ԱՄՆ-ը կկարողանա շատ շուտով կազմակերպել դեպի Մարս մարդատար թռիչք. Թրամփ
ՄիջազգայինԱՄՆ-ը կկարողանա շատ շուտով կազմակերպել դեպի Մարս մարդատար թռիչք։ Այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ՝ ելույթ ունենալով Ամերիկայի մայրաքաղաքում ԱՄՆ Անկախության հռչակագրի ստորագրման 250-ամյակի առթիվ։
«Մենք կմեկնենք Մարս շատ շուտով։ Ես կարծում եմ, որ մենք կհասնենք Լուսնին և կշարժվենք առաջ։ Իսկ հետո մենք կմեկնենք Մարս»,- ասել է ամերիկացի առաջնորդը։
Թրամփը հիշեցրել է, որ իր վարչակազմի նախաձեռնությամբ՝ նախագահի պաշտոնում իր առաջին ժամկետի ընթացքում, ստեղծվել են ԱՄՆ Տիեզերական ուժերը։
«Ոմանք քմծիծաղում էին, նրանք կարծում էին, թե դա հիմարություն է։ Իսկ հիմա նրանք հասկանում են, որ դա մեր արած ամենակարևոր բաներից մեկն է։ Մենք տիեզերքում պարտվում էինք Չինաստանին և Ռուսաստանին, իսկ հիմա մենք հսկայական քայլերով առաջ ենք անցնում նրանցից»,- պնդել է Թրամփը։
ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչության (NASA) ղեկավար Ջարեդ Այզեկմանը մայիսին հայտարարել էր, որ իր գերատեսչությունը մտադիր է մինչև 2032 թվականը Լուսնի վրա տեղակայել ամերիկյան բնակելի կայան։ ՆԱՍԱ-ի ներկայացուցիչները նշում էին, որ Լուսնի վրա նրանք ակնկալում են փորձարկել այն տեխնոլոգիաները, որոնք հեռանկարում թույլ կտան իրականացնել դեպի Մարս մարդատար թռիչք։ Գերատեսչությունում թույլատրում էին, որ այն կարող է կազմակերպվել մինչև 2040 թվականը։