«Գազը կարող է թանկանալ չորս անգամ․ ո՞վ է պատասխան տալու դրա հետևանքների համար». Հրայր Կամենդատյան
ՔաղաքականԳազի գինը կբարձրանա չորս անգամ։
Քաղաքական պատասխանատվությունը ենթադրում է ուղիղ խոսք՝ առանց քողարկված թեզերի և կիսատ-պռատ խոստումների։
Եթե որոշում կայացնողները խուսափում են ԵՄ-ի կամ ԵԱՏՄ-ի վերաբերյալ հանրաքվեից և հստակ դիրքորոշում հայտնելուց, ապա պարտավոր են ժողովրդին ներկայացնել այդ լռության իրական գինը․
* Էներգետիկ կոլապս․ Ձմռան շեմին՝ դեկտեմբերին, գազամատակարարման հնարավոր ընդհատումներն ու էլեկտրաէներգիայի ճգնաժամն այլևս տեսական սցենար չեն, այլ անվտանգային կոնկրետ ռիսկ։
* Պարենային ճգնաժամ․ Տնտեսական ցնցումների կամ հարաբերությունների վատթարացման հետևանքով առաջին անհրաժեշտության ապրանքների, այդ թվում՝ հացի գինը կարող է հասնել աստղաբաշխական թվերի (1000 դրամ ևավելի)։
* Պատասխանատվության փոխանցում․ Ժողովրդից կարծիք չհարցնելը և հանրաքվեից խուսափելը նշանակում է ապագա աղետների պատասխանատվությունը միանձնյա վերցնել սեփական ուսերին։
Քաղաքականությունը հայտարարություններ չէ, այլ հետևանքների հաշվարկ։ Եթե ընտրված ուղին տանում է դեպի տնտեսական ու էներգետիկ մեկուսացում, ապա հասարակությունը իրավունք ունի ճշմարտությունն իմանալու հենց այսօր, այլոչ թե փաստի առջև կանգնելու ձմռան ցրտին։
Այսօր Սարգիս խանդանյանը վստահ պնդում էր,որ իրենք թրիփփով գազ կստանան։Հիշեցնեմ այդ ապիկարին,որ Թրիպպ էլ չկա դեռևս։