Երևան, 05.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Բոլորը հասկանում են, որ նա ոչնչացնում է Հայաստանը. «Փաստ» «Մա՛մ, տղեդ փախչող տղա չի, ես կզոհվեմ, բայց չեմ փախչի». կամավոր Հրանտ Ջավադյանն անմահացել է հոկտեմբերի 23-ին Մարտունիում.«Փաստ» «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Ի՞նչ փոփոխություններ են սպասվում վտանգավոր բեռների փոխադրման գործընթացում. «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյութ)


Երբ խոսակցությունների ծավալը գրեթե միշտ գերազանցում է իրականում կատարվող գործի ծավալին. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ժամանակակից աշխարհում գիտությունը դադարել է լինել զուտ ակադեմիական կամ մշակութային արժեք և վերածվել է պետությունների գոյատևման ու հզորության հիմնական բաղադրիչի։ Ավելին՝ գիտության մակարդակը դարձել է ազգային անվտանգության, տնտեսական մրցունակության և աշխարհաքաղաքական ազդեցության ուղղակի ցուցիչ։ Այն երկիրը, որն ի վիճակի չէ ինքնուրույն արտադրել գիտելիք, արժանապատվորեն մասնակցել գիտատեխնիկական մրցավազքին և պահպանել իր մտավոր ներուժը, վաղ թե ուշ հայտնվում է կախվածության մեջ նրանցից, ովքեր այդ գիտելիքն ունեն։ Հենց այս տրամաբանությամբ է բացատրվում այն փաստը, որ գիտության ֆինանսավորումն այսօր դիտարկվում է ոչ թե որպես ծախս, այլ որպես ռազմավարական ներդրում, որի արդյունքները երբեմն երևում են տասնամյակների ընթացքում, բայց առանց որի պետությունն ի վիճակի չէ ապահովել իր ապագան։ Գիտության զարգացումը տալիս է մի շարք ուղղակի ու անուղղակի առավելություններ, որոնցից թերևս ամենակարևորը տնտեսական աճն է։ Նորարարական տեխնոլոգիաներ ստեղծող երկրները ձևավորում են բարձր ավելացված արժեք ունեցող արտադրանք, ներգրավում են կապիտալ և պահպանում մրցունակ դիրքեր համաշխարհային շուկաներում։

Սրան զուգահեռ՝ արհեստական բանականության ոլորտում գրանցվող առաջընթացը փոխակերպում է գործնականում գործունեության բոլոր ոլորտները՝ արդյունաբերությունից մինչև կրթություն, պաշտպանություն և կառավարում, մինչդեռ կենսատեխնոլոգիաների և բժշկության զարգացումը հնարավորություն է տալիս լուծելու մարդկության համար ամենակարևոր՝ առողջության ու կյանքի տևողության հետ կապված խնդիրները։

Կանաչ էներգետիկային անցումը, որն այսօր դարձել է գրեթե բոլոր զարգացած երկրների ռազմավարական օրակարգի մասը, նույնպես ուղղակիորեն կախված է գիտական հետազոտություններից ու տեխնոլոգիական նորարարություններից։ Արդյունքում գիտելիքն ինքնին վերածվում է գլխավոր ռազմավարական ռեսուրսի, որի տիրապետումը կամ բացակայությունը որոշում է պետությունների տեղը համաշխարհային հիերարխիայում։

Գիտության ոլորտում ընթացող համաշխարհային մրցավազքը ներկայում հիմնականում կենտրոնացած է երկու գերտերությունների՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև, որոնք պայքարում են ոչ միայն տեխնոլոգիական առաջատարության, այլև դրանից բխող աշխարհաքաղաքական ու տնտեսական գերիշխանության համար։ Չինաստանի ռազմավարությունն այս մրցակցության մեջ հիմնված է հատկապես օտարերկրյա, այդ թվում՝ ամերիկյան առաջատար համալսարաններում ձևավորված գիտնականների ներգրավման վրա։ Պեկինը վերջին տարիներին մեծ ջանքեր ու ռեսուրսներ է ուղղում, որպեսզի աշխարհի առաջատար հետազոտողները տեղափոխեն իրենց գիտական գործունեությունը Չինաստան, և այս ռազմավարությունը սկսում է շոշափելի արդյունքներ տալ։ Թերևս ամենավառ ու ամենախորհրդանշական օրինակը 2025 թվականի քիմիայի Նոբել յան մրցանակակիր, հեղինակավոր գիտնական, քիմիկոս Օմար Յաղիի որոշումն է. Կալիֆորնիայի համալսարանում (Բերկլի) տասնամյակներ շարունակ գործունեություն ծավալելուց հետո նա 2026 թվականին հեռացավ ամերիկյան համալսարանից և ամբողջական աշխատանքի անցավ Պեկինի Ցինհուա համալսարանում։ Այս քայլը մեծ արձագանք գտավ միջազգային մամուլում հենց այն պատճառով, որ այն խորհրդանշում է մի երևույթ, որը դեռ մի քանի տարի առաջ գրեթե անհավանական էր թվում։ Բայց Յաղիի օրինակը միակը չէ. նրան հետևում են այլ գիտնականների նմանատիպ որոշումներ, ինչը վկայում է այն մասին, որ երկարամյա կանխավարկածը, թե աշխարհի լավագույն գիտնականները միշտ ձգտելու են ամերիկյան համալսարաններ, այլևս արդիական չէ։

Այս զարգացումների ֆոնին Միացյալ Նահանգներում գիտության ու համալսարանների ֆինանսավորումը վերջին շրջանում որոշակիորեն կրճատվել է, ինչը որոշ վերլուծաբանների կողմից գնահատվում է որպես ամերիկյան գիտական համակարգի համար մարտահրավեր։

Այնուամենայնիվ, չնայած այս կրճատումներին, ԱՄՆ-ում շարունակում են գործել գիտության ու նորարարության զարգացման համար աշխարհում թերևս լավագույն պայմանները՝ զարգացած գիտահետազոտական ենթակառուցվածքներ, ճկուն ֆինանսավորման մեխանիզմներ, ուսումնական և գիտահետազոտական ազատություն, ինչպես նաև գիտության ու բիզնեսի սերտ կապ, ինչը հնարավորություն է տալիս գիտական հայտնագործություններն արագորեն վերածելու առևտրային արտադրանքի։

Երկու երկրների միջև մրցակցության գլխավոր ուղղություններն են արհեստական բանականությունը, քվանտային հաշվարկները, կենսատեխնոլոգիաները և առաջընթացի մյուս ամենանորարար ու ռազմավարական նշանակություն ունեցող ճյուղերը, որտեղ առաջատարությունը մոտակա տասնամյակների ընթացքում մեծապես որոշելու է համաշխարհային տնտեսական ու ռազմական հավասարակշռությունը։ Սակայն կարևոր է նշել, որ գիտության ոլորտում մեծ ազդեցության հասնելու հնարավորությունը վերապահված չէ միայն գերտերություններին։ Պատմությունը և ժամանակակից փորձը ցույց են տալիս, որ համեմատաբար փոքր երկրներն էլ կարող են գիտության միջոցով ձեռք բերել աներևակայելիորեն մեծ ազդեցություն ու տնտեսական հզորություն, եթե ճիշտ են կառուցում իրենց ռազմավարությունը։

Իսրայելը, Սինգապուրը և Շվեյցարիան դասական օրինակներ են այն բանի, թե ինչպես կարելի է, չունենալով մեծ տարածք, բնական ռեսուրսներ կամ մեծաքանակ բնակչություն, դառնալ գիտատեխնոլոգիական առումով առաջատար՝ պարզապես գիտության, կրթության և նորարարության հանդեպ հետևողական ու երկարաժամկետ մոտեցման միջոցով։ Այս երկրների փորձը ցույց է տալիս, որ որոշիչը ոչ թե երկրի չափն է կամ բնական ռեսուրսների առկայությունը, այլ պետական քաղաքականության հետևողականությունը, մարդկային կապիտալի ներդրումը և գիտության հանդեպ իրական, այլ ոչ թե ձևական վերաբերմունքը։

Միաժամանակ, թեև վերջին շրջանում համաշխարհային քննարկումներում գերակշռում է բնական ու տեխնիկական գիտությունների կարևորությունը՝ հատկապես նրանց տնտեսական մոնետիզացիայի ներուժի պատճառով, հասարակական գիտությունների դերն ու նշանակությունը նույնպես նոր որակի մեջ են մտնում։ Հասարակագիտական հետազոտությունները՝ սոցիոլոգիայից մինչև քաղաքագիտություն և պատմություն, կարևոր դեր են խաղում ազգային ինքնության ձևավորման, հանրային գիտակցության զարգացման, աշխարհայացքի կերտման և, ի վերջո, մրցունակ ու պատասխանատու քաղաքացիների ձևավորման գործում։ Այս ուղղություններն են, որ ապահովում են այն ներքին կայունությունն ու համախմբվածությունը, առանց որի նույնիսկ ամենառադիկալ տեխնոլոգիական առաջընթացը չի կարող վերածվել կայուն պետական հզորության։

Հայաստանի պարագայում իրավիճակն ունի իր առանձնահատուկ «անկյունները»։ Մեր երկրում գիտության մասին խոսակցությունների ծավալը գրեթե միշտ գերազանցում է իրականում կատարվող գործի ծավալին, իսկ արված համեմատաբար փոքր քայլերի նշանակությունը հաճախ արհեստականորեն ուռճացվում է՝ ստեղծելով առաջընթացի պատրանք այնտեղ, որտեղ իրական համակարգային փոփոխություններ դեռ տեղի չեն ունեցել։ Իրականում, որպեսզի Հայաստանը վերածվի իսկապես մրցունակ ու դինամիկ պետության, անհրաժեշտ է գիտությանն ուշադրություն դարձնել այնպիսի մասշտաբով ու լրջությամբ, որը մինչ այժմ բացակայել է։

Ընդ որում, այս ուշադրությունը չպետք է սահմանափակվի միայն այն ուղղություններով, որոնք կարճաժամկետ հեռանկարում կարող են ապահովել տնտեսական օգուտ և ուղղակի եկամուտ։ Հասարակագիտական ուղղություններին ուշադրություն դարձնելը, թեև այն ուղղակիորեն չի մոնետիզացվում ու հաճախ դժվար է չափելի տնտեսական արդյունքի վերածել, ունի ոչ պակաս կարևոր դերակատարություն՝ պետության երկարաժամկետ զարգացման, օրինապահ վարքագծի ձևավորման և բարձր ինքնագիտակցություն ու հստակ ձևավորված ինքնություն ունեցող քաղաքացիների կերտման տեսանկյունից։

Կարևոր է նաև հասկանալ, որ գիտության զարգացումը սկզբունքորեն երկարատև և մեծ ջանքեր պահանջող գործընթաց է, որի արդյունքները երբեք չեն երևում անմիջապես։ Այս ոլորտում կատարվող ներդրումները պետք է ունենան հստակ երկարաժամկետ հեռանկար, և պետությունը չպետք է սպասի, որ մեկ-երկու տարվա ընթացքում կատարված ներդրումներից պետք է ստացվեն շոշափելի ու տպավորիչ արդյունքներ։ Գիտության ոլորտում հապճեպ, կարճաժամկետ մտածողությունը գրեթե միշտ հանգեցնում է կա՛մ ձևական, առանց իրական բովանդակության արդյունքների, կա՛մ էլ, ընդհանրապես, ներդրումների դադարեցման հենց այն պահին, երբ սկսում են երևալ առաջին լուրջ արդյունքները։

Սրան զուգահեռ՝ չափազանց կարևոր է, որ գիտության ոլորտը դառնա իսկապես գրավիչ ինչպես երիտասարդ, նոր սերնդի գիտաշխատողների, այնպես էլ արդեն ոլորտում երկար տարիներ ներգրավված, փորձառու մասնագետների համար։ Եթե պետությունը չգնահատի իր գիտնականներին՝ ինչպես ֆինանսական, այնպես էլ խորհրդանշական իմաստով, նրանք, բնականաբար, կհեռանան իրենց մասնագիտական գործունեությունից կամ էլ կընտրեն այլ երկրներ, որտեղ իրենց աշխատանքն ավելի բարձր է գնահատվում։ Իսկ սա շատ ցավալի հարված կլինի ազգային գիտությանը, քանի որ, ինչպես արդեն նշվեց, որակյալ գիտնական պատրաստելը տասնամյակների ընթացքում կուտակվող գիտելիքի, փորձի ու ներդրումների արդյունք է, և այդ կապիտալի կորուստը գործնականում անհնար է արագ վերականգնել։

Առանձնահատուկ ուշադրության է արժանի նաև գիտական արդյունքների գնահատման մոտեցումը։ Անհրաժեշտ է հիմնվել ոչ թե զուտ քանակական չափորոշիչների, այլ որակական գնահատականների վրա։ Այլ կերպ ասած՝ գիտնականը կարող է ձևականորեն ստեղծել մեծածավալ գիտական բազա, հրապարակել բազմաթիվ հոդվածներ, սակայն այդ աշխատանքն իրականում կարող է չունենալ իրական արդիականություն, չպարունակել որևէ նոր, օրիգինալ գիտելիք կամ նույնիսկ արդեն ժամանակավրեպ լինել, մինչդեռ պաշտոնական քանակական ցուցանիշների տեսանկյունից նման գիտնականը կարող է ձևականորեն գերազանցել իր գործընկերներին։ Այսինքն, առաջնահերթությունը պետք է տրվի որակական կողմին։ Նախընտրելի է համեմատաբար ավելի փոքրածավալ, բայց իսկապես արդիական, նոր գիտելիք պարունակող և գործնականում օգտակար գիտական բազան, քան մեծածավալ, բայց բովանդակային առումով քիչ արժեք ներկայացնող արդյունքը։

Զուգահեռաբար անհրաժեշտ է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ գիտության որոշ ճյուղեր առանձնահատուկ բնույթ ունեն և պահանջում են հատուկ, նպատակային ուշադրություն ու աջակցություն, որը չի կարող կրկնօրինակվել այլ ուղղությունների նկատմամբ կիրառվող ընդհանուր մոտեցումներով։ Այս համատեքստում կարևոր է հասկանալ կատարվող քայլերի հաջորդականությունը. նախ՝ պետք է հասնել համակարգի պահպանմանը, այսինքն՝ ապահովել, որ արդեն կատարված աշխատանքը, կուտակված գիտական փորձն ու ինստիտուցիոնալ հիշողությունը չկորչեն, և միայն դրանից հետո անցում կատարել գիտության իրական զարգացմանն ու ընդլայնմանը։ Հենց այս հաջորդական մոտեցման արդյունքում է հնարավոր, որ Հայաստանը կարողանա իսկապես դառնալ մրցունակ երկիր գիտության ոլորտում։

Մարդկային կապիտալի առումով Հայաստանն ունի կարևոր, բայց դեռևս լիարժեք չօգտագործված առավելություն։ Ու պատահական չէ, որ շատ հայ մասնագետներ ստիպված են լինում մեկնել արտասահման, որտեղ էլ հասնում են մեծ մասնագիտական հաջողությունների ու ճանաչման՝ հաճախ աշխարհի առաջատար գիտահետազոտական կենտրոններում։ Սա միաժամանակ և՛ խնդիր է, և՛ հնարավորություն. խնդիր է այն իմաստով, որ երկիրը կորցնում է իր լավագույն մասնագետներին հենց այն պահին, երբ նրանք առավել արժեքավոր կդառնային ազգային գիտության զարգացման համար, բայց նաև հնարավորություն է, քանի որ ապացուցում է, որ խնդիրը ոչ թե մարդկային ներուժի բացակայությունն է, այլ ներքին պայմանների ու հնարավորությունների անբավարարությունը։ Եթե Հայաստանը կարողանա ստեղծել այնպիսի պայմաններ, որտեղ գիտնականները կզգան իրական գնահատանք, կայուն ֆինանսավորում ու մասնագիտական աճի հեռանկար, ապա արտասահմանում հաջողության հասած հայ մասնագետների փորձն ու կապերը կարող են վերածվել ազգային գիտության զարգացման կարևորագույն ռեսուրսի։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բոլորը հասկանում են, որ նա ոչնչացնում է Հայաստանը. «Փաստ»«Մա՛մ, տղեդ փախչող տղա չի, ես կզոհվեմ, բայց չեմ փախչի». կամավոր Հրանտ Ջավադյանն անմահացել է հոկտեմբերի 23-ին Մարտունիում.«Փաստ»«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ են սպասվում վտանգավոր բեռների փոխադրման գործընթացում. «Փաստ»Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ»Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ»Սեպտեմբերի 8-ին և 9-ին գազանջատումներ կլինենԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդԱրջը ներխուժել է տուն և հարձակվել անվասայլակով տեղաշարժվող թոշակառուի վրաՀայաստանում առաջին անգամ կանցկացվի UCI Europe Tour պրոֆեսիոնալ հեծանվավազքը ՝ Tour of Armenia-նՀայտնի են դպրոցականների աշնանային արձակուրդների օրերըՎրաստանում վերջին շաբաթվա ընթացքում վառելիքի գներն աճել ենԶգուշացնում են՝ ապօրինի առևտրի դեպքերը կկանխվեն օրենքով սահմանված խիստ միջոցներովՄոուրինյուն արձագանքել է Ալվարեսի՝ Բարսելոնա չկայացած տեղափոխությանըՄիջադեպ Գեղարքունիքում․ 27-ամյա երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց, կասկածյալը ձերբակալվել էԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մոսկվայի Պատրիարքության Արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահինՇաբաթվա «գոհարները». Ուժեղ ՀայաստանՀայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի ավագը հանդես կգա արաբական լիգայումՎրաստանում երկրաշարժ է գրանցվելՕտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱԻնչպիսի՞ եղանակ է սպասվումՈւկրաինայի հարցի խաղաղ կարգավորման համար կոնկրետ նախադրյալներ չկան. ՊեսկովԱլիևը հարձակվում է, Երևանը՝ արդարանում. ինչի կարող է հանգեցնել «ադրբեջանական խաղաղությունը» և ինչպես դա կանխելԶենքերով ներխուժել են հյուրատուն, առևանգել մեկին ու կրակել մեկ այլ անձի ուղղությամբ․ ՔԿՈրպես անհետ կորած որոնվող 31-ամյա Տիգրան Մխիթարյանը հայտնաբերվել էԿառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ ԱբրահամյանՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողինԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդԱզգային ժողովը լեգիտիմ չէ. այն անօրինական ճանապարհով է ձևավորվել. Ավետիք ՉալաբյանԶախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերինԻնչու՞ ընդունեցինք եվրամիություն ինտեգրվելու օրենքը․ Մհեր ԱվետիսյանՀաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդումՀայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը տեխնիկապես վերազինվել էՄանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյութ) Տարեցտարի բուհ ընդունվողների թիվը զգալի նվազում է, ինչը վկայում է կրթության ցածր որակի մասին. Ատոմ Մխիթարյան Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա ՄաթևոսյանԻշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր ԱվետիսյանԱրցախի Հանրապետությունը ձևավորվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հարցը փակված չէ, և մենք պետք է դրա մասին բարձրաձայնենք. Աննա Կոստանյան Եկեղեցին մեր վերջին սրբությունն է, և մենք ամեն գնով պետք է պայքարենք ու պաշտպանենք այն. Ցոլակ ԱկոպյանՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում․ հարցազրույց Էդգար Ղազարյանի հետԿառավարության այս ծրագիրը պառակտման ծրագիր է․ այն արշավ է հայության դեմ, մեր եկեղեցու դեմ ու Սահմանադրության դեմ․ Նարեկ ԿարապետյանUcom-ն աջակցում է Coca-Cola Fest 2026-ին«Եթե մենք կանգնեցինք Արևմուտքի կողքին, Արևմուտքը մեզ Ուկրաինայի նման օգտագործելու է, և մենք վճարելու ենք թանկ գին»․ Մհեր ԱվետիսյանՏիգրանաշենն այն կետն է, որի շուրջ Փաշինյանը գնալու է բախման ուժայինների հետ․ Ավետիք Չալաբյան imID համակարգը բնականոն աշխատում է․ ՊԵԿԱնձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերին