Երևան, 26.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչո՞ւ է Սփյուռքը թիրախավորվում, և ո՞ւմ շահերին են ծառայում իշխանությունները. «Փաստ» Անցում դեպի ռուսական ազդեցությանը հակազդելու քաղաքականություն. «Փաստ» «Ամեն րոպե աչքիս առաջ Ռոմանիս ժպիտն է, պարելը, խոսելը, ամեն րոպե տղաս է աչքիս առաջ». Ռոման Կիրակոսյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... երեք ամիս անց. «Փաստ» Ավագ բուժաշխատողների անհատական լիցենզիա ստանալու վերջնաժամկետը կփոփոխվի. «Փաստ» Քանդելու, ավիրելու շղթայի հերթական «օղակները». «Փաստ» Ո՞վ է իրավունք տվել. «նոր Հանրապետությունը» չի կարող ստեղծվել մեկ անձի քմահաճույքով. «Փաստ» Ո՞վ կդառնա ՌԴ-ում Հայաստանի դեսպան. «Փաստ» Քաղաքական «նոր եթերաշրջանի» բացումը. ինչ սպասել նորընտիր խորհրդարանից. «Փաստ» Ծայրահեղ աղքատությանը վերջ դնելու մեր խոստմանը շատ մոտ ենք, շուտով թարմ տվյալներ կլինեն. Փաշինյան Այսպես չի լինի՝ աջուձախ ՀՀ քաղաքացիություն ենք բաժանում. տեսանյութ


Ինչին դիպչում են՝ մահ, ավեր, կորուստ. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կարծում ենք՝ շատերը կհամաձայնեն, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անձնական տարածքում նրա կենդանիները շատ ավելի լավ պայմաններում էին պահվում, խնամվում, քան Երևանի կենդանաբանական այգու բոլոր գազաններն ու թռչունները միասին վերցրած: Չէ, մենք Գագիկ Ծառուկյանի սպիտակ առյուծներից մեկին իշխանությունների կողմից քնեցնելով սատկացնելու խայտառակ իրողության վրա շատ չենք կենտրոնանա: Առանց այն էլ բոլոր հարթակներում կամ պարզապես բակերում ու խոսքուզրույցի ժամանակ մարդիկ իրենց բացասական վերաբերմունքն արտահայտում են: Փաստն ակնհայտ է. նույնիսկ եթե «հալած յուղի» տեղ ընդունենք ՔԿ տարածած հաղորդագրությունը՝ «ապօրինի որսի» ու զուգահեռ այլ հանգամանքներով (չնայած, դա անհնար է «հալած յուղի» տեղ ընդունել՝ առանց բանականությունից ու ողջամտությունից հրաժարվելու), միևնույնն է, հազվագյուտ կենդանու անկման համար մեղավորությունն իշխանությունների վրա է:

Շատերը ենթադրում են, որ առյուծներից մեկին նպատակային են սատկացրել, որպեսզի հավել յալ ցավ պատճառեն քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանին, որ այդ առյուծի ձագերին անձամբ է խնամել, մեծացրել: Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն էլ էր նկատել, որ կենդանի պահող, խնամող մարդու համար նման կորուստը ցավ է, հոգեբանորեն ճնշող հանգամանք: Ի դեպ, երեկ փաստաբան Էմին Խաչատրյանն էլ նշեց, որ Գագիկ Ծառուկյանը առյուծի անկման մասին տեղեկությունը շատ ծանր է տարել և վրդովված էր: Այո, բայց կարող եք չկասկածել, որ այդ ամենից մեկ այլ անձնավորության «հոգին փառավորվել է»:

Ու որքան էլ անընկալելի լինի «իրեղեն ապացույց» շնչավոր կենդանիների առգրավումը և իրենց պահման սովորական վայրից քնեցնելով տեղափոխելը, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պատրաստ է և գնում է ավելի ու ավելի «հեռուները»: Թվում էր, թե՝ էլ ո՞ւր: Բայց պարզվեց, որ ընկնելու տեղ դեռ ունեն:

Խոսքը Գագիկ Ծառուկյանին ձերբակալելու կադրերի մասին է, որ նույն իշխանությունները մոնտաժել ու տարածել են: «Բոլիվուդը» (հնդկական կինոարտադրության կենտրոնը) ցնցված ու զարմացած է. առավոտ կանուխ տասնյակ դիմակավորներ զենք-զրահով վազելով գրոհում են Ծառուկյանի առանձնատունը: Մարդն իր տան դռանն է մոտենում, մի 10-15 հոգով թափվում են վրան, տապալում հատակին... Չէ, բայց իսկապես, էլի. խմբովի հարձակվում են 70 տարեկան մարդու վրա, որն ակնհայտորեն չէր էլ պատրաստվում դիմադրություն ցույց տալ կամ, ասենք, հարվածել իր տուն ներխուժած որևէ մեկին: Մարդու ձեռքերին ձեռնաշղթաներ են փորձում հագցնել, այն էլ, պարզվում է, Ծառուկյանի դաստակի չափսով ձեռնաշղթա էլ չկա: Խորհրդանշական դրվագ է, ինչ խոսք...

