Երևան, 05.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Իտալական գաստրոնոմիական մշակույթի ևս մեկ օրինակ՝ կիտրոնի լիկյոր. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Պայթյուն դեսպանատան մոտ, յոթնօրյա պատերազմ 2 միլիոն զինվորի մասնակցությամբ. «Փաստ» Բոլորը հասկանում են, որ նա ոչնչացնում է Հայաստանը. «Փաստ» «Մա՛մ, տղեդ փախչող տղա չի, ես կզոհվեմ, բայց չեմ փախչի». կամավոր Հրանտ Ջավադյանն անմահացել է հոկտեմբերի 23-ին Մարտունիում.«Փաստ» «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Ի՞նչ փոփոխություններ են սպասվում վտանգավոր բեռների փոխադրման գործընթացում. «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»


Հայաստանի զբոսաշրջության ոլորտը կանգնած է կարևոր ընտրության առաջ. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն երկրները, որոնք կարողանում են իրենց կողմից վարվող քաղաքականության միջոցով զարգացնել զբոսաշրջությունը, ոչ միայն մեծացնում են տնտեսական եկամուտները, այլև ձևավորում են իրենց դրական կերպարը աշխարհում, ամրապնդում մշակութային ազդեցությունը և ստեղծում նոր աշխատատեղեր։

Այս տեսանկյունից Հայաստանը ունի հսկայական ներուժ, սակայն այդ ներուժի լիարժեք օգտագործման համար ոլորտը պահանջում է առանձնահատուկ ուշադրություն, համակարգային մոտեցում և երկարաժամկետ ռազմավարություն։ Միայն բնական և պատմական առավելությունները բավարար չեն զբոսաշրջային հաջողություն ապահովելու համար։ Ժամանակակից զբոսաշրջիկը գնահատում է ոչ միայն տեսարժան վայրերը, այլև ամբողջական փորձառությունը՝ սկսած օդանավակայանից մինչև հյուրանոց, սպասարկում, անվտանգություն, մաքրություն, գներ և մարդկանց վերաբերմունք։

Հայաստանի զբոսաշրջության ոլորտի հիմնական խնդիրներից մեկը շարունակում է մնալ սպասարկման մշակույթը և ծառայությունների որակը։ Զբոսաշրջիկը երկրի մասին առաջին հերթին դատողություն է կազմում այն մարդկանց միջոցով, որոնց հետ շփվում է։ Նույնիսկ ամենագեղեցիկ բնությունը կամ ամենահին պատմական հուշարձանը չեն կարող ամբողջությամբ փոխհատուցել ցածր մակարդակի սպասարկումը։ Եթե այցելուն բախվում է անտարբեր վերաբերմունքի, լեզվական խնդիրների, ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի կամ ծառայությունների անհամապատասխան որակի, ապա այդ փորձառությունը կարող է բացասաբար ազդել Հայաստանի ընդհանուր ընկալման վրա։

Սպասարկման ոլորտի զարգացումը պահանջում է ոչ միայն մասնագիտական վերապատրաստումներ, այլև ընդհանուր մոտեցման փոփոխություն։ Զբոսաշրջիկը պետք է ընկալվի ոչ թե որպես ժամանակավոր եկամտի աղբյուր, այլ որպես երկրի նկատմամբ վստահություն ձևավորող մարդ, որը կարող է հետագայում կրկին այցելել, իր շրջապատին խորհուրդ տալ այցելել Հայաստան և նպաստել երկրի հեղինակության բարձրացմանը։

Հայաստանում հաճախ կարելի է հանդիպել իրավիճակների, երբ ծառայությունների գները չեն համապատասխանում դրանց որակին։ Սա լուրջ խնդիր է, քանի որ զբոսաշրջային շուկայում գնի և արժեքի հարաբերակցությունը կարևորագույն գործոններից մեկն է։ Զբոսաշրջիկը կարող է պատրաստ լինել վճարելու բարձր գին համապատասխան «պրոդուկտի» դիմաց, այսինքն՝ եթե ստանում է համապատասխան մակարդակի ծառայություն, սակայն անհիմն բարձր գները ստեղծում են բացասական տպավորություն և ձևավորում այն ընկալումը, թե երկրում փորձում են ցանկացած գնով գումար վերցնել այցելուներից։ Այստեղ իմիջիայլոց նշենք, որ նույնը վերաբերում է ներքին տուրիզմին, այսինքն՝ հայաստանցիները, բախվելով չարդարացված բարձր գների, ընտրում է զբոսաշրջային այլընտրանքային ուղղություններ, մի խոսքով՝ հանգստանում է «դրսում»:

