Երևան, 12.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Խոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ» Սարսափազդու հեռանկար՝ դատարկ հայտարարությունների ֆոնին. պատրանքների գինը չափազանց բարձր է. «Փաստ» «Եթե մեկ վայրկյանով Գագիկիս ձայնը չլսեի, կխեղդվեի, իսկ հիմա...». Գագիկ Ենգոյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Կարմիր շուկայում, տուն «վերադարձել»... երեք ամիս անց. «Փաստ» Ո՞վ չի կարողանա օգտվել ծնողական ժամից. նոր փոփոխություններ Աշխատանքային օրենսգրքում. «Փաստ» «Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ» «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ» Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ» Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ» Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ» «Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ»

9-րդ գումարման Ազգային ժողովը լեգիտիմության լրջագույն խնդիր ունի. Հանրային Դաշինք

Օգոստոսի 2-ին տեղի ունեցավ 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը։ Այս կազմով ձևավորված Ազգային ժողովը չի արտահայտում ՀՀ քաղաքացիների իրական քաղաքական կամքը և ունի լեգիտիմության լրջագույն խնդիրներ, որոնք պայմանավորված են թե՛ ՀՀ Սահմանադրության 2015 թվականի խմբագրությամբ ամրագրված իշխանության ձևավորման կառուցակարգերով, թե՛ 2026 թվականի ընտրությունների անցկացման և արդյունքների ամփոփման ընթացքում տեղի ունեցած խախտումներով։ 

Առաջին խնդիրը հենց գործող սահմանադրական համակարգի կառուցվածքում է։ 

2026 թվականի ընտրություններին ընտրելու իրավունք ուներ 2,503.990 քաղաքացի։ Պաշտոնական տվյալներով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը ձայն է տվել 726,819 քաղաքացի՝ ընտրություններին մասնակցածների 49.75%-ը և ընտրելու իրավունք ունեցողների մոտ 29%-ը: Արդյունքում այն քաղաքական ուժը, որը չի ստացել ո՛չ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 30%-ի, ո՛չ էլ ընտրություններին մասնակցածների 50%-ի աջակցությունը, առաջիկա հինգ տարիներին իր խորհրդարանական մեծամասնության միջոցով վերահսկելու է օրենսդիր և գործադիր իշխանությունները։ Այն որոշիչ դեր է ունենալու նաև բարձրագույն դատական ատյանների, Դատախազության, Կենտրոնական բանկի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, քննչական մարմինների, ոստիկանության, Մարդու իրավունքների պաշտպանի և այլ իրավապահ և ուժային կառույցների ձևավորման հարցում։

Այսպիսով՝ ընտրություններին մասնակցած քաղաքացիների կեսից պակաս աջակցություն ստացած քաղաքական ուժն առաջիկա հինգ տարիներին որոշիչ ազդեցություն է ունենալու պետական իշխանության գրեթե ամբողջ համակարգի գործունեության վրա։

Երկրորդ խնդիրը կապված է ընտրությունների անցկացման և արդյունքների ամփոփման հետ։ Այդ ընթացքում տեղի ունեցան բազմաթիվ ընտրախախտումներ, որոնց գագաթնակետը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ապօրինի որոշումն ու Սահմանադրական դատարանի կողմից դրա վավերացումն էին։ Դրա հետևանքով ընդդիմադիր ուժերից մեկին՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը քվեարկած քաղաքացիները փաստացի զրկվեցին Ազգային ժողովում ներկայացված լինելու իրավունքից։

Երրորդ խնդիրը կապված է ընտրությունների անցկացման անհավասար ու անարդար պայմանների հետ. ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների համատարած ձերբակալություններ, կալանավորումներ, անմեղության կանխավարկածի խախտումներ,  բռնություններ, ինչպես նաև արտասահմանից ժամանած` ՀՀ քաղաքացիություն ունեցող անձանց ընտրության իրավունքի վարկաբեկումներ ու անօրինական պատիժներ, դիտորդական առաքելությունների սահմանափակումներ:

Այս իրավիճակում Ազգային ժողովում ներկայացված ընդդիմությունն ունի կարևոր առաքելություն. թեև օրենսդրությամբ նրան վերապահված հնարավորությունները սահմանափակ են, դրանք պետք է օգտագործվեն ամբողջությամբ և հետևողականորեն։ 

Ակնկալում ենք, որ ընդդիմությունը չի սահմանափակվի շարքային հայտարարություններով։ Այն պետք է իր քաղաքական և իրավական ամբողջ գործիքակազմը ծառայեցնի Հայաստանի Հանրապետության կենսական շահերի պաշտպանությանը։

«Հանրային դաշինքը» ևս շարունակելու է իր գործունեությունը՝ նպատակ ունենալով Հայաստանում վերացնել միահեծան իշխանության համակարգը և ձևավորել այնպիսի սահմանադրական և քաղաքական կարգ, որը կբացառի հնարավորությունը, երբ ընտրելու իրավունք ունեցողների 30%-ից և ընտրություններին մասնակցածների 50%-ից պակասի աջակցությունն ստացած որևէ քաղաքական ուժ հինգ տարի շարունակ միանձնյա վերահսկի օրենսդիր և գործադիր իշխանությունները, որոշիչ ազդեցություն ունենան դատական իշխանության, անկախ պետական մարմինների և իրավապահ համակարգի ձևավորման վրա։ 

«Հանրային դաշինք»՝ իշխանությունների հակակշռման համար նախաձեռնող խումբ

Աննա Կոստանյան

Արսեն Թավադյան

Գոռ Պլուզյան

Հայկ Դորունց

Հովհաննես Իշխանյան

Ռուբեն Հարությունյան

Վարդան Հարությունյան

Տարոն Նահապետյան 

 

Ալեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը․ «Ժողովուրդ»Հայաստանում կարող է կիրառվել վարկային համաներման միջազգային փորձը. Հրայր ԿամենդատյանԽոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ»Սարսափազդու հեռանկար՝ դատարկ հայտարարությունների ֆոնին. պատրանքների գինը չափազանց բարձր է. «Փաստ»«Եթե մեկ վայրկյանով Գագիկիս ձայնը չլսեի, կխեղդվեի, իսկ հիմա...». Գագիկ Ենգոյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Կարմիր շուկայում, տուն «վերադարձել»... երեք ամիս անց. «Փաստ»Ո՞վ չի կարողանա օգտվել ծնողական ժամից. նոր փոփոխություններ Աշխատանքային օրենսգրքում. «Փաստ»«Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ»«Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ»Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ»Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ»Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ»«Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ»Քանդվել է Մալաթիա քաղաքի հայկական եկեղեցինG7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունըՀայհիդրոմետի տնօրենը գրել է«Ապագա սերունդները մեզ կհիշեն կա՛մ որպես պետականություն կառուցած, կա՛մ այն կործանած սերունդ»․ Մհեր ԱվետիսյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերից 12-ից 20-ն ընկած ժամանակահատվածումԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմ չի սկսելԱրմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-իԱՄՆ-ը չի կարող Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների հարցով բանակցել Եվրոպայի փոխարեն. ԿալլասՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱրդյոք սահմանադրությունը կարող է իրական պայքարի թեմա դառնալ․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղելՄեծ կորուստ` ողջ ազգի համար. Արսեն Գևորգյանի պես հայրենասերները քիչ են. Ռուբեն ՄխիթարյանՀայկ Մարտիրոսյանը մասնակցում է «Total Chess World Championship Tour»-ին2026-ի սկզբից Հայաստանում արտերկրի հարցումների հիման վրա ձերբակալվել է ՌԴ 5 քաղաքացի․ ԶախարովաԴպրոցների գնահատման նոր չափանիշներ կսահմանվեն․ ինչ փոփոխություններ են առաջարկվումԵԱՏՄ-ն 2027-ին կիրականացնի սպառողների իրավունքների պաշտպանության իրազեկման արշավՇուրջ 4600 ուսանողի վճարումների հաշվարկում 400 մլն դրամի գերավճար է առաջացելԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըՎաղը տեղի կունենա Պուտինի հանդիպումը ԱՄՆ բանագնացների հետՄ17. Հայաստանի ընտրանին խոշոր հաշվով զիջեց ՖրանսիայինՉարենցավանի կամրջի հարևանությամբ բախվել են «Chevrolet», «Գազել» և «Opel»«Վեոլիա Ջուր»-ը շարունակում է ջրամատակարարման ենթակառուցվածքների վերակառուցումը Հայաստանի մարզերումՊետք է պաշտպանենք Անկախության հռչակագիրը, և դրա համար անհրաժեշտ է հասարակության համախմբումը. Ավետիք ՉալաբյանԱրսեն Գևորգյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցում«Ուժեղ Հայաստան» կոսակցության ակցիան՝ ԵՄ գրասենյակի դիմացԶՊՄԿ․ հզոր արտադրություն, հազարավոր աշխատատեղեր և նշանակալի ներդրում Հայաստանի տնտեսության մեջՄեր պետությունը գտնվում է հիբրիդային պատերազմի էպիկենտրոնում. Արեգ ՍավգուլյանԸնդդիմադիրը մարդ է. Մենուա ՍողոմոնյանՍրբուհի Գալյան, հիմա գո՞հ եք. Մարիաննա ՂահրամանյանԱյն մաաին, թե ինչպիսի “ժողովրդավարական” և “թափանցիկ” մեթոդներով է գործող վարչախումբը պայքարում իր քաղաքական հակառակորդների հետ. Ա. ՉալաբյանԳլխակեր համակարգի հերթական զոհը. Էդմոն ՄարուքյանԱկբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգըՖասթ Բանկի քարտերը Երևանում պատվիրելիս հասանելի կլինեն 24 ժամվա ընթացքումՀիշենք, որ ժամանակին Բաքուն պատրաստ էր ընդունելու Արցախի ինքնավարությունը. Մենուա ՍողոմոնյանՊետք է գիտակցել, որ ՔՊ-ի իշխանությունը մեր երկրում հավերժ չի կարող լինել. Արմեն ՄանվելյանԱդրբեջանն Արցախում իրականացրել է էկոցիդ, իսկ միջազգային հանրությունը լռում է այդ մասին. Աննա ԿոստանյանԵՄ դեսպանը պատգամավորների հետ հանդիպմանը հայտնել է, որ մտահոգված է հայաստանյան բանտերի վիճակով. Հարություն Հարությունյան«Գեղամ Նազարյա՛ն, ձայնդ կտրի՛ր․ չծախվող ապրանք չկա, քեզ ինչքանո՞վ առան». պահեստազորի սպա