Մի խոսքով, տհաճագույն, վանող ու էժանագին շոու, եթե կուզեք՝ «մասկի շոու», գումարած՝ առյուծների մահացու «առգրավումը»:

Կամ այդ ձերբակալության «տեսարանի» մեջ ի՞նչ երևելի բան կար, որ դա հանրայնացնում են: Իրենց ցածրության աստիճա՞նն էին ուզում մեկ անգամ ևս ցույց տալ: Թե՞ այդ ամենի ամբողջ նպատակը վերը ակնարկված անձնավորության «հոգին փառավորվելու» պահն ապահովելն էր:

Ակնհայտ է, որ Գագիկ Ծառուկյանի դեմ այս լայնածավալ հետապնդումները գերազանցապես քաղաքական պատճառներ ունեն ու քաղաքական նպատակներ են հետապնդում: Պարզ է նաև, որ այդ ամենը տեղավորվում է ընդդիմադիրների նկատմամբ հաշվեհարդար տեսնելու մասին Նիկոլ Փաշինյանի նախընտրական սպառնալիքների (խոստումների) շրջանակում:

Բայց, ամեն պարագայում, եթե մի կողմ դնենք զուտ քաղաքական ու զուտ իրավական հարցադրումները (դեռ բազում առիթներ կլինեն դրանք դիտարկելու), փորձենք ավելի խորքով ընկալել, թե ինչի մասին են խոսում վերը նկարագրված իրավիճակներն ու պահերը: Բացի այն, որ ոչ մի լավ բանի մասին դրանք չեն «խոսում», նման դրսևորումները վկայում են իշխանական ուժի քինախնդրության, մանրախնդրության, ցավեցնելու, վնասելու «աշխարհընկալման» մասին: Ամենից վատն այն է, որ պետական մարմինները, հարկայինը, իրավապահ համարվող կառույցները, ու, որ ամենավիրավորականներից մեկն է, ԱԱԾ-ի նման կառույցը, կներեք, բայց մի տեսակ խաղալիք են դարձրել: Ցավալի է, բայց դարձրել են անձնական քմահաճույքները բավարարելու գործիք: Այսինքն, ինչ կառույց կա, դրանց գոյության միակ իմաստը հանգում է 1 անձնավորության «հոգին փառավորելո՞ւն»:

Այս օրերին նկատվեցին նաև սուր արձագանքներ, թե «ո՞ւր են կենդանասեր ներկայացողները», կամ՝ «անգամ առյուծին սատկացրեցին»...

Բայց այդքան մարդու մահվան մատնեցին, մահվան պատճառ դարձան, մի առյուծն ի՞նչ է իրենց համար: Փաշինյանի իշխանավարման շրջանում բանտարկյալը հացադուլից մահացավ բանտային պայմաններում: Իշխանությանն ակտիվ քննադատող Արմեն Գրիգորյանին հենց դատարանի դահլիճում մահվան հասցրեցին: Հղի կնոջը գցեցին վարչապետի «ավտոբուսի» տակ, Փաշինյանի նախընտրական պաստառը պատռելու համար Արմեն Հովհաննիսյանին տարան ոստիկանության բաժին, հետո՝ հոգեբուժարան, հետո կախված հայտնաբերեցին ու հայտարարեցին, թե՝ ինքնասպան է եղել... Կորոնավիրուսի համաճարակի ժամանակ իրենց իշխանության մակերեսային ու անլուրջ վերաբերմունքի հետևանքով հազարավոր մարդիկ մահացան: Բանակցային գործընթացը հանգեցրին պատերազմի ու հազարավոր տղաների մահվան մատնեցին:

Արցախն ուրացան...

Դագաղի կափարիչ ճոճելով՝ 2018-ին եկան իշխանության ու... ինչի ձեռք են տալիս, ինչի դիպչում են՝ մահ, ավեր, կորուստ:

Լավ, չմահացածների, այսինքն՝ տակավին ապրողների մասին:

Հպարտ-հպարտ հայտարարում են, որ միաժամանակյա խուզարկություններ են արել Գագիկ Ծառուկյանին պատկանող կամ նրան առնչվող միանգամից 70 տնտեսվարող ընկերություններում: Ցեմենտի գործարան, ժամանցի կենտրոն, հյուրանոց, լցակայաններ, «Օլիմպավան»: Ո՞ր մեկն ասես: Զանգվածային գրոհ՝ 70 տնտեսվարող ընկերության վրա:

Որ ի՞նչ: Ախր, բոլորը հարկատու, գրանցված, օրինական գործող ընկերություններ են: Վստահաբար, միայն Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքական գործունեության ակտիվացմանը զուգահեռ հարկային խոշորացույցի ու մամլիչի տակ հայտնված ընկերություններ: Լավ, եթե անգամ խուզարկում են, ստուգում են, մարդկանց ինչո՞ւ են գործազուրկ դարձնում, ինչո՞ւ են զրկում եկամտի և տուն պահելու հնարավորությունից:

Ի վերջո, խոսքը 10 կամ 20 մարդու մասին չէ, այլ առնվազն՝ 10 հազար, իսկ եթե ընտանիքներով հաշվենք, ապա՝ մի քանի տասնյակ հազար:

Ի՞նչ է սա, եթե ոչ՝ հազարավոր մարդկանց վատություն անել: Միտումնավոր, կանխամտածված: Ելակետն էլ, թերևս, այն է, որ դե՝ «...քանի որ Ծառուկյանին պատկանող ընկերություններում են աշխատում, ուրեմն, հաստատ ՔՊ-ին չեն ձայն տվել, ուրեմն՝ թշնամի են, ընտրակաշառակեր, պիտի նրանց գործազրկել, ճնշել, հալածել»:

«Արարատցեմենտի» աշխատողները ահազանգում ու վկայում էին տեսախցիկների առաջ, որ այնպես են վրա տվել, որ թույլ չեն տվել հումքի բովման տեխնոլոգիական ընթացքը բնականոն ավարտին հասցնել և հետո դադար տալ: Ու, շատ հնարավոր է, ձեռնարկությունը խոշոր վնաս է կրել դրա հետևանքով:

Մի քիչ շատ թանկ չի արժենո՞ւմ երկրի, պետության ու ժողովրդի վրա մեկ անձի «հոգու փառավորումը»՝ այս համակողմանի անփառունակության խորապատկերում: Չնայած՝ երբ չի թանկ նստել որ...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԱՄՆ-ը սպառնում է պատժամիջոցներով Իրանի հետ առևտուր անող երկրներին․ հիմնական թիրախը կարող է լինել ՉինաստանըԳյումրիում կանցկացվի «HAY-AT JAZZ․ հայը՝ ջազում, ջազը՝ բակում» փառատոնըՀարություն Ավետիսյանը դարձել է պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՔոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ գործողությունները՝ քաղաքական հետապնդման դրսևորում. Աննա ԿոստանյանԾխելու ցուցանիշով Թուրքիան աշխարհում 1-ին տեղում էՖրանսիան ցանկանում է, որ Ուկրաինան եվրոպական վարկով զենք գնի միայն ԵՄ երկրներիցՀրատապ. Սյունիքը կտրվելու է,Ալիևը Տիգրանաշեն զորք է մտցնելու. Գեներալ Արշակ ԿարապետյանԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մասյացոտնի թեմի քահանայից դասինԴատարանն ընդունել է՝ ինձ ԵՊՀ-ից ազատելու հրամանն իրավաչափ չի եղել. Մենուա ՍողոմոնյանՊաշտոնական․ Մանչեսթեր Յունայթեդը հայտարարեց հերթական խոշոր տրանսֆերի մասինՀաստատվել է պատգամավորական էթիկայի հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի կազմըԱվտովթար Սյունիքում․ 3 վիրավորներից մեկը պայմանագրային զինծառայող էՀորմուզի նեղուցում գտնվող բոլոր ականները հեռացվել են կամ ոչնչացվել․ ԹրամփՀայաստանը Եվրամիությանը մոտ է առավել, քան երբևէ. Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչՌուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել 976 տոննա ցորեն և 65 տոննա փայտանյութՈւղղակի մեղադրանք է բերվել մեղադրանք բերելու համար..․ որևէ ողջամիտ մարդ այդտեղ խնդիր չի կարող տեսնել․ Ամրամ ՄակինյանԽոշոր ավտովթար Գեղարքունիքում․ կա 4 վիրավորԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցըԶինվորն իր կյանքին վերջ է տվել անասնաֆերմայում. մանրամասներԻսպանական քաղաքում ցլերի հետ ավանդական վազքի ժամանակ 10 մարդ է վիրավորվելԹրամփը ցանկանում է Օնտարիո լիճը վերանվանել Ամերիկա լիճԳագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված երկու գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմիցՀին և նոր ցիլոյով մարդիկ. նարեկ ԿարապետյանԱյսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակումԱկնկալում եմ ձեր ազնիվ պատասխանները. Արշակ ԿարապետյանԾանր հարված «Յուվենտուսին». Թուրինցիների աստղը կոտրել է ոտքը և վիրահատության կենթարկվիՄեր զորակցությունն ենք հայտնում քաղաքական դրդապատճառներով ազատազրկված բոլոր անձանց, և պահանջում ենք նրանց անհապաղ ազատումը. «Հայաքվե»Պոլսահայ համայնքում քննարկել են հայկական վարժարաններում հայաստանցի աշակերտների կրթության արգելքի հարցըՌուսաստանը Հայաստանի հետ առևտրի կրճատումից ցնցումներ չի սպասում. ՌԴ ԱԳՆՁեր և Ալիևի խոսույթի միակ խզումը․ դուք ասում եք՝ Չորրորդ հանրապետություն, Ալիևը՝ կապիտուլացիա. Նարեկ ԿարապետյանՄեր իշխանություններն ամեն ինչ անում են Ալիևի աչքին հաճոյանալու համար. Արեգ ՍավգուլյանԵռապատերազմի կուսակցության կառավարության ծրագիրը երեք պառակտման մասին է. Նարեկ Կարապետյան Հայաստանի վիճակը գնալով վատթարանում է այս իշխանությունների կառավարման օրոք. Արմեն ՄանվեյանԵթե Փաշինյանը փորձի նոր տարածքներ հանձնել, նա կկանգնի դատարանի առջև. Ավետիք ՉալաբյանԱրևային կայանները նվազեցնում են արտադրությունը խաղադրույք կատարելով կուտակիչ մարտկոցների վրա «Յունիսպորտը» մասնակցում է ՈՒԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների Լիգային Ինչպիսի՞ն պետք է լինի հղիների հագուստը. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ՕԳՈՍՏՈՍԻ). Ստացվել է առաջին պատկեր-հետազոտությունը տոմոգրաֆով, իրականացվել է առաջին թռիչքը մոնգոլֆերայով. «Փաստ»Ինչո՞ւ է Սփյուռքը թիրախավորվում, և ո՞ւմ շահերին են ծառայում իշխանությունները. «Փաստ»Այս կառավարությունը երեք մեծ պատերազմ է բերել. Քաղաքացիական պայմանագիրը եռապատերազմի կուսակցություն է. տեսանյութՓաշինյանը շարունակում է հավատարիմ մնալ իր չաշխատող մարտավարությանը. Էդմոն ՄարուքյանԵ՞րբ կհեռանա ՔՊ-ն․ տնտեսական ճնշումները կարո՞ղ են իշխանափոխության բերել. Հրայր ԿամենդատյանՇարունակական կրթությունից մինչև մասնագիտական աճ․ ԶՊՄԿ-ում ինչպես են զարգացնում աշխատակիցների ներուժըՈ՞վ ո՞ւմ և ի՞նչ է պարտք. քաղաքական իլյուզիոնիստն ու փշրվող պատրանքները. «Փաստ»Մարդ ինչքան ստոր լինի, որ աղոթքներում հնչող արտահայտությունները նույնիսկ օգտագործի հօգուտ իր թրքահաճ թեզերի. Մենուա ՍողոմանյանԱնցում դեպի ռուսական ազդեցությանը հակազդելու քաղաքականություն. «Փաստ»Իշխանության անզորությունը լոկ քննադատելը բավարար չէ. Հրայր Կամենդատյան«Ամեն րոպե աչքիս առաջ Ռոմանիս ժպիտն է, պարելը, խոսելը, ամեն րոպե տղաս է աչքիս առաջ». Ռոման Կիրակոսյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... երեք ամիս անց. «Փաստ»«Մեր ժողովուրդը պետք է շատ երկար մտածի, թե Փաշինյանի «ինքնիշխանությունը» մեզ ուր է տանում». «Փաստ»Ավագ բուժաշխատողների անհատական լիցենզիա ստանալու վերջնաժամկետը կփոփոխվի. «Փաստ»