Ընդ որում, գնային քաղաքականության խնդիրը վերաբերում է ոչ միայն հյուրանոցներին, հյուրատներին, մի խոսքով՝ կեցավայրերին։ Տարբեր ոլորտներում՝ սննդի, տրանսպորտի, ժամանցի, երբեմն նկատվում են անհամաչափ գներ, որոնք չեն համապատասխանում շուկայի իրական պայմաններին ու «պրոդուկտին»։

Զբոսաշրջության զարգացման համար կարևորագույն նախապայման է նաև կայուն և կանխատեսելի բիզնես միջավայրը։ Տուրիզմի ոլորտը հիմնականում հիմնված է մասնավոր նախաձեռնությունների վրա՝ հյուրանոցներ, ռեստորաններ, տուրօպերատորներ, տրանսպորտային ընկերություններ, փոքր և միջին ձեռնարկություններ։

Եթե այդ բիզնեսները բախվում են քաղաքական ճնշումների, ընտրովի մոտեցումների, ավելորդ վարչարարության կամ անկանխատեսելի պետական միջամտությունների, ապա առաջին հերթին տուժում է հենց զբոսաշրջային ոլորտը։ Բիզնեսը զարգանում է այնտեղ, որտեղ կա վստահություն օրենքի, սեփականության իրավունքի և հավասար մրցակցության նկատմամբ։ Եթե ձեռնարկատերը մշտապես մտահոգված է ոչ թե ծառայության որակի բարելավմամբ, այլ հնարավոր վարչական խնդիրներով կամ քաղաքական ռիսկերով, ապա դա բացասաբար է անդրադառնում ներդրումների և զարգացման վրա։

Զբոսաշրջության ոլորտը հատկապես զգայուն է նման խնդիրների նկատմամբ, քանի որ այստեղ հաճախ անհրաժեշտ են երկարաժամկետ ներդրումներ՝ հյուրանոցների, հյուրատների կառուցում, նոր ծառայությունների ստեղծում, տարածաշրջանային ծրագրերի իրականացում։ Առանց կայունության և վստահության դժվար է ձևավորել մրցունակ զբոսաշրջային համակարգ։

Մյուս կարևոր ուղղությունը Հայաստանի ճիշտ ներկայացումն է աշխարհին։ Այստեղ մենք գլոբալ բաց ու խնդիր ունենք: Հայաստանը պետք է կարողանա ներկայանալ որպես հարուստ պատմամշակութային ժառանգություն ունեցող պետություն, որն ունի ոչ միայն անցյալ, այլև հետաքրքիր ու բազմաբովանդակ այսօր։ Սակայն երկրի միջազգային ներկայացումը չի կարող սահմանափակվել միայն գովազդային արշավներով, չնայած դա էլ չենք կարողանում անել պատշաճ մակարդակով։ Այդ առումով կարելի է շատ հեռու չգնալ ու տեսնել հարևան Վրաստանի օրինակը: Մեր պատմամշակութային ժառանգությունը, տեսարժան վայրերը, բնությունը ոչ միայն չեն զիջում Վրաստանին, այլև շատ դեպքերում օբյեկտիվորեն գերազանցում են, սակայն հարևանները կարողացել են տասնամյակներ շարունակ իրենց PR-ը ճիշտ կազմակերպել, ինչի արդյունքում անհամեմատ մեծ զբոսաշրջային հոսքեր են ունենում (հատուկ շեշտենք՝ խոսքը ծով ունենալու և ծովափնյա տարածքների, ծովային սեզոնի մասին չէ): Ինչևէ, գովազդային գրագետ ու կազմակերպված, համակարգային արշավներից զատ անհրաժեշտ է իրականում պահպանել և զարգացնել այն արժեքները, որոնք ցանկանում ենք ներկայացնել։ Վերջին տարիներին հաճախ շեշտվում է ենթակառուցվածքների զարգացումը, հատկապես ճանապարհաշինությունը։ Անկասկած, լավ ճանապարհները կարևոր են զբոսաշրջության համար, սակայն միայն ճանապարհների կառուցումը բավարար չէ։ Եթե ճանապարհը տանում է դեպի պատմական հուշարձան, որը գտնվում է վատ վիճակում, եթե շրջակայքը բարեկարգված չէ, եթե այցելուն չունի անհրաժեշտ տեղեկություն, ապա ճանապարհի առկայությունն ինքնին չի ստեղծում զբոսաշրջային արժեք։ Հայաստանի բազմաթիվ վանքեր, եկեղեցիներ, ամրոցներ և պատմական վայրեր ունեն համաշխարհային նշանակության ներուժ, սակայն դրանց պահպանության, վերականգնման և ներկայացման ուղղությամբ դեռևս անհրաժեշտ է կատարել մեծ աշխատանք։ Պատմամշակութային ժառանգությունը պարզապես անցյալի հիշողություն չէ. այն երկրի տնտեսական և մշակութային կապիտալն է։ Ճիշտ կառավարման դեպքում այն կարող է դառնալ համայնքների զարգացման, աշխատատեղերի ստեղծման և տարածաշրջանների ակտիվացման կարևոր աղբյուր։

