Երևան, 21.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» Հայաստանը նշում է Անկախության օրը Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է Փաշինյանը Փաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներից Ինչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Սկսվել է Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիան Արցախի դեմ. «Փաստ» Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան Գազի մատակարարումները դիվերսիֆիկացնելու հնարավորությունները խիստ սահմանափակ են. ի՞նչ առաջարկ է անում Բաքուն. «Փաստ»


Եկեղեցու դեմ իշխանության պատերազմը մտնում է նոր՝ ավելի խայտառակ փուլ. «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վաղը 9-րդ գումարման ԱԺ անդրանիկ նիստն է նախատեսված: Եվ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ Ամենայն հայոց կաթողիկոսը չի մասնակցելու նորակազմ խորհրդարանի նիստին: Հարկավ, Սահմանադրությամբ նման որոշակի պահանջ չկա, միայն նշված է, որ Կաթողիկոսն ու նախագահը կարող են մասնակցել նիստին: Սակայն, նախ՝ բացի գրված օրենքներից, կան նաև չգրված օրենքներ: Կա ձևավորված քաղաքական մշակույթ և ավանդույթ: Հասկանալի է, իհարկե, որ դրանք բոլորը Նիկոլ Փաշինյանի ու նրա գլխավորած ՔՊ-ի համար դատարկ հնչյուններ են: Իրենք չունեն «կարմիր գծեր», առավել ևս, երբ հարցը վերաբերում է ազգային բովանդակություն ունեցող ավանդույթներին:

Եկեղեցին, կարծես, սպասում է, որ հրավեր լինի՝ ԱԺ նիստին մասնակցելու: Գոնե ֆորմալ առումով այդպես է: Բայց ակնհայտ է, որ հրավեր, բնականաբար, չի լինելու: Մյուս կողմից՝ Եկեղեցու դեմ պատերազմող «մեծամասնություն» ունեցող խորհրդարանում ելույթ ունենալը, կարծում ենք, Հայ առաքելական եկեղեցու հովվապետի համար պետք է որ վիրավորական դիտվեր: Ինչևէ, Կաթողիկոսն ու Եկեղեցին ոչինչ չեն կորցնի, եթե Վեհափառը ներկա չլինի այդ ԱԺ նիստին: Կորցնողը մենք բոլորս ենք լինելու՝ ավանդույթների խախտման, ազգայինի ոտնահարման, մի խոսքով՝ խայտառակության առումով: Իսկ եթե ճիշտ դուրս գան այն խոսակցությունները, որ իշխանությունները նախատեսում են կարգալույծ հոգևորականներից մեկնումեկին հրավիրել ԱԺ, ապա դա կլինի հերթական խայտառակությունն ու ապօրինի գործողությունը: Թեպետ, դա հազիվ թե զարմանալի համարվի: Այո, խայտառակություն, բայց ոչ զարմանալի: Քանի որ շատ ավելի ամոթալի ու խայտառակ փաստեր են արձանագրվել: Ու դեռ արձանագրվելու են:

Մասնավորապես, ինչպես հայտնի է, Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ մեղադրանքով «գործն» ուղարկվել է դատարան, առաջին դատական նիստը նշանակված է օգոստոսի 7-ին: Հասկանում եք, չէ՞, ի մեծ երջանկություն և ի փափագ Ադրբեջանի և Թուրքիայի, Հայաստանի իշխանությունները քրեական վարույթ են նախաձեռնել Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ: Հենց միայն այս ձևակերպումն անջնջելի ամոթ և խայտառակություն է: Խարան: Ու ոչ միայն նրանց վրա, որ նախաձեռնել են նման «վարույթ», ոչ միայն նրանց վրա, որ հանդգնել են ձեռք բարձրացնել ազգային ինքնության հենասյուներից մեկի վրա, այլև դա խարան ու ամոթ է մեր բոլորիս վրա՝ որպես հասարակություն, որպես պետություն, ըստ որում՝ որպես առաջինը քրիստոնեությունը պետական կրոն հռչակած երկիր:

