Երևան, 24.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Եթե ձեր մղումները արդար ու ազնիվ են, կոչ արեք իրավական համակարգին գործ չկարեն. Հարությունյան Նարեկ Կարապետյանը Ազգային Ժողովից դիմեց տիգրանաշենցիներին Եվս մեկ անգամ վարչախմբին հորդորում ենք` ձեռքներդ հեռու՜ ՀՀ հիմնադիր փաստաթղթից. ՀայաՔվե «Անկախության հռչակագիրը մեր պետականության անկյունաքարն է՝ քաղաքական օրակարգերից վեր»․ Ուժեղ Հայաստան Բանակում տիրող քերական բարքերի մասին. Էդմոն Մարուքյան Ո՞վ եք դուք, որ Հայաստանի համար պաշտոնական գաղափարախոսություն որոշեք. Էդմոն Մարուքյան ԶՈւ բարեհոգեբանական վարչությունը, ըստ էության, անարդյունավետ է ու գործում է ձևական. Ղահրամանյան Անկախության հռչակագրի ընդունման 36-րդ տարեդարձի առթիվ ուզում եմ իմ ողջույնը հղել Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցներին. Գագիկ Ծառուկյան «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության Հռչակագրի ընդունման օրվա կապակցությամբ Հնդկաստանը օգտագործում է իր տրանսպորտային ենթակառուցվածքները մաքուր էներգիայի անցնելու համար


Ինչո՞ւ է փոփոխությունների անհրաժեշտություն առաջացել «Մեղվաբուծության մասին» օրենքում. «Փաստ»

Տնտեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Մեղվաբուծության մասին» օրենքում։ Օրենքն ընդունվել է 2009 թվականին, սակայն դրանից ի վեր ոլորտում տեղի են ունեցել էական փոփոխություններ և զարգացումներ, որոնք պայմանավորել են գործող օրենսդրության վերանայման և կատարելագործման անհրաժեշտությունը։ Մասնավորապես, օրենքում լիազոր մարմնի վերաբերյալ առկա ձևակերպումները այլևս չեն համապատասխանում Հայաստանի կառավարության ներկայիս կառուցվածքին և գործառույթների բաշխմանը։ Բացի այդ, օրենքի մի շարք դրույթներ շարադրված են ընդհանուր և ոչ բավարար հստակությամբ, ինչը սահմանափակում է ոլորտի գործունեության արդյունավետ կարգավորման և պետական կառավարման լիարժեք իրականացման հնարավորությունները։

Միաժամանակ, մեղվաբուծությունը Հայաստանում անասնաբուծության կարևոր և հեռանկարային ճյուղերից մեկն է, որն ունի ինչպես գյուղատնտեսական արտադրության զարգացման, այնպես էլ գյուղական համայնքների սոցիալ-տնտեսական կայունության ապահովման համար կարևոր նշանակություն։ Հետևաբար՝ ոլորտի իրավական կարգավորումների արդիականացումն ու հստակեցումը կնպաստեն մեղվաբուծության զարգացմանը, տեղական արտադրության խթանմանը, արտադրանքի մրցունակության բարձրացմանը և արտահանման հնարավորությունների ընդլայնմանը։

Օրենքի նախագծով առաջարկվում է նաև հստակեցնել ոլորտի համար պատասխանատու պետական լիազոր մարմինը, որի միջոցով կիրականացվի մեղվաբուծության զարգացմանն ուղղված պետական քաղաքականության ձևավորումն ու իրականացումը, ինչպես նաև ոլորտի զարգացմանը և խթանմանը միտված ծրագրերի մշակումը և իրականացումը։

Միաժամանակ, օրենքի նախագծով նախատեսվում է լրացնել նոր հոդվածներ, որոնք վերաբերում են մեղվանոցների գործունեության կարգավորմանը, մեղվափեթակների հաշվառմանը և մեղվաբուծության ոլորտում վերահսկողության իրականացմանը։ Բացի այդ, մի շարք հասկացությունների ներառումը հնարավորություն կտա առավել հստակ սահմանել մեղվանոցներում իրականացվող տոհմասելեկցիոն աշխատանքների բնույթը, ինչպես նաև կնպաստի ոլորտում գիտահետազոտական գործունեության զարգացմանը։