Այս ամենին գումարած՝ Հայաստանն ունի բացառիկ այլ առավելություններ, որոնք դեռևս լիարժեք չեն օգտագործվում։ Դրանցից ամենակարևորներից մեկը հայկական խոհանոցն ու գյուղատնտեսական արտադրանքն են։ Հայկական մրգերն ու բանջարեղենը, տեղական արտադրանքը, ավանդական ուտեստները կարող են դառնալ երկրի զբոսաշրջային այցեքարտերից մեկը։ Շատ երկրներում սնունդը դարձել է զբոսաշրջության առանձին ուղղություն, երբ այցելուները գալիս են ոչ միայն տեսարժան վայրերի, այլև տեղական համերի, ավանդույթների և գյուղական փորձառության համար։

Հայաստանը կարող է ավելի ակտիվորեն ներկայացնել իր գյուղմթերքը, կազմակերպել գյուղական զբոսաշրջության ծրագրեր, այցելուներին հնարավորություն տալ ծանոթանալու տեղական արտադրությանը, մասնակցելու ավանդական պատրաստման գործընթացներին և զգալու հայկական հյուրընկալության յուրահատկությունը։ Սա կարող է հատկապես կարևոր դեր ունենալ մարզերի զարգացման համար՝ ստեղծելով նոր տնտեսական հնարավորություններ համայնքների համար։

Մյուս կողմից՝ շատ կարևոր են գաստրոնոմիական նորարարությունները, այն է՝ դուրս գալ դոգմատիկ, քարացած կաղապարներից ու ավանդական հայկական խոհանոցը մատուցել նորովի, որոշակի՝ դարձյալ հայկական խոհանոցին բոնորոշ հավելումներով, փոփոխություններով: Հայկական հյուրընկալությունը պատմականորեն համարվում է երկրի ուժեղ կողմերից մեկը։ Սակայն այն պետք է վերածել համակարգված զբոսաշրջային առավելության։ Հյուրասիրությունը միայն բարեհամբույր վերաբերմունք չէ, այլ ամբողջական մշակույթ, որտեղ յուրաքանչյուր ծառայություն, յուրաքանչյուր շփում և յուրաքանչյուր միջավայր նպաստում է դրական փորձառության ձևավորմանը։

Հայաստանի զբոսաշրջության ոլորտը կանգնած է կարևոր ընտրության առաջ։ Մի կողմից՝ երկիրը ունի բոլոր նախադրյալները դառնալու տարածաշրջանի գրավիչ զբոսաշրջային կենտրոններից մեկը, մյուս կողմից էլ՝ եթե չլուծվեն սպասարկման որակի, գների, բիզնես միջավայրի, մշակութային ժառանգության պահպանության, մաքրության և քաղաքային կառավարման խնդիրները, ապա այդ ներուժը կարող է չիրացվել։

Զբոսաշրջությունը չի զարգանում միայն թվերով և վիճակագրությամբ։ Կարևոր չէ միայն այն, թե քանի մարդ է գալիս Հայաստան, այլ նաև այն, թե ինչ տպավորությամբ են նրանք հեռանում։ Յուրաքանչյուր զբոսաշրջիկ Հայաստանի մասին ձևավորում է իր կարծիքը՝ հիմնվելով իր ամբողջ փորձառության վրա։ Այդ կարծիքները հետագայում տարածվում են աշխարհում և դառնում երկրի միջազգային հեղինակության մասը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն ՄանվելյանԻտալական գաստրոնոմիական մշակույթի ևս մեկ օրինակ՝ կիտրոնի լիկյոր. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Պայթյուն դեսպանատան մոտ, յոթնօրյա պատերազմ 2 միլիոն զինվորի մասնակցությամբ. «Փաստ»Բոլորը հասկանում են, որ նա ոչնչացնում է Հայաստանը. «Փաստ»«Մա՛մ, տղեդ փախչող տղա չի, ես կզոհվեմ, բայց չեմ փախչի». կամավոր Հրանտ Ջավադյանն անմահացել է հոկտեմբերի 23-ին Մարտունիում.«Փաստ»«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ են սպասվում վտանգավոր բեռների փոխադրման գործընթացում. «Փաստ»Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ»Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ»Սեպտեմբերի 8-ին և 9-ին գազանջատումներ կլինենԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդԱրջը ներխուժել է տուն և հարձակվել անվասայլակով տեղաշարժվող թոշակառուի վրաՀայաստանում առաջին անգամ կանցկացվի UCI Europe Tour պրոֆեսիոնալ հեծանվավազքը ՝ Tour of Armenia-նՀայտնի են դպրոցականների աշնանային արձակուրդների օրերըՎրաստանում վերջին շաբաթվա ընթացքում վառելիքի գներն աճել ենԶգուշացնում են՝ ապօրինի առևտրի դեպքերը կկանխվեն օրենքով սահմանված խիստ միջոցներովՄոուրինյուն արձագանքել է Ալվարեսի՝ Բարսելոնա չկայացած տեղափոխությանըՄիջադեպ Գեղարքունիքում․ 27-ամյա երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց, կասկածյալը ձերբակալվել էԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մոսկվայի Պատրիարքության Արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահինՇաբաթվա «գոհարները». Ուժեղ ՀայաստանՀայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի ավագը հանդես կգա արաբական լիգայումՎրաստանում երկրաշարժ է գրանցվելՕտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱԻնչպիսի՞ եղանակ է սպասվումՈւկրաինայի հարցի խաղաղ կարգավորման համար կոնկրետ նախադրյալներ չկան. ՊեսկովԱլիևը հարձակվում է, Երևանը՝ արդարանում. ինչի կարող է հանգեցնել «ադրբեջանական խաղաղությունը» և ինչպես դա կանխելԶենքերով ներխուժել են հյուրատուն, առևանգել մեկին ու կրակել մեկ այլ անձի ուղղությամբ․ ՔԿՈրպես անհետ կորած որոնվող 31-ամյա Տիգրան Մխիթարյանը հայտնաբերվել էԿառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ ԱբրահամյանՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողինԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդԱզգային ժողովը լեգիտիմ չէ. այն անօրինական ճանապարհով է ձևավորվել. Ավետիք ՉալաբյանԶախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերինԻնչու՞ ընդունեցինք եվրամիություն ինտեգրվելու օրենքը․ Մհեր ԱվետիսյանՀաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդումՀայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը տեխնիկապես վերազինվել էՄանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյութ) Տարեցտարի բուհ ընդունվողների թիվը զգալի նվազում է, ինչը վկայում է կրթության ցածր որակի մասին. Ատոմ Մխիթարյան Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա ՄաթևոսյանԻշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր ԱվետիսյանԱրցախի Հանրապետությունը ձևավորվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հարցը փակված չէ, և մենք պետք է դրա մասին բարձրաձայնենք. Աննա Կոստանյան Եկեղեցին մեր վերջին սրբությունն է, և մենք ամեն գնով պետք է պայքարենք ու պաշտպանենք այն. Ցոլակ ԱկոպյանՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում․ հարցազրույց Էդգար Ղազարյանի հետԿառավարության այս ծրագիրը պառակտման ծրագիր է․ այն արշավ է հայության դեմ, մեր եկեղեցու դեմ ու Սահմանադրության դեմ․ Նարեկ ԿարապետյանUcom-ն աջակցում է Coca-Cola Fest 2026-ին«Եթե մենք կանգնեցինք Արևմուտքի կողքին, Արևմուտքը մեզ Ուկրաինայի նման օգտագործելու է, և մենք վճարելու ենք թանկ գին»․ Մհեր Ավետիսյան