Եվ ուրեմն, գործող քպական իշխանությունը քրեական հետապնդում է նախաձեռնել Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ներսիսյանի ու վեց եպիսկոպոսների (արքեպիսկոպոսների) դեմ: Այդ «գործն» ինքնին անընկալելի մի բան է, քանի որ, ըստ էության, կոպիտ ու խայտառակ միջամտություն է իրականացվում Հայ առաքելական եկեղեցու ներքին ինքնավարությանը, դարերով ամրագրված ներեկեղեցական հարաբերություններին ու կանոններին: Աշխարհիկ դատարանը որոշել է, որ… կարող է դատարանի որոշմամբ թեմակալ առաջնորդ «նշանակել»: Բայց դա քիչ է համարվել և դեռ մի բան էլ Ամենայն հայոց կաթողիկոսին, ինչպես հանգամանորեն բացատրել է ճանաչված փաստաբան Արա Զոհրաբյանը, մեղադրում են այն արարքի համար, որ նա, որպես Գերագույն հոգևոր խորհրդի նախագահ, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով, իբր, խոչընդոտել է օրինական ուժի մեջ մտած դատական այլ ակտի՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը բավարարելու վերաբերյալ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Էդգար Հովհաննիսյանի) որոշման կատարմանը:

Ըստ փաստաբանի ներկայացրածի, այդպիսի խոչընդոտում է համարվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման Վոլոդիայի Սարոյանին կարգալույծ հռչակելու վերաբերյալ Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից ընդունված տնօրինությունը:

«Միջազգային և ներպետական օրենսդրությամբ Հայ Առաքեալական Սուրբ Եկեղեցու ներքին գործերին չմիջամտելու պարտավորություն ունեցող պետության մեջ իշխանությունը մեղադրյալի կարգավիճակ է շնորհել Հայոց Հայրապետին՝ եկեղեցական գործառույթ իրականացնելու համար»,-ընդգծում է Արա Զոհրաբյանը: Ու հազիվ թե կարելի է նրանից ավելի զուսպ և դիպուկ ձևակերպել:

Բայց հարցը Գարգեգին Երկրորդի անձը չէ: Այդ խնդիրը կա, բայց Փաշինյանի գլխավորած իշխանության առանցքային թիրախը հենց Հայ առաքելական եկեղեցին է, որպես ազգային, հոգևոր, աշխարհով մեկ սփռված ու հայության մեջ մեծ հեղինակություն ունեցող կառույց, ազգային անկյունաքարային ինստիտուտ:

Սա է գլխավոր հարցը: Ավելի ստույգ, իշխանության հետապնդած նպատակը Հայ առաքելական եկեղեցին կազմաքանդելն է, ոչնչացնելը, բովանդակախեղելը (առնվազն):

Ավելին, այն, որ Փաշինյանի բուն թիրախը Եկեղեցին է, չափազանց դյուրին հիմնավորվում է նույն այդ քպական իշխանության քայլերով ու գործողություններով: Դրանց պարզ, նկարագրական թվարկումն իսկ բավարար է՝ համոզվելու համար. եպիսկոպոսների դիվանագիտական անձնագրերի չեղարկումը (2018 թ.), Ամենայն հայոց կաթողիկոսին ուղեկցող պետական ոստիկանական պահպանության դադարեցումը (2020 թ.), «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դուրսբերումը հանրակրթական առանձին ուսումնական ծրագրից (2020 թ.), քրեակատարողական հիմնարկներում Հայ առաքելական սուրբ եկեղեցու հոգևոր ծառայության դադարեցումը (2024 թ.), զինված ուժերում եկեղեցու ինստիտուցիոնալ ներկայության էական սահմանափակումները և ՀԱԵ-ն բանակից հեռացնելը (2024–2025 թթ.), պատարագների խմբագրման փորձերը (2025–2026 թթ.), Ամենայն հայոց կաթողիկոսին փոխելու և նրա լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ հրապարակային քաղաքական նախաձեռնությունների մեկնարկը (2025– 2026 թթ.), Ամենայն հայոց կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների նկատմամբ քրեական հետապնդումները (2026 թ.):

Ըստ որում, դեռ չենք խոսում անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից բարձրաստիճան հոգևորականության հասցեին զազրախոսական, փողոցային արտահայտությունների, ՀԱԵ բարձրաստիճան բազմաթիվ հոգևորականների կալանավորելու, մեղադրանքներ ներկայացնելու, ռեպրեսիաների ենթարկելու մասին: Չենք խոսում քպական իշխանությունների կողմից Եկեղեցու հասցեին այլ անընդունելի դրսևորումների մասին: …