Օրենքի նախագծի ընդունման արդյունքում կհստակեցվի մեղվաբուծության ոլորտի համար պատասխանատու պետական լիազոր մարմինը, կկատարելագործվի ոլորտը կարգավորող իրավական դաշտը և կսահմանվեն մեղվաբուծության ոլորտում վերահսկողության իրականացման առավել հստակ մեխանիզմներ, կճշգրտվի մեղվանոցներում իրականացվող տոհմասելեկցիոն աշխատանքների բնույթը և դրանց իրականացման շրջանակները։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Միայն հզոր բանակ ունենալով է հնարավոր ձեռք բերել երկարատև խաղաղություն. Արեգ ՍավգուլյանՈչ մեկ չի խոսում Նուբարաշենի զորամասերից մեկում զինվորների սննդի թունավորումից. տեսանյութ ԵՄ ու ԵԱՏՄ ստանդարտները իրար հակասող չեն, բայց կան տեսակներ, որոնք մի տեղում ավելի խիստ են Եթե ձեր մղումները արդար ու ազնիվ են, կոչ արեք իրավական համակարգին գործ չկարեն. Հարությունյան Նարեկ Կարապետյանը Ազգային Ժողովից դիմեց տիգրանաշենցիներին Առաջիկա 5 տարում ՀԱՊԿ վերադառնալու պլան չունենք, գոհ կլինեմ, եթե ՀՀ-ին հեռացնեն կառույցից. Փաշինյան Արամ Բարսեղյանը նշանակվել է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն. Հայկ Եսայանը կղեկավարի Team ընկերությունների խումբըՇնորհավորական նամակ Նորին Սրբություն Գարեգին Բ-ին ծննդյան 75-ամյակի կապակցությամբ Դա դավաճանություն է․ եթե Փաշինյանը բախտը փորձի և հանձնի Տիգրանաշենն ու մյուս տարածքները, կդատվի Պաշտպանական համակարգում անփոխարինելի մարդիկ չկան, կան միայն անհրաժեշտ չափանիշներ. Հրայր ԿամենդատյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Սենիկ ԱսրյանՄահացել է Թովմասյան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանի մայրը՝ Սուսաննա Թովմասյանը Եվս մեկ անգամ վարչախմբին հորդորում ենք` ձեռքներդ հեռու՜ ՀՀ հիմնադիր փաստաթղթից. ՀայաՔվե«Անկախության հռչակագիրը մեր պետականության անկյունաքարն է՝ քաղաքական օրակարգերից վեր»․ Ուժեղ Հայաստան Բանակում տիրող քերական բարքերի մասին. Էդմոն Մարուքյան Ո՞վ եք դուք, որ Հայաստանի համար պաշտոնական գաղափարախոսություն որոշեք. Էդմոն Մարուքյան ԶՈւ բարեհոգեբանական վարչությունը, ըստ էության, անարդյունավետ է ու գործում է ձևական. Ղահրամանյան Անկախության հռչակագրի ընդունման 36-րդ տարեդարձի առթիվ ուզում եմ իմ ողջույնը հղել Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցներին. Գագիկ Ծառուկյան «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության Հռչակագրի ընդունման օրվա կապակցությամբՀնդկաստանը օգտագործում է իր տրանսպորտային ենթակառուցվածքները մաքուր էներգիայի անցնելու համարՌուսաստանը փորձում է ահաբեկչության միջոցով կոտրել Ուկրաինային․ ՄակրոնՎրաստանում հաքերները բանկից 143,5 հազար դոլար են յուրացրելԻմանալով մեր հարևաններին` մենք զգուշացնում ենք մեր հանրությանը. ժողովու՜րդ, քաշելու են մեզ. Նարեկ Կարապետյան5,9 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել ՃապոնիայումԻնքնաթիռը վթարի է ենթարկվել․ կան զոհեր․ ԱՄՆՄահացել է Էստոնիայի նախկին վարչապետ Սիյմ ԿալասըԱնհրաժեշտության դեպքում զանգահարել 112. Հայաստանում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակԴիլիջան-Վանաձոր ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին․ վարորդն արգելափակվել էՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում էՕգոստոսի 24-ին Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՀայ դիմորդների 77.55%-ը հաղթահարել է նվազագույն շեմըԺավելի սպիրտից մինչև կոնֆետանման դեղեր ու վիշնևսկու քսուկ... մեկ ակնթարթ և երեխաները հայտվում են թունաբանության բաժանմունքումԱՄՆ դատարանն ապօրինի է ճանաչել 75 երկրների ներգաղթի վիզաների տրամադրման դադարեցումըՎանաձորում և երեք բնակավայրում գազանջատումներ կլինենԱյս տարի գրեթե 1․9 միլիոն երեխա կտուժի թերսնումից․ ՅՈՒՆԻՍԵՖՌԴ զորքերը արագացրել են իրենց հարձակման տեմպը․ ՊուտինԻրանը միաժամանակ բախվում է տնտեսական ճնշման և դիվանագիտական փակուղուԱվելի արդյունավետ, քան Մահրեզը. Goal-ը գնահատել է Սպերցյանի խաղըԿոտայքի մարզում «ԳԱԶ 3110»-ը բախվել է ծառին. կան տուժածներԵրևանում ալկոհոլի ազդեցության տակ գտնվող ոստիկանը և նրա հետ կապված շուրջ 20 անձ դաժանաբար ծեծի են ենթարկել 2 քննիչիՀՀ քաղաքացիներն օգտվել են չեղարկված չվերթների պատճառով նոր ավիատոմսեր ձեռք բերելու աջակցությունիցԱդրբեջանում հայատյացությունը ունի խորը կրթական, գիտական, մշակութային և որոշ չափով նաև սպորտային արմատացած համակարգ. Գառնիկ ԴավթյանԺողովրդավարության կարևոր հիմնասյուններից է` անկախ դատական համակարգը. իրավունքը պետք է գերակայի․ Արամ ՎարդևանյանՄեծամորի ատոմակայանի մասին կեղծ պնդումները փորձ են՝ վնասելու հայ-ռուսական հարաբերությունները․ ՌԴ ԱԳՆՀայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. «The Washington Times»Պետք է ամեն ինչ անել և թույլ չտալ, որ իշխանությունները անդամահատեն մեր երկիրը. Ավետիք Չալաբյան Դատախազը չպետք է ստորագրեր նման անհեթեթ մեղադրական եզրակացություն. Ավետիք Չալաբյան Չորրորդ հանրապետության գաղափարը․ նոր պետականությո՞ւն, թե՞ երրորդի ժառանգության մերժումՔաջարանը զարգանում ու գեղեցկանում է՝ պահպանելով իր յուրահատուկ դիմագիծն ու հարուստ արդյունաբերական ժառանգությունը. այսօր Քաջարանի օրն է. ԶՊՄԿՉե՛նք ճանաչում Արցախը Ադրբեջանի կազմում. մեր հայրենակիցները դեռ պետք է վերադառնան Արցախ. Ավետիք Չալաբյան