Մեր կրոնական զգացմունքների հետ խաղը ունենալու է հետևանքներ․ Նարեկ Կարապետյան
TV«Վաղը՝ ժամը 16:00-ին, Վաղարշապատի՝ Էջմիածնի դատարանում տեղի է ունենալու մի անօրինակ բան։ Հայաստանի իշխանությունները խայտառակ ճնշման քայլ են անում, և պատմության մեջ նմանը չունեցող դեպք է արձանագրվելու․ Ամենայն Հայոց Կաթողիկոս Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը որպես մեղադրյալ հրավիրվել է դատարան։
Վաղը մենք Ազգային ժողովում չենք լինի, մեր հայրենակիցների հետ մենք կլինենք Վաղարշապատում՝ ժամը 16:00-ին, որպեսզի բոլորը տեսնեն, որ մեր կրոնական զգացմունքների հետ խաղը ունենալու է հետևանքներ։ Վաղը ժամը 16:00-ին ես լինելու եմ Էջմիածնի դատարանի դիմաց։ Մենք բոլորս լինելու ենք Էջմիածնի դատարանի դիմաց»,- այս մասին այսօր՝ օգոստոսի 6-ին, հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։