Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. սա է տեղեկատվական անվտանգության ապահովման իշխանության մակարդակը. Տիգրան Աբրահամյան Խմիչք, որ Վենետիկ այցելող յուրաքանչյուր ճանապարհորդ պետք է փորձի. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 հոկտեմբերի). Երևանում բացվել է Ռուսաստանի հրապարակը. «Փաստ» Վտանգավոր ազդակներ, անհանգստացնող հեռանկար. «Փաստ» Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ» Կառավարությանը մեղադրում են անպատասխանատվության մեջ. «Փաստ» «Ապրում եմ այն հույսով, որ գոնե մեկ անգամ կգնամ երեխայիս գերեզմանին այցի, կգրկեմ նրան ու ներողություն կխնդրեմ». Գարրի Ասլանյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Եղնիկներում. «Փաստ»


«TRIPP»․ մեկ տարի անց՝ կես ճանապարհին․ Տիգրան Դումիկյան

Անցած շաբաթը տեղեկատվական առումով բավական բուռն էր՝ պայմանավորված Վաշինգտոնում 2025 թվականի օգոստոսի 8-ին նախաստորագրված Հայաստան-Ադրբեջան խաղաղության փաստաթղթի մեկամյակով։ Մեկ տարի անց արդեն հնարավոր է ոչ միայն արձանագրել այդ գործընթացի քաղաքական նշանակությունը, այլև փորձել գնահատել՝ որքանով են ձեռք բերված պայմանավորվածությունները վերածվել իրական, գետնի վրա տեսանելի գործընթացների։

Եթե այս օրակարգից առանձնացնենք ամենաշատ քննարկվող բաղադրիչներից մեկը՝ «TRIPP» («Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման») նախագիծը, ապա մի կողմից՝ կողմերը պարբերաբար վերահաստատում են նախագծի ռազմավարական նշանակությունը, իրենց հանձնառությունն ու այն հնարավորինս սեղմ ժամկետներում կյանքի կոչելու պատրաստակամությունը, մյուս կողմից՝ այս ուղղությամբ առայժմ շինարարական աշխատանքներ չեն իրականացվում։ Դեռևս չկա հաստատված ենթակառուցվածքային նախագիծ, հետևաբար չկա նաև աշխատանքների մեկնարկի հստակ և հրապարակային ժամանակացույց։

«Թրիփփ»-ի շուրջ ձևավորված միջազգային օրակարգը ցույց է տալիս, որ խոսքը միայն տրանսպորտային նախագծի մասին չէ։ Եթե այն իրականացվի նախատեսված տրամաբանությամբ, ապա կարող է փոխել Հարավային Կովկասի հաղորդակցությունների ներկայիս կառուցվածքը՝ ստեղծելով նոր կապեր Հայաստանի, Ադրբեջանի և տարածաշրջանի մյուս երկրների միջև։

Սակայն այս ամենը դեռևս հեռանկար է։ Մինչև ենթակառուցվածքը չկառուցվի և երթուղին չսկսի գործել, տնտեսական ակնկալիքները շարունակում են մնալ կանխատեսումների մակարդակում։

Հատկանշական է նաև Հայաստանի հարևանների վերաբերմունքը։

Թուրքիան, ընդհանուր առմամբ, ողջունում է տարածաշրջանային հաղորդակցությունների բացման գաղափարը՝ այն դիտարկելով ավելի լայն տրանսպորտային և տնտեսական կապերի համատեքստում։ Վրաստանն ուշադիր հետևում է գործընթացին՝ հաշվի առնելով, որ նոր երթուղիների ի հայտ գալը կարող է ազդել տարածաշրջանի գործող տրանսպորտային հոսքերի և տարանցիկ դերերի վրա։ Իրանից պարբերաբար հնչող մտահոգությունները ցույց են տալիս, որ Թեհրանը շարունակում է այս նախագծի հնարավոր իրականացման մեջ տեսնել իր շահերի համար ռիսկեր և անվտանգային հնարավոր սպառնալիքներ։

Եվրոպական միության և Ռուսաստանի դեպքում ևս մոտեցումը գրեթե նույնն է։ Տարածաշրջանային նոր հաղորդակցության ցանկացած նախագիծ, հատկապես եթե այն ներառում է միջազգային դերակատարների մասնակցություն կամ անվտանգության նոր մեխանիզմներ, անխուսափելիորեն դառնում է ավելի լայն աշխարհաքաղաքական մրցակցության և համագործակցության առարկա։ Սակայն այստեղ էլ պետք է տարբերակել երկու իրողություն։

«Թրիփփ»-ի քաղաքական արժեքը արդեն իսկ ակնհայտ է։ Դրա շուրջ ձևավորվել է միջազգային օրակարգ, այն դարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կարևոր խորհրդանիշներից մեկը, և դրա հնարավոր իրականացումը հետաքրքրում է ոչ միայն անմիջական կողմերին։

