար ծեծի են ենթարկել 2 քննիչիՀՀ քաղաքացիներն օգտվել են չեղարկված չվերթների պատճառով նոր ավիատոմսեր ձեռք բերելու աջակցությունիցԱդրբեջանում հայատյացությունը ունի խորը կրթական, գիտական, մշակութային և որոշ չափով նաև սպորտային արմատացած համակարգ. Գառնիկ ԴավթյանԺողովրդավարության կարևոր հիմնասյուններից է` անկախ դատական համակարգը. իրավունքը պետք է գերակայի․ Արամ ՎարդևանյանՄեծամորի ատոմակայանի մասին կեղծ պնդումները փորձ են՝ վնասելու հայ-ռուսական հարաբերությունները․ ՌԴ ԱԳՆՀայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. «The Washington Times»Պետք է ամեն ինչ անել և թույլ չտալ, որ իշխանությունները անդամահատեն մեր երկիրը. Ավետիք Չալաբյան Դատախազը չպետք է ստորագրեր նման անհեթեթ մեղադրական եզրակացություն. Ավետիք Չալաբյան Չորրորդ հանրապետության գաղափարը․ նոր պետականությո՞ւն, թե՞ երրորդի ժառանգության մերժումՔաջարանը զարգանում ու գեղեցկանում է՝ պահպանելով իր յուրահատուկ դիմագիծն ու հարուստ արդյունաբերական ժառանգությունը. այսօր Քաջարանի օրն է. ԶՊՄԿՉե՛նք ճանաչում Արցախը Ադրբեջանի կազմում. մեր հայրենակիցները դեռ պետք է վերադառնան Արցախ. Ավետիք ՉալաբյանՂազախստանն ընտրում է նոր խորհրդարան՝ ԿուրուլթայԵվրոպացիները այգիների ցանկապատերի համար օգտագործում են էժան արևային վահանակներԹշնամուն անընդհատ նվիրատվություններ անելու ու անհեռանկար զիջելու սրանց ձեռագիրը ողջ ազգին արդեն կանգնեցրել է կործանարար փաստի առաջ. Շիրազ Խաչատրյան«Հանրային դաշինքը» քաղաքական հետապնդումների թեմայով հանրային քննարկում է հրավիրումԽոնարհում եմ գլուխս բոլոր նրանց առջև, ովքեր բոլոր այս տարիների ընթացքում իրենց վրա տարել են մեզ բաժին ընկած պայքարի այս ծանր բեռը. Ավետիք ՉալաբյանԻնդոնեզիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՀրաբուխը աղտոտե՞ց, թե՞ մաքրեց մթնոլորտը. 2026 թվականի անսպասելի գիտական բացահայտումըԱՄՆ-ի և Բրազիլիայի նախագահները Ուկրաինայում տիրող հակամարտությունը արագ կարգավորելու կոչ են արելՕգոստոսի 24/25-ին լույս չի լինելու․ հասցեներԼավ լուր՝ չընդունված դիմորդների համար․ ի՞նչ է պետք անել մինչև օգոստոսի 24-ըՌոնալդինյոն 11 տարվա դադարից հետո վերադառնում է մեծ ֆուտբոլԼեհաստանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններին