Երևան, 24.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» Վառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին


«TRIPP»-ը, Թեհրանը և Երևանի հաշվարկները. որտեղ են հիմնական վտանգները. Տիգրան Դումիկյան

ԱՄՆ-Իրան շարունակվող հակամարտության ֆոնին Հայաստանի իշխանությունները կրկին ակտիվացրել են «TRIPP»-ի (Trump Route for International Peace and Prosperity) շուրջ քննարկումները։ Նախագիծը, որը ենթադրում է ամերիկյան ներգրավվածության որոշակի ձևաչափ Հայաստանի տարածքում, Երևան-Թեհրան հարաբերություններում առաջացրել է որոշակի զգայունություն և մտահոգություններ։ Թեհրանը բազմիցս ընդգծել է, որ ուշադիր հետևում է տարածաշրջանում ցանկացած նախաձեռնության, որը կարող է մեծացնել ԱՄՆ-ի ազդեցությունը կամ փոխել առկա ռազմավարական հավասարակշռությունը։ Իր հերթին պաշտոնական Երևանը վստահեցնում է, որ նախագիծը միտված է բացառապես տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացմանն ու տնտեսական համագործակցության ընդլայնմանը և ուղղված չէ որևէ երրորդ երկրի դեմ։

Սակայն իրանցի պաշտոնյաների շարունակվող և աստիճանաբար կոշտացող հայտարարությունները ցույց են տալիս, որ այդ հավաստիացումները Թեհրանում բավարար համոզիչ չեն ընկալվում, ինչը կարող է հանգեցնել նաև գործնական հետևանքների։ Սա առնվազը նշանակում է, որ ՀՀ դիվանագիտական կորպուսը և համապատասխան պետական կառույցները չեն իրականացնում բավարար արդյունավետ աշխատանք, ինչը հատկապես մտահոգիչ է՝ հաշվի առնելով Հայաստանի՝ Իրանից ունեցած տնտեսական կախվածության զգալի ծավալները։

Հայաստանը բնական գազի մոտ 20 տոկոսը ներկրում է Իրանից, ինչը կարևոր դեր ունի երկրի էներգետիկ համակարգի կայունության ապահովման գործում։ Երկկողմ առևտրաշրջանառությունը տարեկան կազմում է շուրջ 800 միլիոն ԱՄՆ դոլար, ինչը Հայաստանի տնտեսության համար զգալի ցուցանիշ է։ Միաժամանակ, Իրանի տարածքը Հայաստանի համար կենսական տարանցիկ ուղղություն է. հենց այդ ճանապարհով են Հայաստան հասնում Հնդկաստանից, Չինաստանից, Պարսից ծոցի երկրներից (մասնավորապես՝ ԱՄԷ-ից և Քաթարից), ինչպես նաև Հարավարևելյան Ասիայի մի շարք պետություններից ներմուծվող ապրանքները։ Այլ կերպ ասած՝ Իրանը Հայաստանի համար ոչ միայն առևտրային գործընկեր է, այլև արտաքին աշխարհի հետ կապող կարևոր լոգիստիկ միջանցք։

Երևան-Մոսկվա հարաբերությունները դեռևս չկարգավորած՝ Հայաստանը փաստացի կարող է հայտնվել նոր խնդիրների առջև։ Հիշեցնենք, որ ընդամենը ամիսներ առաջ վարչապետ Փաշինյանը բազմիցս հրապարակայնորեն հայտարարում էր, որ խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո Հայաստանի նկատմամբ կվերացվեն ռուսական սահմանափակումները։ Որպես հիմնավորում՝ նա վկայակոչում էր իր անձնական լավ հարաբերությունները թե՛ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, թե՛ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։ Սակայն ընտրություններից հետո ո՛չ Պուտինը, ո՛չ Միշուստինն անգամ չշնորհավորեցին Փաշինյանին, իսկ Եկատերինբուրգում Միշուստինի հետ հանդիպումից հետո հայ-ռուսական հարաբերություններում տեսանելի դրական տեղաշարժ չարձանագրվեց։

Հետևապես, ինչի՞ վրա է հիմնված մեր իշխանության հաշվարկը։

Մեզ համար կենսական նշանակություն ունի, որպեսզի Եվրոպայի և Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների զարգացումն ընթանա այնպես, որ Հայաստանը չվտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր վստահելի և կարևոր հարաբերությունները։ Քաղաքականությունը հնարավորի արվեստ է։ Մենք չպետք է վերածվենք հզորների աշխարհաքաղաքական խաղերի խաղաքարի։ Փոխարենը պետք է կարողանանք նրանց միջև առկա հակասությունները ծառայեցնել մեր ազգային շահերին՝ առանց վտանգելու մեր անվտանգությունն ու ռազմավարական հետաքրքրությունները։ Այս վճռորոշ փուլում սխալվելու իրավունք պարզապես չունենք։

Ուստի Հայաստանին անհրաժեշտ է հավասարակշռված ու հեռատես արտաքին քաղաքականություն, որն ի սպաս կդրվի բացառապես մեր պետության և ժողովրդի երկարաժամկետ շահերին։
 
Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»«Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ»Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԹրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցըՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանՓաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանConverse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-իԱդրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանԻշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՊատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մարիաննա ՂահրամանյանԲոլորն էլ գիտեն, որ Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան Այսօր իշխանությունը էս գլխից է ձերբակալում, դա իրենց վախերն են. պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ունի բնավորություն ընդդիմադիր քաղաքական գործիչներին չեզոքացնելու. Աղավնի Սուքիասյան 4 ավագանու անդամ ունենք ձերբակալված. Մինչեւ վերջ գնալու ենք, ամեն սցենարի էլ պատրաստ ենք. Գևորգյան Ստեփանավանցին քվեարկելու է փոփոխության համար. Աշոտ Մարկոսյան Դեռ վճիռ չկա, բայց ՔՊ-ն ընտրակաշառք է որակում Ստեփանավանում եղածը, սա քաղաքական հետապնդում է Մեր վստահված անձանց են այսօր էլի ձերբակալել են, գիտեն՝ ում ձերբակալեն, որ պրոցեսին խանգարեն Փոփոխությունները սկսվելու են Ստեփանավանից. Տիգրան Աբրահամյան Ձեզ եմ ներկայացնում Գավառ համայնքի` 2027–2031 զարգացման ծրագրի 10 հիմնական ուղղությունները. Աննա ԿոստանյանՆույն ՔՊ-ական պատգամավորը դեռ վերջերս պնդում էր, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային կապ կա. Հրայր Կամենդատյան Հայ ժողովրդին հուզող բազում հարցերի պատասխանները միջազգային հանրության տիրույթում են. Մենուա ՍողոմոնյանՄեր արտաքին քաղաքականության կուրսը ամեն օր փոփոխվում է. Արեգ Սավգուլյան