Բայց քաղաքական արժեքը դեռևս ինքնին ենթակառուցվածք չէ։ Ճանապարհի, երկաթուղու կամ որևէ այլ հաղորդակցության իրական նշանակությունը սկսվում է այն պահից, երբ այն հայտնվում է քարտեզի վրա ոչ միայն որպես գաղափար, այլև որպես չափելի, ֆինանսավորված և կառուցվող նախագիծ։ Դրանից հետո միայն հնարավոր կլինի գնահատել դրա իրական տնտեսական ազդեցությունը՝ բեռնափոխադրումների ծավալները, ներդրումների ներգրավումը, տարանցիկ եկամուտները և տարածաշրջանային առևտրային հոսքերի փոփոխությունը։

Եվ սա է, թերևս, հաջորդ փուլի գլխավոր չափանիշը։

Որովհետև քաղաքական հայտարարությունների և իրական ենթակառուցվածքի միջև երբեմն կարող է լինել շատ կարճ ճանապարհ, իսկ երբեմն՝ շատ երկար հեռավորություն։ Եվ այս պահին «Թրիփփ»-ը գտնվում է հենց այդ միջանկյալ փուլում։ Ուստի մեկ տարի անց կարող ենք արձանագրել, որ «Թրիփփ»-ը դեռ քաղաքական ճանապարհին է։ Իսկ իրական ճանապարհը դեռ պետք է կառուցել․․․
 
Ucom-ի աջակցությամբ «Արևորդին» միավորում է կինոն և բնապահպանությունըՀաստատուն քայլերով շարժվում ենք առաջ. մեր նպատակն է դարձնել Գավառը ավելի զարգացած, նոր հնարավորություններով լի համայնք. տեսանյութԱռանց Խաղաղության համաձայնագրի՝ ոչ մի TRIPP. Արեգա ՀովսեփյանԱյն մասին, թե ինչու Ալիևյան սահմանադրությունը ոչ մի դեպքում չպետք է դրվի հանրաքվեի. Ավետիք ՉալաբյանՄենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին «Պահա՛նջ` չեղարկե՛լ «Թրամփի ուղին». Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛». Խաչիկ ԱսրյանԱրմեն Ստեփանյանը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության ESG սկզբունքները՝ Mining Armenia Forum 2026-ում Փաշինյանը ՀՀ սահմանների ներսում գտնվող տարածքներն «անկլավներ» եզրույթով որակելով խախտում է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքը, ըստ այդմ՝ նաև Սահմանադրությունը. Աննա ԿոստանյանԳավառ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Հրայր Իսրայելյանը բնակիչների հետ հանդիպումներն ամփոփում է իր ծննդավայր Հացառատում. Աննա ԿոստանյանԳազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութՔաղաքական պատասխանատվությունը պահանջում է կա՛մ ընդունել սեփական տնտեսական քաղաքականության ձախողումը և հեռանալ. Հ. Կամենդատյան Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան 3 փաստ, որ չգիտեիք Գառնիկ Դավթյանի մասինՀոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինԱռանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ ՀայաստանՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր ՊիրունչիկինԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՎտանգավոր զիջումները թուլացնում են սահմանները. Ուժեղ ՀայաստանԵթե չկարողանան ստանալ այդ 7 ձայնը՝ կգնան արտահերթ ընտրությունների. Էդմոն ՄարուքյանՈչինչ չի կարող խանգարել մեզ փոփոխություն բերել Ստեփանավանում. Լիանա ՄանուկյանՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհըՄոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորություններըՓաշինյանի օրոք անվտանգություն չկա. Հայաստանին խաղաղություն է պետք՝ անվտանգության երաշխիքներով և առանց զիջումների. Ուժեղ ՀայաստանՎայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքներըԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինՌուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Միրովկա բնակավայրըՊետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. սա է տեղեկատվական անվտանգության ապահովման իշխանության մակարդակը. Տիգրան Աբրահամյան ԵՄ-ին անդամակցության մասին Փաշինյանի խոստումները կեղծիք են և իրականությանը չեն համապատասխանում. Ավետիք Չալաբյան«Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան COP17-ինԾննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ Իշխանություններին չի հաջողվելու երկար զսպել քաղաքացիների զայրույթը. Աննա ԿոստանյանԳավառ համայնքի բնակիչների ջերմ ընդունելությունը մեզ մեծ ուրախություն ու վստահություն է ներշնչումԳավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցConverse Leasing. Ani Tuff՝ տուֆագործության տասնամյակների պատմության և զարգացման պատմություն Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան Այն մասին, թե ինչ է մեզնից համառորեն փորձում թաքցնել Փաշինյանը, սակայն ինչն ի վերջո անհնար է անվերջ թաքցնել. Ավետիք ՉալաբյանՈ՛չ Փաշինյանի թույլ ու վտանգավոր TRIPP-ին, որը զիջումներ է ենթադրում ԱլիևինԽմիչք, որ Վենետիկ այցելող յուրաքանչյուր ճանապարհորդ պետք է փորձի. «Փաստ»