Փաշինյանն առաջինը չէ, իհարկե, որ ցանկանում է կործանել Հայ առաքելական եկեղեցին: Էլի փորձողներ են եղել 1700 տարվա ընթացքում: Ակնհայտ փաստն այն է, որ Հայ առաքելական եկեղեցին կա:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանը կրկին նոր փորձության միջով պետք է անցնի. տեսանյութ Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» «Սեպտեմբերի 21-ը պետք է դառնա Հայաստանի ինքնիշխանության վերականգնման օրը». Խաչիկ ԱսրյանՔաղաքականապես հասուն ազգերը երկու կարգավիճակ ունեն․ կա՛մ ունեն անկախ պետականություն, կա՛մ պայքարում են անկախ պետականության համար. Մհեր Ավետիսյան Հայաստանը նշում է Անկախության օրը Իշխանությունները ասում էին շահավետ չէ․ վրացիները 6 ամսում ունեցել է 500 միլիոն դոլարի շրջանառություն․ Նարեկ Կարապետյան Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է ՓաշինյանըՓաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներիցՀայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրըԱՄՆ-ում լրագրությունը մեռած է՝ հայտարարել է Թրամփի խորհրդականըԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 20-ից 24-ըՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովԻրանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցությունը որակել է որպես հնարավորությունԱտելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՍեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինիԳազի հնարավոր թանկացման շեմին․ կառավարությունը լռում է, իսկ քաղաքացիները պատրաստվում են նոր հարվածի. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական անձանց փոխանակում են իրականացրել Բելառուսի միջոցովՎթար՝ Հրազդան-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսի մասնակցությամբ․ կան վիրավորներՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՄիջին ուժգնության երկրաշարժ, 4.2 մագնիտուդ. Ռուսաստան«ՀԵԼԻՔՍ»-ը մուտք է գործել Հայաստանի շուկա․ Երևանում բացվել է«ՀԵԼԻՔՍ» Լաբորատոր համալիրը«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին Արցախում էթնիկ զտման հետևանքով զոհվածների հիշատակինԱդելիա Պետրոսյանը խոստովանել է, որ կարոտում է մրցումներըՊատմական Սինտագմա հրապարակում անցկացվող Խաղաղության համաշխարհային օրվա միջոցառման պատվավոր երկիրը Հայաստանն էԻսրայելի ՊԲ-նհարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներինՔոբայր վանական համալիրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը. նա հոսպիտալացվել էԱրցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն. բայց այդ իրավունքը կյանքի կոչելու համար մենք դեռ երկար ու աշխատանքով լեցուն ճանապարհ պիտի անցնենք․ Նարեկ ԿարապետյանՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցներըԱռանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներԱմենածանր բեռը արցախցիների փոքրիկ ճամպրուկների մեջ չէր․ այդ բեռը հայրենիքի կորուստն էր․ Իրինա ՅոլյանԾաղիկների խոնարհում ԵռաբլուրումԱրցախցիները դարձան աշխարհի խոշոր 7 պետությունների ագրեսիայի զոհը Մեր դատավորները համատարած գտնվում են Փաշինյանի ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանԻշխանությունը իր դիրքերը պահպանելու համար պատրաստ է գնալ ոչ օրինական քայլերի. Արեգ ՍավգուլյանԵՊՀ-ում տիրում է խտրականություն, և աշխատանքից հեռացնում են քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքներըԴպրոցներում միտումնավոր աշակերտներին հեռացնում են ազգային արժեքներից. Ատոմ ՄխիթարյանԿրակեն՝ չպատասխանենք․ այսպե՞ս են պատրաստվում պաշտպանել Հայաստանը. Էդմոն Մարուքյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արամ Մարգարյան. տեսանյութԻնչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ»Այն մասին, թե ինչ կրիտիկական նշանակություն ունի փոքրիկ Տիգրանաշենը Հայաստանի համար, և ինչու են մեր թշնամիները ու նրանց տեղական կամակատարներն ամեն գնով փորձում մեզնից այն պոկել. ՉալաբյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Սկսվել է Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիան Արցախի դեմ. «Փաստ»Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ»«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի ուղերձը Արցախի հանձնման ու հայաթափման երրորդ տարելիցի կապակցությամբ Գերմանիայի հեռուստատեսության հայտարարությունն արվել է Արցախի տեղահանման հենց նախօրեին. Նարեկ Կարապետյան 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան