Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Վառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. սա է տեղեկատվական անվտանգության ապահովման իշխանության մակարդակը. Տիգրան Աբրահամյան Խմիչք, որ Վենետիկ այցելող յուրաքանչյուր ճանապարհորդ պետք է փորձի. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 հոկտեմբերի). Երևանում բացվել է Ռուսաստանի հրապարակը. «Փաստ» Վտանգավոր ազդակներ, անհանգստացնող հեռանկար. «Փաստ» Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ» Կառավարությանը մեղադրում են անպատասխանատվության մեջ. «Փաստ»


Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում պետական կրթաթոշակների տրամադրման կարգում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Մասնագիտական կրթության մակարդակներում պետության համար առաջնահերթություն և կարևորություն ներկայացնող ոլորտների (գերակա ոլորտ) որակավորումներով (ուղղվածությամբ) հիմնական կրթության հիմքով ընդունված ուսանողներին պետական բյուջեի միջոցների հաշվին տարեկան ֆինանսավորում տրամադրելու կարգը»։

Նախագծով առաջարկվում է վերանայել պետական կրթաթոշակի տրամադրման գործող մեխանիզմը, մասնավորապես՝ վերանայել գերակա ոլորտների մասնագիտություններով սովորողներին տրամադրվող պետական կրթաթոշակի չափերը։ Նախատեսվում է, որ առաջին կիսամյակում ուսանողին կտրամադրվի 50 հազար դրամի չափով պետական կրթաթոշակ, իսկ հետագա կիսամյակներում կրթաթոշակի չափը կսահմանվի՝ հաշվի առնելով նախորդ կիսամյակի կամ ուսումնական տարվա ուսումնառության արդյունքները։ Բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների համար սահմանվում է առավել բարձր չափի կրթաթոշակ։ Նախագծով հստակեցվում է նաև պետական կրթաթոշակի շահառուների շրջանակը՝ նախատեսելով, որ պետական կրթաթոշակը տրամադրում է կառավարությունը՝ յուրաքանչյուր տարի հաստատվող գերակա ոլորտների մասնագիտությունների ցանկով հիմնական կրթության հիմքով ընդունված ուսանողներին, ինչպես նաև պետության համար առաջնահերթություն և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով նպատակային ուսուցմամբ ընդունված ուսանողներին՝ հաշվի առնելով, որ վերջիններիս ուսման վճարի փոխհատուցման պայմանները կարող են սահմանվել կառավարության առանձին որոշումներով։ Միաժամանակ ներդրվում է պետական կրթաթոշակ ստացած շահառուների աշխատանքային պարտավորության ինստիտուտը։ Նախատեսվում է, որ ուսումնառության տևողության առնվազն 50 տոկոսի ընթացքում պետական կրթաթոշակ ստացած սովորողը պարտավոր է ուսումն ավարտելուց հետո, իսկ պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցնելու դեպքում՝ ծառայության ավարտից հետո վեց ամսվա ընթացքում, սկսել մասնագիտական գործունեություն և առնվազն երեք տարի աշխատել Հայաստանում՝ ստացած մասնագիտությանը համապատասխան ոլորտում։ Միաժամանակ նախատեսվում է, որ նշված երեք տարվա աշխատանքային պարտավորությունը կարող է կատարվել չորս տարվա ընթացքում՝ հնարավորություն ընձեռելով շահառուներին աշխատանքային հարաբերությունների բնականոն փոփոխությունների պայմաններում կատարել իրենց պարտավորությունը։ Աշխատանքային հարաբերությունների դադարեցման դեպքում շահառուն պարտավոր է երեք ամսվա ընթացքում աշխատանքի անցնել կարգի պահանջներին համապատասխան նոր աշխատավայրում։ Նախատեսվում են նաև բացառություններ այն դեպքերի համար, երբ շահառուն իր կամքից անկախ հանգամանքներով ժամանակավորապես չի իրականացնում աշխատանքային գործունեություն կամ գտնվում է այլ երկրում՝ մասնագիտական որակավորման բարձրացման նպատակով։ Կարգավորվում են նաև կրթության շարունակականության հետ կապված հարաբերությունները։ Մասնավորապես, եթե մասնագիտական ուսումնական հաստատության շրջանավարտը կրթությունը շարունակում է բուհում նույն ոլորտի մասնագիտությամբ և ավարտում համապատասխան կրթական ծրագիրը, ապա աշխատանքային պարտավորությունը համարվում է կատարված՝ պահպանելով կարգով սահմանված մյուս պայմանները։ Եթե սովորողը կրթությունը շարունակում է այլ մասնագիտությամբ, ապա բարձրագույն կրթական ծրագիրն ավարտելուց հետո պարտավոր է առնվազն երկու տարի աշխատել մասնագիտական ուսումնական հաստատությունում ստացած մասնագիտությանը համապատասխան ոլորտում։ Նախագծով սահմանվում են նաև պետական կրթաթոշակի վերադարձման իրավական հիմքերն ու մեխանիզմները։ Մասնավորապես, աշխատանքային պարտավորությունը չկատարելու դեպքում շահառուն պարտավոր է պետական բյուջե վերադարձնել ստացած պետական կրթաթոշակի գումարը՝ կրթաթոշակ ստանալու ժամանակահատվածին համամասնորեն՝ կառավարության սահմանած կարգով։ Աշխատանքային պարտավորության մասնակի կատարման դեպքում վերադարձման ենթակա գումարը հաշվարկվում է համամասնության սկզբունքով՝ հաշվի առնելով փաստացի կատարված աշխատանքային պարտավորությունը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Փաշինյանը չի կարող մեզ կանգնեցնել Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. Անդրանիկ ԳևորգյանՎառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ucom-ի աջակցությամբ «Արևորդին» միավորում է կինոն և բնապահպանությունըՀաստատուն քայլերով շարժվում ենք առաջ. մեր նպատակն է դարձնել Գավառը ավելի զարգացած, նոր հնարավորություններով լի համայնք. տեսանյութԱռանց Խաղաղության համաձայնագրի՝ ոչ մի TRIPP. Արեգա ՀովսեփյանԱյն մասին, թե ինչու Ալիևյան սահմանադրությունը ոչ մի դեպքում չպետք է դրվի հանրաքվեի. Ավետիք ՉալաբյանՄենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին «Պահա՛նջ` չեղարկե՛լ «Թրամփի ուղին». Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛». Խաչիկ ԱսրյանԱրմեն Ստեփանյանը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության ESG սկզբունքները՝ Mining Armenia Forum 2026-ում Փաշինյանը ՀՀ սահմանների ներսում գտնվող տարածքներն «անկլավներ» եզրույթով որակելով խախտում է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքը, ըստ այդմ՝ նաև Սահմանադրությունը. Աննա ԿոստանյանԳավառ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Հրայր Իսրայելյանը բնակիչների հետ հանդիպումներն ամփոփում է իր ծննդավայր Հացառատում. Աննա ԿոստանյանԳազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութՔաղաքական պատասխանատվությունը պահանջում է կա՛մ ընդունել սեփական տնտեսական քաղաքականության ձախողումը և հեռանալ. Հ. Կամենդատյան Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան 3 փաստ, որ չգիտեիք Գառնիկ Դավթյանի մասինՀոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինԱռանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ ՀայաստանՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր ՊիրունչիկինԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՎտանգավոր զիջումները թուլացնում են սահմանները. Ուժեղ ՀայաստանԵթե չկարողանան ստանալ այդ 7 ձայնը՝ կգնան արտահերթ ընտրությունների. Էդմոն ՄարուքյանՈչինչ չի կարող խանգարել մեզ փոփոխություն բերել Ստեփանավանում. Լիանա ՄանուկյանՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհըՄոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորություններըՓաշինյանի օրոք անվտանգություն չկա. Հայաստանին խաղաղություն է պետք՝ անվտանգության երաշխիքներով և առանց զիջումների. Ուժեղ ՀայաստանՎայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքներըԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինՌուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Միրովկա բնակավայրըՊետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. սա է տեղեկատվական անվտանգության ապահովման իշխանության մակարդակը. Տիգրան Աբրահամյան ԵՄ-ին անդամակցության մասին Փաշինյանի խոստումները կեղծիք են և իրականությանը չեն համապատասխանում. Ավետիք Չալաբյան«Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան COP17-ինԾննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ Իշխանություններին չի հաջողվելու երկար զսպել քաղաքացիների զայրույթը. Աննա ԿոստանյանԳավառ համայնքի բնակիչների ջերմ ընդունելությունը մեզ մեծ ուրախություն ու վստահություն է ներշնչումԳավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցConverse Leasing. Ani Tuff՝ տուֆագործության տասնամյակների պատմության և զարգացման պատմություն Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան